Сегодня в газетах... Sputnik Армения представляет обзор прессы на 22 октября/Ի՞նչ են գրում թերթերն այսօր։ Sputnik Արմենիան ներկայացնում է հոկտեմբերի 22–ի մամուլի տեսությունը

«Հրապարակ». Ներիշխանական ինտրիգներ

Հրապարակ» թերթը գրում է. «Հովիկ Աբրահամյանին պաշտոնանկությունից հետո հաճախ կարելի է տեսնել Երևանի փողոցներում՝ ընկերների կամ թոռների հետ զբոսնելիս։ Բայց լավատեղյակ աղբյուրներն ասում են, որ նա այդքան խաղաղված չէ, որքան ցուցադրում է։ Ասում են` հանդիպում է որոշ մարզպետների, համայնքապետների, բիզնեսմենների հետ, քննարկում առաջիկա ընտրությունների հարցը։

Տեղեկություններ կան, որ նախկին վարչապետի մարզի հարկայինի տեսչության պետ Վարդան Մամիկոնյանը, որն Աբրահամյանի փեսայի եղբայրն է, որոշ աշխատանք է տանում ԲՀԿ-ն ուժեղացնելու ուղղությամբ։ Ինքը՝ Հովիկ Աբրահամյանը, աշխատում է երկու «ֆրոնտով», անգամ իր երբեմնի հակառակորդների հետ է հաշտեցման քայլեր նախաձեռնում։

Նա հույսը չի կտրել, որ ՀՀԿ-ն ստիպված է լինելու դիմել իրեն նախընտրական շտաբը ղեկավարելու խնդրանքով, անգամ եթե շտաբի պետի դերը պաշտոնապես ստանձնի Սերժ Սարգսյանը։ Նաև Արգամիչի համառ ջանքերի արդյունքում է օրակարգից դուրս եկել Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի պաշտոնանկության հարցը։ Իսկ եթե նորից մտնի, հնարավոր է հանձնվի նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանին։ Այս առումով շատ դժգոհ են Ավշարի սեփականատերերը․ բնապահպանության նախարարի աթոռից զրկված Արամայիս Գրիգորյանը հատկապես նեղված է ՀՅԴ-ից, որ Արծվիկ Մինասյանին նստեցրին իր աթոռին, իսկ իր մարզպետ դառնալը մնաց օդում կախված»:
*******************
«Ժողովուրդ». Պետաշխատողներին արգելել են «ճեմել» համացանցում

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին տարիներին սովորական է դարձել այն երևույթը, որ պետական կառավարման համակարգի աշխատակիցները, այդ թվում նաև ղեկավար կազմի ներկայացուցիչները, աշխատանքային ժամերի ֆեյսբուքում զավզակություններով են զբաղված: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ արդեն երկու օր է՝ պետական կառավարման հիմնարկների բոլոր աշխատակիցներին արգելված է աշխատանքային ժամերին` 9:00-ից մինչև 18:00-ն, համացանցերում ճեմել: Աշխատանքային ժամերին սոցիալական ցանցերից օգտվելը թույլատրվել է միայն լրատվական ծառայությունների աշխատակիցներին, որոնց դեպքում այդ գործողությունը նրանց մասնագիտական պարտականությունների մի մասն է կազմում: Ի դեպ, պետական կառավարման համակարգում սկսել են ստուգել աշխատակիցների` համակարգչից օգտվելու ունակությունները, մասնավորապես, խոսքը ստեղնաշարով տեքստ տպելու արագության մասին է: Համաձայնեք՝ վարչապետ Կարեն Կարապետյանի այս հրահանգը կարելի է իսկապես համարել արդարացված և ճիշտ որոշում»:
*******************
«Հրապարակ». ՊԵԿ-ից կհեռանան նախագահի առաջին տեղակալները

«Թեև ՊԵԿ նորանշանակ նախագահ Վարդան Հարությունյանը չի շտապում արագ կադրային փոփոխություններ անել, սակայն որոշ աշխատակիցներ արդեն իսկ «ճամփա» են ընկել և սրտատրոփ սպասում են, թե երբ կլինի իրենց ազատման հրամանը։ Ավելին՝ արդեն քննարկում են, թե պոտենցիալ հեռացողների տեղն ովքեր են բազմելու։ Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ առաջին հեռացողները կլինեն ՊԵԿ նախագահի առաջին տեղակալները՝ Արմեն Ալավերդյանը և Արթուր Աֆրիկյանը, օպերատիվ հետախուզության վարչության պետ Ռոբերտ Գալոյանը։ Արթուր Աֆրիկյանի փոխարեն հնարավոր է նշանակվի Արարատյան մաքսայինի պետ Սամվել Ավետիքյանը։ Նա բավականին մտերիմ հարաբերություններ ունի Վարդան Հարությունյանի հետ։ ՊԵԿ նախագահի ապագա տեղակալն ազգակցական կապեր ունի երգչուհի Ռուզաննա Ավետիքյանի հետ»,-գրում է թերթը։

*******************
«Հայկական Ժամանակ». Կարեն Կարապետյանը հրաժարվել է նախորդի մեքենայից

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հրաժարվել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ծառայողական մեքենայից: Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանին սպասարկում էր ներկայացուցչական դասի շքեղ BMW 7-Series մակնիշի մեքենա, որի գինը հասնում է մինչև 200 հազար դոլարի: Վարչապետ նշանակվելուց հետո Կարեն Կարապետյանը շրջում է «Lexus lx 470» մակնիշի մեքենայով, որի վրա ամրացվել են ծառայողական համարանիշերը՝ «01 LL 001»:
Վարչապետի խորհրդական Շուշան Սարդարյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ է եղել Հովիկ Աբրահամյանի ծառայողական մեքենան, ինչո՞ւ է Կարապետյանը հրաժարվել այդ մեքենայից, արդյո՞ք Կարեն Կարապետյանին սպասարկող «Lexus»-ը նոր է ձեռքբերվել, ո՞ւմ միջոցներով, զրահապա՞տ է այն, թե՞ ոչ:

Կառավարությունից մեզ պատասխանեցին, որ Հովիկ Աբրահամյանին սպասարկող BMW 7-Series մակնիշի մեքենան Կառավարության ավտոտնտեսությունում է: Վստահեցրին, որ և՛ BMW 7-ը և՛ «Lexus lx 470»-ը Կառավարության բալանսում գտնվող մեքենաներ են: Մեր մյուս հարցերին պատասխան չստացանք: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին հրաժարական տալուց հետո Հովիկ Աբրահամյանն իր հետ տարել էր վարչապետի ծառայողական մեքենան ուղեկցող 2 մեքենայից մեկը: Մամուլի հրապարակումներից հետո, սակայն նա վերադարձրեց այդ մեքենան»:
-----------------------------------------------------
"Грапарак": интриги во властных кругах

"Овика Абрамяна после отставки часто можно увидеть на ереванских улицах: он прогуливается с друзьями или внуками. Однако, согласно нашим источникам, экс-премьер не так спокоен, как кажется. Говорят, он проводит встречи с некоторыми губернаторами, руководителями общин, бизнесменами, обсуждает вопрос предстоящих выборов. Имеются сведения, что начальник налоговой инспекции родной области бывшего премьера Вардан Мамиконян, который является братом зятя Абрамяна, ведет некоторые работы для укрепления ППА (Процветающая партия Армении — ред.).
Сам Абрамян действует на два "фронта", предпринимая шаги к примирению даже с некогда бывшими противниками. Он все еще надеется, что РПА обратится к нему с просьбой возглавить предвыборный штаб даже в том случае, если официально на должности начальника штаба будет Серж Саргсян", — пишет издание.
*******************
"Грапарак": КГД покинут первые заместители председателя

"Несмотря на то, что новоназначенный председатель КГД Вардан Арутюнян не спешит проводить кадровые изменения, у некоторых сотрудников уже "чемоданное настроение", и они с нетерпением ждут, когда будет подписан приказ об их увольнении. Более того, уже обсуждается вопрос о том, кто займет место потенциальных отставников. Согласно нашему источнику, в первую очередь от своих должностей будут освобождены первые заместители председателя — Армен Алавердян и Артур Африкян, начальник управления по оперативному розыску Роберт Галоян. На место Артура Африкяна, возможно, будет назначен начальник таможенной службы Араратской области Самвел Аветикян. У него довольно близкие отношения с Варданом Арутюняном. Будущий заместитель председателя КГД имеет родственные связи с певицей Рузанной Аветикян", — пишет газета.
*******************

"Айкакан жаманак": Карен Карапетян отказался от автомобиля бывшего премьера

"Премьер-министр Армении Карен Карапетян отказался от служебного автомобиля бывшего премьера Овика Абрамяна. Напомним, что Абрамяна обслуживала шикарная машина представительного класса BMW 7-Series, стоимость которой составляет около 200 тысяч долларов. После назначения Карапетян ездит на машине марки Lexus lx 470, на которой установили служебный госномер: 01 LL 001", — пишет газета. Издание поинтересовалось у советника премьера Шушан Сардарян насчет того, что стало со служебной машиной экс-премьера, и почему Карен Карапетян отказался от нее. "Из правительства нам ответили, что машина марки BMW 7-Series, обслуживающая Овика Абрамяна, находится в автохозяйстве правительства. На другие вопросы нам не дали ответа. Напомним, что восьмого сентября, после того, как Абрамян подал в отставку, он забрал с собой один из двух автомобилей, сопровождающих служебную машину премьера. После публикаций в прессе он, однако, вернул его обратно", — отмечает издание.
armeniasputnik.am
обзорпрессы газетыАрмении Ի՞նչենգրումթերթերնայսօր
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։