Из-за выпавшего снега на трассе Ереван-Севан произошло ДТП. Один человек погиб [ФОТО]/Հրազդանի ճանապարհին բախվել են Opel-ն ու ուսանողներ տեղափոխող Mercedes Sprinter-ը, կա 1 զոհ, 7 վիրավոր [ֆՈՏՈ]

На дороге Ереван-Севан столкнулись микроавтобус Mercedes Benz Sprinter и легковой автомобиль Opel.

ДТП произошло около 08:30 часов 18 октября на 44 км дороги.

По информации Shamshyan.com, в больницу Раздана были доставлены 8 пострадавших. В больнице одна из пострадавших, молодая девушка, скончалась.

По предварительным данным, Mercedes перевозил студентов. Из-за гололеда микроавтобус вылетел на встречную полосу и врезался в Opel.

-------------------------------------------

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 08։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում բախվել են Opel մակնիշի 10 ՕՏ 944 համարանիշի և Mercedes Benz Sprinter մակնիշի 35 CT 940 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 8 հոգի մարմնական վնասվածքներով քաղաքացիների ու ճանապարհային ոստիկանների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենաներից և տեղափոխվել Հրազդանի բժշկական կենտրոն։

8 վիրավորներից երիտասարդ մի աղջիկ հիվանդանոցում մահացել է։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի, դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ Հրազդանի ոստիկանապետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից վարչության պետ Մհեր Վարդանյանի հանձնարարականով դեպքի վայր են ժամանել Հրազդանի քննչական բաժնի քննիչները, որտեղ փաստի հատկապես կարևոր գործերով քննիչ Արման Հարությունյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով։

Ըստ նախնական տեղեկությունների՝ Mercedes-ը ուսանողների տեղափոխելիս է եղել դեպի Երևան, երբ ճանապարհին մերկասառույցի պատճառով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել դեպի Սևան ընթացող Opel-ին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Գեղարքունիքի մարզի Վարդգես գյուղի բնակչուհի, 18-ամյա Հռիփսիմե Գասպարյանն էր, Mercedes-ը վարել է Վարդգես գյուղի բնակիչ, 50-ամյա Գագիկ Ստեփանյանը, Opel-ը վարել է Արարատի մարզի Ավշար գյուղում գրանցված, սակայն փաստացի Նուբարաշեն վարչական շրջանում բնակվող 34-ամյա Շավարշ Գևորգյանը։

Հիվանդանոց տեղափոխվածների մեջ են 2 վարորդներն ու Mercedes-ի ուղևորներ՝ Գեղարքունիքի մարզի Վարդգես գյուղի բնակիչներ, 21-ամյա Շահանե Սմբատյանը, 18-ամյա Սոնա Ավետիսյանը, 18-ամյա Լուսինե Հակոբյանը, մահացած Հ. Գասպարյանի եղբայրը՝ 20-ամյա Հրանտ Գասպարյանը և 20-ամյա Մետաքսյա Մաթևոսյանը։

Հիվանդանոց տեղափոխված բոլոր վիրավորներն ու մահացածը ուսանողներ են։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Mercedes-ի անվադողերն ամբողջովին «քաչալ» էին, մինչդեռ արդեն քանի օր է, ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը, Ճանապարհային ոստիկանությունը հորդորում են վարորդներին, որպեսզի մեքենաների անվադողերը փոխեն ձմեռայինով, սակայն, ինչպես միշտ, լինում է այն, ինչ լինում է։

shamshyan.com
ДТП трассаЕреван-Севан Երևան-Սևան վթար
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
20 դիտում մարտին
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։