Мэрия Еревана обеспокоена проблемой бездомных животных / Երևանի քաղաքապետարանը զբաղվում է թափառող շների խնդրով

По поручению мэра Тарона Маргаряна заместитель мэра Давид Оганян встретился с представителями общественных организаций, которые занимаются защитой бездомных животных. На встрече были обсуждены вопросы, связанные с решением проблем бездомных животных, в частности собак. Об этом сообщает управление информации и по связям с общественностью мэрии Еревана.

Давид Оганян сообщил, что исследовал опыт решения данной проблемы различными организациями в более чем 50 городах мира, на основе чего составил собственную программу, которую и представил участникам встречи.

«Мэрия города Еревана готова выслушать любое предложение и по мере возможностей помочь в осуществлении совместных программ. Мы надеемся на вашу помощь в целях решения столь акутальной для нас и беспокоящей наших горожан проблемы», - подчеркнул Давид Оганян.

Общественные организации представили свой подход и предложения. Во-первых, по их мнению, нужно решить вопрос о защите животных на законодательном уровне. Кроме того на встрече было предложено объединить силы для решения проблемы бездомных собак. Обсуждался также вопрос о кастрации и стерилизации собак.

В результате встречи, стороны договорились обсудить в ближайшее время возможность привлечения международных организаций, а также разработки плана совместной работы для решения проблемы.

____________________________________

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը հանդիպել է կենդանիների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են մայրաքաղաքում թափառող կենդանիների, մասնավորապես շների հետ կապված խնդրի կարգավորմանն ու լուծմանն առնչվող հարցեր: Այդ մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Դավիթ Օհանյանը տեղեկացրել է, որ այս մասով Երևանի քաղաքապետարանն ուսումնասիրել է ավելի քան 50 քաղաքների, նաև տարբեր կազմակերպությունների կողմից թափառող կենդանիների խնդրի կարգավորման ուղղությամբ միջազգային փորձը: Կիրառվող մոտեցումների հիման վրա կազմվել է նաև հաջորդ տարվա ծրագրի փաթեթը, որը ևս ներկայացվել է հանդիպման մասնակիցներին: 

 «Երևանի քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է՝ լսելու ցանկացած առաջարկ և իր լիազորությունների շրջանակում աջակցելու համատեղ ծրագրերի իրականացմանը: Այս հարցում ակնկալում ենք նաև ձեր աջակցությունը, ինչը հնարավորություն կտա լուծելու մեր քաղաքի համար արդիական ու մեր համաքաղաքացիներին անհանգստացնող այս խնդիրը», - ընդգծել է Դավիթ Օհանյանը: 

ՀԿ-ների ներկայացրել են իրենց մոտեցումներն ու առաջարկները: Առաջնահերթ է դիտարկվել, մասնավորապես, կենդանիների պաշտպանության վերաբերյալ օրենսդրական դաշտի կարգավորման հարցը: Թափառող շների խնդրի մասով էլ առաջարկվել է Երևանի քաղաքապետի և Կենդանաբույժների համաշխարհային ծառայության ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման արդյունքների հիման վրա տանել համագործակցության՝ արդեն կոնկրետ առաջարկներով համատեղ աշխատանքներ: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև թափառող շների ստերջացման ու վնասազերծման վերաբերյալ հարցեր:

Կարևորելով համալիր ծրագրերի իրականացման անհրաժեշտությունն ու միջազգային փորձի տեղայնացումը՝ պայմանավորվածություն է ձեռքբերվել առաջիկայում քննարկել միջազգային կառույցների ներգրավման հնարավորությունները և համատեղ մշակել աշխատանքների իրագործման ծրագիր:

Երևան քաղաքապետարան շուն Ереван мэрия собака
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։