Сегодня в газетах... Sputnik Армения представляет обзор прессы на 27 октября/Ի՞նչ են գրում թերթերն այսօր։ Sputnik Արմենիան ներկայացնում է հոկտեմբերի 27–ի մամուլի տեսությունը

«168 ժամ». 17 տարի՝ առանց պետության

«168 ժամ» թերթը գրում է. «17 տարի առաջ՝ հոկտեմբերի 27-ին, Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած ահաբեկչական գործողության արդյունքում սպանվեցին գործադիր իշխանության ղեկավար Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի նախագահ Կարեն Դեմիրճյանը, նախարարներ, պատգամավորներ։ Ութ պետական բարձրաստիճան պաշտոնյաներ։ Սպանվեցին «մի խումբ ռոմանտիկներ» որակումը ստացած մարդասպանների իրականացրած ոճրագործության արդյունքում, որի բացահայտումն այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանը գնահատեց՝ որպես «ուչաստկովիի մակարդակի» գործ։ Գնահատեց և շարունակեց պաշտոնավարել ևս 9 տարի։

Անցած 17 տարիներին Հայաստանում չգտնվեց այդ մեկ «ուչաստկովին», ով կկարողանար բացահայտել «Հոկտեմբերի 27»-ը։ Չգտնվեց, որովհետև դրա դերում կարող էր հանդես գալ միայն ու բացառապես պետությունը՝ պետության իսկական ու բովանդակային, և ոչ թե՝ իշխանության հետ իդենտիֆիկացվող իմաստով։ Չգտնվեց ու այդ չգտնումով արձանագրվեց, որ արդեն 17 տարի մենք ապրում ենք՝ փաստացիորեն առանց պետության։
**************************

«Հրապարակ». Սամվել Կարապետյանը Հայաստան է ժամանել գազի գինը իջեցնելու համար

«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին Հայաստանում է գործարար Սամվել Կարապետյանը. նա Հայաստան է եկել «Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլլերի հետ: Այցի հիմքում ընկած են գազի գնի իջեցման բանակցությունները, որոնք սկիզբ էին առել Պուտինի՝ Հայաստան այցի օրերին։ Ի շարս այլ հանդիպումների, երեկ Միլլերը հյուրընկալվել է ՀՀԿ գրասենյակում, հանդիպել Հովիկ Աբրահամյանին: Թե ինչ են խոսել, և դա հետագայում ինչ հետևանքներ կունենա, հայտնի չէ։ Ի դեպ, մեր տեղեկություններով, Աբրահամյանը դեռ չի հանձնել «միգալկաներով» ուղեկցող ավտոմոբիլը. երեկ նա դրանով էր «դռայվ» անում դեպի Մոնումենտ»
**************************

«Հայկական ժամանակ». Գազի գնի իջեցման հետ խնդիրներ կան

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սպառողներին մատակարարվող գազի սակագնի փոփոխության հարցում լուրջ առաջընթաց չի կարողանում արձանագրել և քննարկումները շարունակվում են: Վարչապետի պաշտոնում նշանակվելուց անմիջապես հետո Կարեն Կարապետյանը հանձնարարեց այս հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին քննարկել որոշ կատեգորիայի սպառողների համար տարբերակված սակագներ սահմանելու հնարավորությունը, դրանով մի կողմից բիզնեսը խթանելու, մյուս կողմից՝ սոցիալապես անապահով խավերի համար ավելի ցածր սակագին սահմանելու նկատառումներով:
Հանձնաժողովում կատարած հաշվարկները ցույց են տվել, որ այդ երկու խնդիրները միաժամանակ լուծելու դեպքում պետք է նվազի «Գազպրոմ Արմենիայի» եկամուտը, կամ պետք է բարձրացվեն մյուս սպառողներին մատակարարվող գազի սակագները:

Հանձնաժողովում հույս ունեն, որ Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը կնվազի, և միայն այդ դեպքում հնարավոր կլինի կատարել իրենց տրված այդ հանձնարարականը»:
**************************

«Ժողովուրդ». վարչապետ Կարեն Կարապետյանը այսօր կհամալրի ՀՀԿ շարքերը

Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր ՀՀԿ-ի վերնախավը կրկին հավաքվելու է Մելիք-Ադամյանի իր գրասենյակում` ԳՄ նիստի: Սովորաբար ԳՄ նիստ կոչվող միջոցառումների ժամանակ Սերժ Սարգսյանը ՀՀԿ վերնախավին տեղեկացնում է իր որոշումների մասին, և նրանք բոլորով միաձայն հաստատում են «շեֆի» որոշումները: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀԿ ԳՄ այսօրվա նիստը նվիրված է լինելու նոյեմբերի 26-ին կայանալիք համագումարին, որի նախապատրաստման հարցերով զբաղվող ՀՀԿ-ականները Սերժ Սարգսյանին զեկուցելու են իրենց արած-չարածների մասին, իսկ նա էլ ներկաներին տեղեկացնելու է, թե, ըստ իրեն, ինչպես է լինելու ՀՀԿ համագումարը: Մեր տեղեկություններով՝ սպասվում է, որ այսօրվա նիստում կհայտարարվի ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ շարքերը համալրելու մասին: Հիշեցնենք, որ ըստ լուրերի՝ նա առաջիկա օրերին ոչ միայն դառնալու է հանրապետական, այլ նաև գալիք համագումարում ընտրվելու է կուսակցության փոխնախագահ»:

----------------------------------------------------------
"168 жам": 17 лет без государства

Газета вспоминает события 17-летней давности, когда в результате теракта в Национальном собрании были убиты премьер-министр Армении Вазген Саркисян, спикер парламента Карен Демирчян, министры и депутаты. Убийство совершила "группа романтиков", раскрытие которого тогдашний президент Роберт Кочарян оценил как дело "на уровне участкового". Оценил и продолжил руководить государством еще девять лет. Однако за прошедшие 17 лет в Армении не нашелся этот "участковый", который смог бы раскрыть дело о "27 октября". Не нашелся, и этим было показано, что уже 17 лет мы фактически живем без государства".
**************************
"Грапарак": Самвел Карапетян прибыл в Армению, чтобы снизить тариф на газ

Газета "Грапарак" сообщает, что вместе с главой "Газпрома" Алексеем Миллером в Армению прибыл владелец "Электросетей Армении", бизнесмен Самвел Карапетян. С его участием прошли переговоры вокруг снижения цены на газ, старт которым был дан еще во время визита Путина в Армению. Кроме того, Миллер накануне побывал в офисе правящей Республиканской партии Армении, встретился с бывшим премьер-министром Овиком Абрамяном.
**************************
"Айкакан жаманак": есть проблемы со снижением тарифа на газ

Газета пишет, что Комиссия по регулированию общественных услуг Армении не может достичь прогресса в вопросе изменения тарифа на газ, и обсуждения продолжаются.

"После назначения на должность премьер-министра Карен Карапетян поручил председателю комиссии Роберту Назаряну обсудить возможность установления дифференцированных тарифов для разных категорий потребителей, чтобы, с одной стороны, стимулировать бизнес, с другой, установить низкие тарифы для социально необеспеченных слоев населения", — отмечает издание.

Проведенные комиссией исследования показали, что в случае решения этих проблем либо сократится доход компании "Газпром Армения", либо повысятся тарифы на газ для других потребителей, пишет газета.

**************************
"Жоховурд": премьер-министр Карен Карапетян пополнит ряды РПА

Газета пишет, что сегодня пройдет заседание Верховного органа Республиканской партии Армении, в котором примет участие политическая элита страны. Во время заседания президент Армении Серж Саргсян сообщит о своих решениях, в числе которых — принять в ряды партии нового премьер-министра Карена Карапетяна. Напомним, что согласно слухам, он станет не только республиканцем, но и будет выбран заместителем председателя партии.

armeniasputnik.am
обзорпрессы газетыАрмении Ի՞նչենգրումթերթերնայսօր
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
6 դիտում մարտին
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։