В эту субботу - 22 октября - состоится Фестиваль армянской национальной традиционной кухни / Այս շաբաթ օրը՝ հոկտեմբերի 22-ին, տեղի կունենա հայկական ազգային ավանդական ուտեստի փառատոնը

Уже в эту субботу, 22 октября 2016 года, в 13:00 в общине Нор Артик Арагацотнской области РА состоится Фестиваль армянской национальной традиционной кухни «Память о вкусах Родины». Он проводится при поддержке Министерства культуры РА и по инициативе общественной организации «Ассоциация женщин Аштаракского района». 

Фестиваль проводится уже в четвертый раз и направлен на активизацию культурной жизни в общине и регионе, сохранение и распространение традиционной культуры. Фестиваль армянской национальной традиционной кухни «Память о вкусах Родины» в этом году посвящен 25-летию Независимости Республики Армения.

Потомки спасшихся от геноцида предали молодому поколению национальные традиции, в том числе традиции ведения домашнего хозяйства, приготовления национальных блюд, рецепты, уцелевшие фрагменты фольклора, связанные с празднично-ритуальными и повседневными блюдами и гостеприимством. В ходе фестиваля 12 общин области представят повседневные, праздничные и полюбившиеся блюда, а также процесс приготовления некоторых из них, который будет сопровождаться демонстрацией армянских национальных блюд и дегустацией. 

Признанными лучшими общинам, семьям, образовательным или общественным организациям будут вручены награды в различных номинациях. В течение праздничного мероприятия также состоится показ армянских национальных кукол и предметов быта, будут представлены национальные песни, танцы и игры, выступят отдельные исполнители.

___________________________________________________

Այս շաբաթ օրը՝ 2016 թ. հոկտեմբերի 22–ին, ժամը 13:00-ին, ՀՀ Արագածոտնի մարզի Նոր Արթիկ համայնքում տեղի կունենա «Էրգրի համի հիշողություն» հայկական ազգային ավանդական ուտեստի փառատոնը: Այն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և «Աշտարակի տարածաշրջանի կանանց ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ:

Մարզի այս համայնքում փառատոնն անցկացվում է արդեն չորրորդ անգամ՝ նպատակ ունենալով նպաստել համայնքում և տարածաշրջանում մշակութային կյանքի աշխուժացմանը, ավանդական մշակույթի պահպանմանն ու տարածմանը: «Էրգրի համի հիշողություն» հայկական ազգային ավանդական ուտեստի փառատոնն այս տարի նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին:

Եղեռնից փրկվածների ժառանգները երիտասարդ սերնդին են փոխանցել ազգային ավանդույթները, այդ թվում՝ կենցաղավարությունը, ազգային ուտեստների պատրաստման եղանակները, բաղադրատոմսերը, տոնածիսական և առօրյա սննդատեսակների, հյուրասիրության հետ կապված բանահյուսական նշխարքներ: Փառատոնի ընթացքում մարզի 12 համայնքներ կներկայացնեն առօրյա, տոնական և սիրված սննդատեսակներ, նաև որոշ տեսակների պատրաստման արարողակարգը, որը կուղեկցվի հայկական ազգային ավանդական ուտեստների ցուցադրությամբ և հյուրասիրությամբ:

Մրցանակներ կշնորհվեն տարբեր անվանակարգերում լավագույնը ճանաչված համայնքներին, կրթական կամ հասարակական կազմակերպություններին, ընտանիքներին: Տոնական միջոցառման ընթացքում տեղի կունենա հայկական ազգային տիկնիկների և կենցաղային իրերի ցուցադրություն, կներկայացվեն ազգային ավանդական երգեր, պարեր և խաղեր, հանդես կգան անհատ կատարողներ:

фестиваль Армения кухня Հայաստան փառատոն ուտեստ
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։