Поющие фонтаны в центре Ервана будут работать до 1-го ноября/Հանրապետության հրապարակի գունաձայնային շատրվանները կդադարեն գործել նոյեմբերի 1- ից

Поющие фонтаны на площади Республики в Ереване перестанут действовать с 1-го ноября.

Об этом в беседе с «Арменпресс»  сказал замдиректора предприятия ЗАО «Водные постройки» мэрии Еревана Тигран Сагателян.

По его словам, в следующем году намечено поменять репертуар музыкального сопровождения светового шоу фонтанов.

«Нынешний репертуар составили французы еще 9 лет назад. Новый репертуар снова составят они»,- сказал Тигран Сагателян.

С его слов, и в этом году – как и раньше, интерес к фонтанам со стороны населения и туристов был велик.

«В этом году у нас возникли некоторые технические проблемы, которые мы быстро устранили»,- сказал он.

В этом году фонтаны начали работать 7-го апреля, в режиме 6 дней в неделю.

Фонтаны на центральной площади Еревана были спроектированы еще Александром Таманяном в 1939 году, однако были построены в 1955 году по проекту архитектора Эдуарда Сарапяна, а в 1970 и 1988 годах были перестроены и превращены в свето-музыкальные фонтаны. Обновленные фонтаны предстали публике 21-го сентября  2007 года – к Дню независимости Армении. Благодаря ввезенной из Франции технике, на струях воды демонстрируется игра света, сопровождаемая музыкой.

-----------------------------------------

Երևանի Հանրապետության հրապարակի գունաձայնային շատրվանները կդադարեն գործել նոյեմբերի 1-ից:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետարանի «Ջրային կառույցներ» ՓԲԸ փոխտնօրեն Տիգրան Սաղաթելյանը: Նրա խոսքով` հաջորդ տարի նախատեսվում է փոխել գունաձայնային շատրվանների երգացանկը:

«Այժմյան երգացանկը կազմվել է ֆրանսիացիների կողմից ինը տարի առաջ: Նոր երգացանկը եւս կկազմեն նրանք»,-ասաց նա:

Սաղաթելյանը նշեց, որ  ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս գունաձայնային շատրվանների նկատմամբ մեծ է եղել հետաքրքրությունը թե տեղացիների, եւ թե օտարերկրացիների շրջանում:

«Այս տարի ունեցանք որոշակի տեխնիկական խնդիրներ շատրվանների հետ կապված, բայց դրանք շատ արագ լուծվել են»,-հավելեց «Ջրային կառույցներ» ՓԲԸ փոխտնօրենը:

Հանրապետության հրապարակի գունաձայնային շատրվաններն այս տարի սկսել են աշխատել ապրիլի 7-ից: Հանրապետության հրապարակի զարդը դարձած շատրվաններն աշխատում են շաբաթական վեցօրյա ռեժիմով:

Երևանի կենտրոնական շատրվանները նախագծել է ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը դեռևս 1939 թվականին, սակայն կառուցվել են 1955 թվականին` ճարտարապետ Էդուարդ Սարապյանի նախագծով, իսկ 1970 և 1988 թվականներին վերափոխվել են գունաերաժշտական շատրվանների: Արդեն 2007 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի Անկախության օրվա առթիվ Հանրապետության հրապարակի շատրվանները նորովի ներկայացան հանրությանը: Շնորհիվ Ֆրանսիայից ներկրված գունաձայնային նորագույն տեխնիկայի` ջրի շիթերի վրա ցուցադրվում է լուսային ու գունաձայնային շքեղ էֆեկտներով համակցված շոու։

armenpress.am
поющиефонтаны Ереван ПлощадьРеспублики Երեւան Հանրապետությանհրապարակ գունաձայնայինշատրվանները
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։