Завтра, 26 октября, откроется выставка Григора Гарибяна "Возвращение после 65-летнего перерыва" / Վաղը՝ հոկտեմբերի 26-ին, կբացվի Գրիգոր Ղարիբյանի «Վերադարձ` 65 տարվա ընդմիջումից» ցուցահանդեսը

Завтра, 26 октября с.г., в 14:00 в Центре народного творчества им. Ованеса Шарамбеяна (ул. Абовян, д. 64) состоится открытие персональной выставки Григора Гарибяна под названием «Возвращение после 65-летнего перерыва». На выставке будут представлены 23 живописные работы автора. Выставка продлится до 29 октября. 

Доктор экономических наук, профессор Григор Гарибян имеет и художественное образование. Он рисовал в студенческие годы и вновь взял в руки кисть лишь спустя 65 лет.

Григор (Гриша) Гарибян родился в 1930 году, в селе Борисовка (Цхук) Сюникской области. В 1946 году поступил в Ереванское художественное училище им. Фаноса Терлемезяна. 1949-1954 гг. учился и с отличием окончил экономический факультет Ереванского государственного университета, а затем аспирантуру Московского государственного университета. В 1954 году перешел на работу в Ереванский государственный университет, где прошел путь от лаборанта до проректора. В 2000 году был избран членом-корреспондентом НАН РА. За годы плодотворной деятельности был награжден медалью «Мовсес Хоренаци», Золотыми медалями ЕГУ и АГЭУ, Золотыми памятными медалями им. В. Амбарцумяна и Центробанка РА.

В 2010 году был удостоен почетного звания Заслуженного деятеля науки РА и благодарности премьер-министра РА, а со стороны губернатора Сюника -  звания «Почетного сюникца».

______________________________

Ս. թ. հոկտեմբերի 26-ին, ժամը 14:00-ին, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում (Աբովյան, 64) կբացվի Գրիգոր Ղարիբյանի «Վերադարձ` 65 տարվա ընդմիջումից» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսը: Հանրությանը կներկայացվեն հեղինակի 23 գեղանկարչական աշխատանքներ: Ցուցահանդեսը կգործի մինչև հոկտեմբերի 29-ը:

Տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գրիգոր Ղարիբյանն ունի նաև նկարչական կրթություն: Նա նկարել է ուսանողական տարիներին, վրձինը կրկին ձեռքն է վերցրել միայն 65 տարի անց:

Գրիգոր (Գրիշա) Ղարիբյանը  ծնվել է 1930 թվականին Սյունիքի Բորիսովկա (Ծղուկ) գյուղում: 1946 թվականին ընդունվել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան նկարչական ուսումնարան: 1949-1954 թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, այնուհետև, Մոսկվայի պետական համալսարանի ասպիրանտուրան: 1954 թվականին աշխատանքի է անցել Երևանի պետական համալսարանում՝ լաբորանտի կարգավիճակից հասնելով պրոռեկտորի պաշտոնի: 2000 թվականին ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ: Տարիների բեղմնավոր գործունեության ընթացքում պարգևատրվել է Մովսես Խորենացու, ԵՊՀ և ՀՊՏՀ ոսկե մեդալներով, ակադեմիկոս Վ. Համբարձումյանի անվան և ՀՀ Կենտրոնական բանկի ոսկե հուշամեդալներով:

2010 թվականին նրան շնորհվել է ՀՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում և ՀՀ վարչապետի շնորհակալագիր, ինչպես նաև «Պատվավոր սյունեցի» կոչում՝ Սյունիքի մարզպետի կողմից:

Ереван выставка Երևան ցուցահանդես
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։