180 тысяч долларов США будет выделено на освещение улиц Еревана / 180 հազար ԱՄՆ դոլար կհատկացվի՝ Երևանի փողոցները լուսավորելու համար

Правительство Армении выделит $180 тыс. консультанту по городскому освещению Еревана. Постановление об этом принято на заседании кабинета министров 27 октября.

Средства получит компания «P&C», в виде грантового компонента кредитной программы городского освещения Еревана, подписанной Правительством с Европейским банком реконструкции и развития (EBRD) в мае 2015 года. Консультант поможет составить план закупок современных технологий и услуг.

Напомним, что программа предусматривает кредит от EBRD в 3,7 млн. евро. К ним прибавится грант в 1,9 млн. от Восточноевропейского фонда энергоэффективности и экологического партнерства (E5P). Цель проекта – сменить уличные фонари с обычных на  LED-лампы на 28 улицах в Центральном и Арабкирском районах Еревана.

_____________________________________

Հայաստանի Կառավարությունը 180 հազար դոլար կհատկացնի Երևանի քաղաքային լուսավորության հարցով խորհրդատու ընկերությանը: Համապատասխան որոշումն ընդունվել է գործադիրի հոկտեմբերի 27-ի նիստում:

Այդ միջոցները կստանա «P&C» ընկերությունը՝ Երևանի քաղաքային լուսավորության վարկային ծրագրի դրամաշնորհային բաղադրիչի տեսքով, որը Կառավարությունը 2015 թվականի մայիսին ստորագրել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) հետ: Խորհրդատու ընկերությունը կօգնի ժամանակակից տեխնոլոգիաների և ծառայությունների գնման ծրագիր կազմել:

Հիշեցնենք, որ ծրագրով նախատեսվում է 3.7 մլն եվրոյի չափով վարկ EBRD-ից, որին կավելանա Էներգետիկ արդյունավետության եւ էկոլոգիական գործընկերության արեւելաեվրոպական հիմնադրամից (E5P) ստացված 1.9 մլն դոլարի չափով դրամաշնորհը: Նախագծի նպատակը Երեւանի Կենտրոն եւ Արաբկիր վարչական շրջանների 28 փողոցների սովորական լուսարձակները LED լամպերով փոխարինելն է:

news.am
освещение Ереван լուսավորություն Երևան
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
11 դիտում մարտին
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։