В фойе мэрии Еревана состоялось открытие выставки, приуроченной к 95-летию Национального университета архитектуры и строительства Армении / Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում բացվել է ԵՃՇՊՀ-ի 95-ամյակին նվիրված ցուցահանդեսը

Мэр Еревана Тарон Маргарян присутствовал на торжественной церемонии открытия выставки, приуроченной к 95-летию Национального университета архитектуры и строительства Армении. В рамках организованной в фойе мэрии Еревана выставки представлены проекты, графические рисунки и картины преподавательского состава и студентов университета.

Поздравив по случаю 95-летия фонда, мэр Еревана, председатель попечительского совета национального университета архитектуры и строительства Армении Тарон Маргарян пожелал сотрудникам профессорско-преподавательского состава и студентам дальнейших успехов и творческих достижений. 

«Национальный университет архитектуры и строительства Армении является той кузницей, которая готовит будущих строителей и архитекторов, которые вносят свой значительный вклад в развитие сферы архитекуты и строительства. Пользуясь случаем, хотим выразить свою благодарность основателям университета, преподавательскому составу, которые за эти годы дали образование и воспитали достойные кадры. Организация выставки и форума в мэрии Еревана еще раз свидетельствует о том, что сотрудничество между мэрией и университетом действительно активное и успешное. Заверяю вас, что наше сотрудничество будет носить продолжительный характер», - подчеркнул мэр Еревана.

По случаю 95-летия Национального университета архитектуры и строительства Армении, за значительный вклад в сферы архитектуры, науки и образования золотой медалью мэра Еревана награждены проректор по международным связям НУАСА, кандидат физико-математических наук, доцент Вардгес Едоян, доцент кафедры «Строительных машин и организации движения», кандидат технических наук, декан факультета Городское хозяйство и экология Валерик Арутюнян, заведующий кафедрой «Мосты и туннели», кандидат технических наук, доцент Акоп Гюлзадян, а также председатель Студенческого совета НУАСА, аспирант Овсеп Овеян.

Стоит отметить, что церемония открытия 8-го международного форума «Архитектура и строительство – актуальные вопросы» также состоялась в мэрии Еревана. Для участия в двухдневном форуме в Ереван прибыли делегации из РФ, Китая, Германии, Италии, Австрии, Польши, Объединенных Арабских Эмиратов и Сирии.

_____________________________________________________

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 95-ամյակին նվիրված ցուցահանդեսի հանդիսավոր բացման արարողությանը: Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպված ցուցահանդեսի շրջանակում ներկայացվել են համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, ինչպես նաև ուսանողների նախագծերը, գծանկարներն ու գեղանկարները։

Շնորհավորելով բուհի հիմնադրման 95-ամյակի առթիվ` Երևանի քաղաքապետ, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տարոն Մարգարյանը ուսումնական, գիտական և ստեղծագործական նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ է մաղթել համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին:

«Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանն այն դարբնոցն է, որն ինչպես ամբողջ Հայաստանի, այնպես էլ Երևան քաղաքի համար շինարարներ և ճարտարապետներ է պատրաստում, ովքեր իրենց կարևոր ներդրումն են ունենում ճարտարապետության և քաղաքաշինության զարգացման բնագավառում: Առիթն օգտագործելով` մեր շնորհակալությունն ենք հայտնում համալսարանի հիմնադիրներին, դասախոսական կազմին, ովքեր այս տարիների ընթացքում արժանի կադրեր են կրթել և դաստիարակել: Երևանի քաղաքապետարանի հարկի ներքո ցուցահանդեսի և համաժողովի կազմակերպումը ևս մեկ անգամ փաստում է, որ քաղաքապետարանի և բուհի միջև առկա է իսկապես ակտիվ ու հաջողված համագործակցություն: Եվ վստահեցնում եմ, որ այդ համագործակցությունը լինելու է շարունակական և մենք ընդլայնելու ենք գործակցության շրջանակները», - ընդգծել է Երևանի քաղաքապետն ու արդյունավետ աշխատանք մաղթել գիտաժողովի մասնակիցներին: 

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 95-ամյակի առթիվ, ճարտարապետության, գիտության և կրթության բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով են պարգևատրվել ՃՇՀԱՀ-ի միջազգային կապերի գծով պրոռեկտոր, բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի դոցենտ, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Վարդգես Եդոյանը, շինարարական մեքենաների և երթևեկության կազմակերպման ամբիոնի դոցենտ, տեխնիկական գիտությունների թեկնածու, քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետի դեկան Վալերիկ Հարությունյանը, ճանապարհների և կամուրջների ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հակոբ Գյուլզադյանը, ինչպես նաև համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ, ասպիրանտ Հովսեփ Հովեյանը: 

Հարկ է նշել, որ «Ճարտարապետություն և շինարարություն՝ արդի հիմնախնդիրներ» խորագրով միջազգային ութերորդ գիտաժողովի բացման արարողությունը ևս կատարվել է Երևանի քաղաքապետարանում: Երկօրյա գիտաժողովին մասնակցելու նպատակով Երևան են այցելել պատվիրակություններ ՌԴ-ից, Չինաստանից, Գերմանիայից, Իտալիայից, Ավստրիայից, Լեհաստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից և Սիրիայից։

80636583b7c716fc13f126e3c021cdebb100cc99.jpeg
3ac3ff2f47ad15e84b66909d544166779fd4f8e7.jpeg
мэрия Ереван քաղաքապետարան Երևան выставка ցուցահանդես
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։