Как найти свою любовь в Ереване/ Ինչպե՞ս գտնել իրական սերը Երևանում

Бархатный сезон в этом году закончился внезапно. Октябрь больше не радует нас тёплыми днями. Пожалуй, любовь – единственное, что может согреть в такую холодную погоду. 

Наблюдая за влюбленными парами, работники сайта города Еревана city01.am задались вопросом: где и как люди в нашем городе находят свои вторые половинки?

Мы опросили более сотни счастливых пар в возрасте от 20 до 30 лет. Результат опроса нас несколько поразил.

Как оказалось, 40% пар познакомились благодаря своим родственникам и друзьям. Сюда мы отнесли как случайные встречи, так и заранее спланированные "смотрины". 

"Я была в душе и не знала, что будут гости, а потому вышла из ванной в своём обычном виде. Оказалось, к брату пришёл его друг. Я понравилась ему такой: в простой домашней одежде, без макияжа и причёски. И я поняла, что это судьба", – рассказала счастливая жена и мама двухлетнего малыша.

Второе по популярности место для знакомств в Ереване – колледж или университет. В одном и том же учебном заведении познакомились 21% опрошенных пар.

"Вернувшись из армии, я был очень недоволен тем, что потерял два года и отстал от своих друзей. Однако спустя некоторое время я осознал, что всё-таки это было не зря, ведь среди новых однокурсниц я встретил Её...", – признался студент 5-го курса Национального аграрного университета Армении.

Работа может быть и в радость. Именно на работе познакомились 12% пар. 

Как показали результаты опроса, только 10% пар познакомились в Интернете. И это несмотря на то, что современная молодёжь проводит большую часть своего времени, общаясь во всеразличных социальных сетях.

7% пар обрели свою любовь вкупе со знаниями, за которыми пришли на дополнительные курсы (в том числе курсы иностранных языков и кулинарии, тренинги и многое другое). Как оказалось, всего 5% пар познакомились на улице. В медицинских учреждения и на курорте познакомились по 2% опрошенных пар. Ну а 1% влюбленных нашли друг друга в тренажёрном зале.

 _________________________________________________________

Թավշյա սեզոնը այս տարի շատ հանկարծակի ավարտվեց։ Հոկտեմբերն այլևս չի ուրախացնում մեզ տաք օրերով։ Թվում է՝ միակ բանը, որը կարող է ջերմացնել մեզ այս ցուրտ եղանակին, սերն է։ 

Հետաքրքրությամբ դիտելով սիրահար զույգերին՝ Երևան քաղաքի կայք city01.am-ի աշխատակիցների մոտ հարց ծագեց, թե որտե՞ղ և ինչպե՞ս են գտնում իրենց երկրորդ կեսին մեր քաղաքի բնակիչները։

Մենք հարցում ենք անցկացրել 20-30 տարեկան սիրահար զույգերի շրջանում։ Հարցման արդյունքները փոքր-ինչ զարմացրեցին մեզ։

Ինչպես պարզվեց, զույգերի գերակշռելի մասը՝ 40 տոկոսը, ծանոթացել է ի շնորհիվ իրենց հարազատների, բարեկամների կամ ընկերների։ Այստեղ ենք ընդգրկել և՛ պատահական հանդիպումները, և՛ պլանավորված «հարսնատեսությունները»։

«Բաղնիքում էի և չգիտեի, որ հյուրեր ունենք, դրա համար էլ բաղնիքից դուրս եկա իմ սովորական տան զգեստով։ Պարզվեց, որ եղբորս ընկերն էր եկել։ Նա տեսավ ինձ ու հավանեց այնպիսին, ինչպիսին կայի՝ հասարակ շորերով, առանց շպարի և առանց որևէ հատուկ սանրվածքի։ Մի՞թե դա չէ իրական սերը», – պատմեց երջանիկ կինն ու փոքրիկ զավակի մայրը։

Հանդիպման երկրորդ ամենատարածված վայրն ուսումնական հաստատությունն է։ Դպրոցում, քոլեջում կամ համալսարանում ծանոթացել է զույգերի 21 տոկոսը։

«Երբ բանակից վերադարձա, շատ էի դժգոհում, որ երկու տարի կորցրի և հետ մնացի ընկերներիցս։ Սակայն մի որոշ ժամանակ անց հասկացա, որ իզուր չէր այս ամենը, քանի որ Նա իմ նոր կուրսեցիների թվում էր...», – խոստովանեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի 5-րդ կուրսի ուսանողը։

Աշխատանքն էլ է կարող երջանկություն պարգևել։ Հենց աշխատավայրում է ծանոթացել զույգերի 12 տոկոսը։

Չնայած որ երիտասարդներն իրենց օրվա մեծ մասը անցկացնում են սոցիալական ցանցերում՝ ըստ հարցման արդյունքների՝ Ինտերնետում է ծանոթացել զույգերի ընդամենը 10 տոկոսը։

Սիրահար զույգերի 7 տոկոսը գտել է իրենց սերը հավելյալ պարապմունքների ժամանակ, այդ թվում՝ օտար լեզուների պարապմունքների, խոհարարական դասընթացների և թրեյնինգների ժամանակ: Պարզվեց, որ փողոցում է ծանոթացել զույգերի 5 տոկոսը։ Հանգստավայրում ծանոթացել է զույգերի 2 տոկոսը, բժշկական հաստատություններում՝ նույնպես 2 տոկոսը: Եվ սիրահար զույգերի ընդամենը 1 տոկոսն է ծանոթացել մարզասրահում:

Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։