Завтра, 22 октября, в Ереване состоится армянская премьера оперы Джакомо Пуччини "Тоска" / Վաղը՝ հոկտեմբերի 22-ին, Երևանում կկայանա Ջակոմո Պուչինիի «Տոսկա» օպերայի հայաստանյան պրեմիերան

При поддержке Министерства культуры РА, 22 и 24 октября с.г., в 19:00, в Национальном академическом театре оперы и балета им. А. Спендиарова состоится армянская премьера всемирно известной оперы «Тоска» выдающегося итальянского композитора Джакомо Пуччини. Спектакль посвящен памяти Гегама Григоряна.

Режиссер-постановщик – Наире Степанян, дирижер-постановщик- Джанлука Марчиано (Италия), художник-постановщик - Аветис Барсегян (Заслуженный художник РА). В работе над постановкой также принимал приглашенный театральный светорежиссер Александр Сиваев (РФ). Главный хормейстер - Радик Меликян, хормейстер- Грач Борян. В спектакле принимает участие хор Вокально- хоровой специальной школы охраны голосов (хормейстер – Эмма Арракелян). В главных ролях выступят: Сирануйш Гаспарян, Лилит Согомонян, Анна Айвазян  (Тоска); Ованес Айвазян, Саргис Агамалян (Каварадосси); Геворг Акопян, Давид Бабаянц, Георгий Аракелов (Скарпиа); Айк Тигранян, Ким Саргсян (Сагрестано). Художественный руководитель театра - Заслуженный артист РФ Константин Орбелян.

Отметим, что опера «Тоска» Д. Пуччини - одна из самых репертуарных в авторитетных театрах мира. Итальянское либретто - Л. Иллики и Д. Джакозы, по одноимённой мелодраме В.Сарду. Премьера состоялась в Риме 14 января 1900 года.

Опера «Тоска» более века идет в самых известных театрах мира и продолжает оставаться одним из самых любимых оперных произведений. Спустя 20 лет после премьеры, «Тоска» была показана уже 3000 раз. «Тоска» была принята с большим воодушевлением, в особенности в Италии. В. Сарду назвал эту оперу римской драмой и поставил перед композитором задачу – наилучшим образом представить все то, что символизирует Рим.

__________________________________________________________

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ ս. թ. հոկտեմբերի 22-ին և 24-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա իտալացի մեծանուն կոմպոզիտոր Ջակոմո Պուչինիի հանրահայտ «Տոսկա» օպերայի հայաստանյան պրեմիերան: Ներկայացումը նվիրվում է Գեղամ Գրիգորյանի հիշատակին:

Բեմադրող ռեժիսորն է Նաիրե Ստեփանյանը, բեմադրող դիրիժորը՝ Ջանլուկա Մարչանոն /Իտալիա/, բեմական նկարիչը՝ Ավետիս Բարսեղյանը /ՀՀ վաստակավոր նկարիչ/: Բեմադրման աշխատանքներին մասնակցել է նաև հրավիրյալ թատերական լուսային ռեժիսոր Ալեքսանդր Սիվաևը /ՌԴ/: Գլխավոր խմբավար՝ Ռադիկ Մելիքյան, խմբավար՝ Հրաչ Բորյան: Ներկայացմանը մասնակցում է «Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի երգչախումբը» /խմբավար՝ Էմմա Առաքելյան/: Գլխավոր դերերում հանդես կգան՝ Սիրանուշ Գասպարյանը, Լիլիթ Սողոմոնյանը, Աննա Այվազյանը /Տոսկա/, Հովհաննես Այվազյանը, Սարգիս Աղամալյանը /Կավարադոսի/, Գևորգ Հակոբյանը, Դավիթ Բաբայանցը, Գեորգի Առաքելովը /Սկարպիա/, Հայկ Տիգրանյանը, Կիմ Սարգսյանը   /Սագրեստանո/: Թատրոնի գեղարվեստական ղեկավար՝ ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյան:

Նշենք, որ Ջ. Պուչինիի «Տոսկա» օպերան հանդիսանում է աշխարհի հեղինակավոր թատրոններում ամենահաճախ բեմադրվող օպերաներից մեկը: Իտալերեն լիբրետոն՝ Լ. Իլլիկայի և Ջ. Ջակոզայի, ըստ՝ Վ. Սարդուի մելոդրամայի: Օպերայի առաջնախաղը կայացել է 1900 թվականի հունվարի 14-ին, Հռոմում:

«Տոսկա» օպերան, ավելի քան, մեկ դար ներկայացվում է աշխարհի հեղինակավոր թատրոններում, մշտապես մնալով ամենից սիրված օպերային ստեղծագործություններից մեկը: Առաջնախաղից քսան տարի անց «Տոսկան» արդեն ցուցադրվել էր 3000 անգամ: «Տոսկան» մեծ խանդավառությամբ է ընդունվել, հատկապես, Իտալիայում: Վ. Սարդուն այս օպերան անվանել է հռոմեական դրամա, խնդիր դնելով կոպոզիտորի առջև՝ լավագույնս ներկայացնել այն ամենն ինչ կարտացոլեր հռոմեականը:

Tosca.jpg

Ереван опера Երևան օպերա
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
37 դիտում մարտին
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։