США и Армения продолжают сотрудничество с целью предотвращения распространения оружия массового поражения / ԱՄՆ և Հայաստանը շարունակում են համագործակցությունը զանգվածային ոչնչացման զենքի տարածման կանխարգելման ուղղությամբ

Благодаря учениям, проводимым США, пограничные войска Армении теперь лучше подготовлены для борьбы с незаконной перевозкой и распространением оружия массового поражения. 10-дневные учения стали заключительной частью совместного американо-армянского проекта по развитию способностей Армении в борьбе с контрабандой.

С 10 по 21 октября 27 армянских пограничников прошли обучение на армяно-грузинской границе. Пограничникам были представлены новые устройства, которые могут быть использованы для поддержания безопасности и мониторинга границы. В учебный курс были также включены занятия по основным навыкам отслеживания, управления операциями, поддержания безопасности и контроля над полученными данными. Учебный курс, разработанный экспертами по пограничной безопасности, состоял из лекций и практических занятий и завершился полномасштабной операцией по перехвату.

Обучение проводилось в рамках программы Управления контроля за нераспространением оружия массового поражения США. Из десятков пограничников, участвовавших в учениях, 12 продолжат обучение, чтобы впоследствии стать инструкторами. Это позволит властям Армении узаконить подготовку на местном уровне и гарантировать, что все армянские пограничники в конечном итоге пройдут обучения и получат все необходимые знания.

________________________________

ԱՄՆ-ի կողմից անցկացված Սահմանագծային անվտանգության և կանխարգելման դասընթացի շնորհիվ  Հայաստանի սահմանապահ զորքերն ավելի լավ են վերապատրաստված՝ զանգվածային ոչնչացման զենքի (ԶՈԶ) ապօրինի տեղափոխմանն ու տարածմանը հակազդելու համար:  Տասնօրյա դասընթացի ծրագիրը ԱՄՆ-ի և Հայաստանի միջև իրականացվող նախագծի ամենավերջին մասն է, որն ուղղված է մաքսանենգության դեմ Հայաստանի կարողությունների բարելավմանը:

Հայ-վրացական սահմանին ծառայող 27 հայ սահմանապահներ մասնակցեցին հոկտեմբերի 10-21-ը անցկացված դասընթացին: Սահմանապահներին ներկայացվեցին նոր գործիքներ, որոնք կիրառվում են անվտանգությունն ապահովելու և սահմանների մշտադիտարկմանն օժանդակելու նպատակով: Դասընթացը հիմունքային հմտություններ է տալիս հետևման, գործողությունների կառավարման, անվտանգության և ապացույցների վերահսկման ոլորտում: Դասընթացը, որ մշակվել էր սահմանային անվտանգության փորձագետների կողմից, բաղկացած էր դասախոսություններից ու գործնական վարժանքներից և եզրափակվեց մաքսանենգության՝ ամբողջ ծավալով իրականացվող խափանման վարժանքներով:

Դասընթացն անցկացվեց ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության (ՊՎՆԳ) ծրագրի շրջանակներում: Դասընթացին մասնակցող տասնյակ սահմանապահներից 12-ը կընտրվեն լրացուցիչ դասընթացներին մասնակցելու համար, որպեսզի դառնան դասավանդողներ: Դա հնարավորություն կտա Հայաստանի ղեկավարությանը տեղայնացնել դասընթացները և ապահովել, որ բոլոր հայ սահմանապահները մասնակցեն դասընթացին, որն անհրաժեշտ է գործունեության հաջողության համար:

Displaying FBSI-3.jpg
Displaying FBSI-2.jpg
Displaying FBSI.JPG
США Армения ԱՄՆ Հայաստան учения пограничныевойска դասընթաց
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
9 դիտում մարտին
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։