Инвесторов для завода "Наирит" пока не нашлось. Карен Карапетян/Հայաստանում «Նաիրիտի» աշխատելը բավական բարդ խնդիր է. վարչապետ

Теоретически не исключено, что «Наирит» и «Ванадзор Химпром» заработают, но конкретных предложений пока нет, а государство бизнесом заниматься не должно.

Об этом заявил в интервью ряду армянских телекомпаний премьер-министр Армении Карен Карапетян.

«Если приходит человек и говорит: вкладываю 500 миллионов, буду работать не менее 10 лет, и мы верим, что завтра, послезавтра инвестор не уйдёт, а нагрузке не останется на государстве… Возможно ли, что будет такое предложение? Возможно. Но сейчас этого нет»,- подчеркнул Карапетян.

По «Наириту» уже были 3-4 инвестиционных предложения, но ни один инвестор не запрашивал прогноза по энергоносителям на предстоящие 10 лет.

«Если потенциальный предприниматель не поднимает такого вопроса, значит, дальше с ним разговаривать не нужно. Если ты не понимаешь, что будет через 10 лет, то как ты собираешься вкладывать такую сумму? Если придёт что-то, кто будет с нами говорить  конкретно, то мы проведём  открытые и прозрачные переговоры»,- заявил премьер.

-----------------------------------------

Տեսականորեն, գուցե, հնարավոր է, որ «Նաիրիտ»-ն ու Վանաձորի «Քիմպրոմ»-ը նորից կաշխատեն, բայց այսօր առարկայական որեւէ առաջարկ չկա, իսկ պետությունը չպետք է զբաղվի այդ բիզնեսով:

Հայկական մի շարք հեռուստաընկերությունների ներկայացուցիչներին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Եթե մարդը գալիս ասում է՝ 500 մլն ներդնելու եմ, 10 տարվա ռիսկը վերցնում եմ եւ մենք հավատում ենք, որ վաղը մյուս օրը չի գնա, այդ բեռը չի մնա պետության վրա, մենք այսօր ասենք, որ մենք որեւէ առաջարկ չենք լսելու, դուք կասեք՝ կողմնակալ է եւ ոչ օբյեկտիվ: Այդ պատճառով, հավանականություն կա՞, որ նման առաջարկություն կլինի՝ գուցե: Բայց այսօր սեղանի վրա նման առաջարկություն չկա»,- 

Կարեն Կարապետյանը կարծում է, որ Հայաստանում «Նաիրիտի» աշխատելը բավական բարդ խնդիր է: Ըստ նրա՝ երեք կամ չորս փորձ է եղել, բայց չեմ կարծել, որ որեւէ մեկն էներգակիրների վերաբերյալ 10 տարվա կանխատեսում է ուզել:

«Իմ համոզմամբ, եթե պոտենցիալ ներդրողը նման հարց չի բարձրացնում, իր հետ պետք չէ շարունակել խոսել: Շատ բան կախված է դրանից, եթե դու չես հասկանում՝ 10 տարի հետո ինչ է լինելու, ապա ո՞նց ես այդքան գումար պատրաստվում ներդնել եւ բեռ վերցնել: Այ, երբ կլինի մեկը կամ մի խումբ, որ կգա, առարկայական մեզ հետ կխոսի, մենք շատ բաց, թափանցիկ այդ բանակցությունները կտանենք»,- հայտարարել է վարչապետը:

news.am
КаренКарапетян ԿարենԿարապետյանը заводНаирит Նաիրիտի
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։