Ситуация с гриппом и ОРЗ в Армении пока нормальная/Հայաստանում գրիպի հարուցիչներ չեն հայտնաբերվել

Ситуация с гриппом и острыми респираторными заболеваниями в Армении не отличается от положения в европейском регионе в целом, в том числе эпидемиологической ситуации в России, сообщает пресс-служба Министерства здравоохранения Армении.

По данным ведомства, с 3 по 9 октября было зарегистрировано 1873 случаев ОРЗ. За тот же период 2015 года было зарегистрировано 1846 случаев, 2014 – 2105.
Согласно проведенным лабораторным исследованиям, сегодня в республике циркулируют только возбудители респираторных инфекций – риновирусы, парагрипп и синцитиальные респираторные вирусы. Возбудители гриппа не обнаружены.

Для защиты от респираторных болезней Минздрав рекомендует воздерживаться от контактов с больными гриппоподобным синдромом и аналогичными заболеваниями. Самим больным нужно оставаться дома и пригласить врача, не заниматься самолечением, использовать больше жидкостей, часто проветривать помещения и следить за личной гигиеной.

-----------------------------------------------------

Հայաստանում գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը համահունչ է եվրոպական տարածաշրջանում, այդ թվում Ռուսաստանի Դաշնությունում և Վրաստանում տիրող համաճարակային պատկերին, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Նկատվում է սուր շնչառական վարակների բնականոն, օրինաչափ ընթացք:

2016 թվականի 40–րդ շաբաթում (3-9.10.2016թ.) արձանագրվել է սուր շնչառական վարակների 1873 դեպք, 2015 թվականին՝ 1846, 2014-ին` 2105 դեպք: 

«Կատարված լաբորատոր հետազոտությունների համաձայն` այսօր հանրապետությունում շրջանառում են միայն շնչառական վարակների հարուցիչներ՝ ռինովիրուսներ, պարագրիպ և ռեսպիրատոր սինտիցիալ վիրուսներ: Գրիպի հարուցիչներ չեն հայտնաբերվել», – նշվում է հաղորդագրության մեջ։

Գրիպից և դրա բարդություններից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս խուսափել գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից, եթե հիվանդ եք, մնացեք տանը, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի զբաղվեք ինքնաբուժմամբ։ 

Խորհուրդ է տրվում չօգտագործել հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար։ Հարկավոր է հագնվել եղանակին համապատասխան, պահպանել հազի և փռշտալու վարվելակարգը, օգտագործել հնարավորինս շատ հեղուկ, հաճախակի օդափոխել փակ տարածքները, հետևել անձնական հիգիենային:

newsarmenia.am
Армения грипп Հայաստան գրիպ հարուցիչ իրավիճակ
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
2 դիտում մարտին
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։