Фальшивые билеты были проданы на концерт, посвящённый Армену Джигарханяну / Արմեն Ջիգարխանյանին նվիրված երեկոյի կեղծ տոմսերի վաճառք է տեղի ունեցել

Следственный комитет Армении в рамках расследуемого дела выявил группу лиц, занимавшихся сбытом фальшивых билетов на концерт, посвященный Армену Джигарханяну.

Как сообщили в пресс-службе СК, концерт якобы должен был состояться в Государственном академическом театре оперы и балета имени Спендиарова 9 октября. Однако выяснилось, что такой концерт вообще не планировался.

Следствие получило достаточно доказательств о том, что гражданам были проданы фальшивые билеты. Принимаются меры для установления личности мошенника (или мошенников).

Всех пострадавших от действий мошенников СК просит обращаться в следственное управление Арабкирского района или звонить по номеру 077 90 99 90.

_____________________________________

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել է, որ մի խումբ անձինք իրացրել են Արմեն Ջիգարխանյանին նվիրված երեկոյի կեղծ տոմսեր։

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախնական քննության տվյալներով՝ մի խումբ անձինք, չարաշահելով քաղաքացիների վստահությունը, իրացրել են Արմեն Ջիգարխանյանին նվիրված երեկոյի կեղծ տոմսեր, որը, իբր, պետք է տեղի ունենար Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում՝ հոկտեմբերի 9-ին։ Մինչդեռ թատրոնում նման երեկո ընդհանրապես նախատեսված չի եղել։

Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ քաղաքացիներին իրացվել են չնախատեսված միջոցառման տոմսեր։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու ուղղությամբ։

«Վարույթն իրականացնող մարմինը դիմում է մեր համաքաղաքացիներին՝ եթե կան անձինք, ովքեր տուժել են  նշված գործողությունների հետևանքով և գնել են Արմեն Ջիգարխանյանին նվիրված երեկոյի կեղծ տոմսեր, խնդրում ենք դիմել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին  (հասցե` ՀՀ, քաղաք Երևան,Կոմիտասի 51ա) կամ զանգահարել 077 90 99 90 հեռախոսահամարով», - ասված է հաղորդագրության մեջ:

АрменДжигарханян концерт Ереван ԱրմենՋիգարխանյան համերգ Երևան
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։