ЕС внес отношения с Арменией в число приоритетов внешней политики/ԵՄ-ն Հայաստանի հետ հարաբերությունները ներառել է առաջնահերթությունների թվում

Совет Европейского союза принял Доклад о приоритетах глобальной стратегии по внешней политике и безопасности.

Как сообщили Арменпресс в пресс-службе ЕС, доклад принят в качестве продолжения представленного верховным представителем ЕС по иностранным делам Федерикой Могерини документа «Глобальная стратегия ЕС».
В документе представлена также повестка отношений Армения-ЕС, а также затронут вопрос Нагорного Карабаха. Отмечается, что в отношениях Армения-ЕС акцент ставится на переговоры вокруг нового рамочного соглашения, которое придаст новый импульс развитию отношений.

Отмечена важность принятия в Армении Избирательного кодекса, а также принятие замечаний ОБСЕ и СЕ перед парламентскими выборами 2017 года. Также ЕС станет основным донором на предстоящих парламентских выборах, покрыв большую часть финансового груза.

В докладе также отмечается, что ЕС продолжит поддерживать посреднические усилия Минской группы ОБСЕ по урегулированию нагорно-карабахского конфликта путем переговоров.

-------------------------------------------------

Եվրոպական միության խորհուրդն ընդունել է Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության շրջանակներում 2016թ-ի առաջնահերթությունների մասին զեկույցը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵՄ խորհրդի լրատվական ծառայությունից, զեկույցն ընդունվել է որպես 2016թ-ի հունիսի Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի ներկայացրած «ԵՄ գլոբալ ռազմավարության» շարունակող և մասնավորեցնող փաստաթուղթ:

Փաստաթղթում անդրադարձ է կատարվում նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: «Հայաստանի հետ ԵՄ-ի հարաբերություններում շեշտը դրվելու է նոր շրջանակային համաձայնագրի բանակցությունների վրա, որը նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Ավելին, նոր Գործընկերության Առաջնահերթությունները, որոնք համատեղ կհամաձայնեցվեն, կփոխարինեն Եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների ծրագրին, որն այլևս ժամկետանց է: Անցյալ տարվա սահմանադրական հանրաքվեից հետո կարևոր է, որպեսզի Հայաստանը կյանքի կոչի նոր Ընտրական օրենսգիրքը, ինչպես նաև ԵԱՀԿ-ի և Եվրոպայի խորհրդի առաջարկները, նախքան հաջորդ` 2017թ-ի խորհրդարանական ընտրությունները: Որպես հիմնական դոնոր` ԵՄ-ն իր ներդրումը կունենա առաջիկա խորհրդարանական ընտրություններում` ֆինանսական բեռի մեծ մասը ծածկելով»,- նշված է զեկույցում: Միաժամանակ շեշտվում է, որ ԵՄ-ն այլևս չի ձգտում Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագիր կնքել:

Առևտրային հարաբերությունների առնչությամբ` Հայաստանը նշվում է այն 14 երկրների թվում, որոնց նկատմամբ ԵՄ-ն կիրառում է GSP+ առևտրային ռեժիմը: ԵՄ-ի իրականացրած կանոնավոր մոնիթորինգները և երկխոսությունն այս հարցի շուրջ վկայում են, որ նշված ոլորտում առաջընթաց  արձանագրվել:

Զեկույցի` Ադրբեջանին առնչվող մասում անդրադարձ կա նաև Լեռնային Ղարաբաղի խնդրին: «ԵՄ-ն շարունակելու է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերին` ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային ճանապարհով կարգավորմանը»,- ասվում է զեկույցում:

armenpress.am
Армения Евросоюз сотрудничество Եվրամիությունը Հայաստանի
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
2 դիտում մարտին
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։