28 октября состоится открытие выставки, посвящённой столетнему юбилею со дня рождения Арпеник Налбандян / Հոկտեմբերի 28-ին կբացվի Արփենիկ Նալբանդյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսը

28 октября 2016 года в 15:00 в Национальной галерее Армении состоится открытие выставки, посвящённой столетнему юбилею со дня рождения художницы Арпеник Налбандян.

На выставке будут представлены работы художницы, охватывающие различные этапы её творчества: 48 картин из постоянной коллекции Национальной галереи Армении и фонда, а 17 работ – из личной коллекции семьи художницы. В честь юбилея художницы также был издан также альбом с работами Арпеник Налбандян.

Арпеник Налбандян писала картины различных жанров, среди них портреты, пейзажи и натюрморты. Но больше всего художница любила писать именно портреты. Кисти Налбандян принадлежит около 300 работ, которые хранятся в Национальной галерее Армении, в Музее истории Армении, в личной коллекции семьи художницы и различных частных коллекциях.

Арпеник Налбандян родилась в Грузии в 1916 году, образование получила в Тбилисской государственной художественной академии. В 1941 году она вышла замуж за Эдуарда Исабекяна, после чего семья переехала в Ереван. Арпеник Налбандян скончалась в 1964 году в Ереване.

_____________________________________________ 

2016 թ. հոկտեմբերի 28-ին, ժամը 15:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի գեղանկարիչ Արփենիկ Նալբանդյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսը:

Արփենիկ Նալբանդյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսն ընդգրկում է ստեղծագործական զանազան փուլերի գեղարվեստական երկեր`  Հայաստանի ազգային պատկերասրահի մշտական ցուցադրության և ֆոնդային շուրջ 48 գեղանկարներ, ընտանիքի հավաքածուի 17 կտավ: Հոբելյանական ցուցահանդեսի առթիվ հրատարակվել է նաև գեղանկարչի ստեղծագործությունների պատկերագիրքը:

Արփենիկ Նալբանդյանն աշխատել է տարբեր ժանրերում՝ դիմանկար, բնանակար, նատյուրմորտ, սակայն դիմանկարը նրա արվեստում մշտապես գերակշիռ տեղ է զբաղեցրել: Գեղանկարիչը վրձնել է շուրջ 300 աշխատանք, որոնք պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուում, Հայաստանի պատմության թանգարանում, ընտանիքի և մասնավոր այլ հավաքածուներում:

Արփենիկ Նալբանդյանը ծնվել է 1916 թվականին, Վրաստանում, մասնագիտական կրթություն ստացել է Թիֆլիսի Գեղարվեստի ակադեմիայում: 1941 թվականին ամուսնանալով Էդուարդ Իսաբեկյանի հետ, Նալբանդյանը տեղափոխվել է Երևան և ներգրավվել երկրի մշակութային կյանքին: Արփենիկ Նալբանդյանը մահացել է 1964 թվականին, Երևանում:


АрпеникНалбандян выставка Армения ԱրփենիկՆալբանդյան ցուցահանդես Հայաստան
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։