Фильм о Геноциде армян в Османской империи "Шрам" вошёл в список самых трогающих до слез фильмов / Հայոց ցեղասպանության մասին «Սպի» ֆիլմը ընդգրկվել է ամենահուզիչ ֆիլմերի ցուցակում

Драматическая лента "Шрам" (The Cut) немецкого режиссёра турецкого происхождения Фатиха Акина, посвященная Геноциду армян в Османской империи, вошла в составленный KinoTime.org список самых трогающих до слез фильмов, выпущенных в 2014-2016 годах.

"Во время геноцида армян в 1915 году Назарет Манукян теряет семью. Спустя годы он случайно узнает, что его дочки-близнецы, возможно, спаслись. Назарет отправляется на их поиски и доходит из родной деревни Мардин в пустыню Месопотамии, а потом в Новый Свет — в Гавану и Северную Дакоту", — говорится в рецензии фильма.

Издание отмечает, что, по данным психологов, грустные картины заставляют зрителей переосмысливать свои отношения с родными людьми. В итоге кино делают их счастливее. Так, фильмы от которых плачешь, имеют положительный эффект, ведь благодаря им мы обращаем внимание и меняем к лучшему разные аспекты собственной жизни.

Продолжительность фильма составляет 138 минут, снят он на английском языке. Авторами сценария являются режиссер картины и Мартик Мартин.

В фильме немецкого режиссёра турецкого происхождения Фатиха Акина показаны исторические и невероятно драматические события столетней давности — геноцид армян в Османской империи в 1915-1920 годах, который Турция до сих пор отказывается признавать.

______________________________________

Թուրքական ծագումով գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Աքինի «Սպի» (The Cut) դրամատիկ ֆիլմը` նվիրված Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությանը, ընդգրկվել է KinoTime.org-ի կազմած 2014-2016 թթ. թողարկված ամենահուզիչ ֆիլմերի ցուցակում։

«Հայոց ցեղասպանության ժամանակ Նազարեթ Մանուկյանը կորցնում է ընտանիքը։ Տարիներ անց նա պատահաբար իմանում է, որ հնարավոր է` իր երկվորյակ աղջիկները փրկվել են։ Նազարեթն ուղևորվում է նրանց որոնելու և հայրենի Մարդին գյուղից հասնում Միջագետքի անապատ, իսկ հետո` Հավանա և Հյուսիսային Դակոտա»,- ասվում է ֆիլմի գրախոսականում։

Հրատարակությունը նշում է, որ հոգեբանների տվյալներով` տխուր ֆիլմերը ստիպում են հանդիսատեսին վերանայել իրենց հարաբերությունները հարազատ մարդկանց հետո։ Արդյունքում կինոն նրանց ավելի երջանիկ է դարձնում։ Այսպես, այն ֆիլմերը, որոնք ստիպում են արտասվել, դրական ազդեցություն ունեն, քանի որ դրանց շնորհիվ մենք ուշադրություն ենք դարձնում սեփական կյանքի տարբեր կողմերին և փորձում փոխել դրանք դեպի լավը։

138 րոպե տևող ֆիլմը նկարահանվել է անգլերեն լեզվով, սցենարի հեղինակներն են ֆիլմը ռեժիսորը և Մարտիկ Մարտինը։ Ֆաթիհ Աքինի ֆիլմում ցուցադրված են 1915-1920թթ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության պատմական, ողբերգական իրադարձությունները։

armeniasputnik.am
TheCut Шрам фильм Геноцид Սպի Ցեղասպանություն ֆիլմ
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։