В центре Еревана состоялся танцевальный флешмоб в рамках проекта "Движение без границ" [ВИДЕО] / Երևանի կենտրոնում անցկացվեց «Անսահմանափակ շարժում» նախագծի պարային ֆլեշմոբը [ՏԵՍԱՆՅՈՒԹ]

В субботу в центре Еревана в рамках проекта «Движение без границ» состоялся танцевальный флешмоб, в процессе которого участники с инвалидностью и без вместе станцевали вальс.

По словам координатора проекта Арины Араратян, цель акции – привлечь внимание общества к проблемам людей с инвалидностью. «Люди с инвалидностью танцуют вместе с профессиональными танцорами. Наша цель – показать, что инвалидность – это не препятствие для танцев или полноценной жизни», – сказала Арина Араратян.

Гоар Навасардян, имеющая инвалидность, уже 13 лет имеет проблемы с передвижением, однако то, что она передвигается на инвалидной коляске, не мешает 26-летней Гоар Навасардян реализовывать свои мечты. Занимаясь танцами 4-й год подряд, Гоар на своем примере доказывает, что при большом желании можно достичь любой цели. «Если есть желание, мечта или цель, не думаю, что инвалидность станет проблемой. Я решила танцевать именно для того, чтобы превратить свою мечту в реальность. Когда состоялось наше первое представление и после представления не прекращались аплодисменты, я поняла, что мечта сбылась», – рассказала Гоар.

В флешмобе, в качестве профессиональных танцоров, принимали участие студенты отдела танцевального искусства ГПУА, которые, по словам заведующего кафедрой танцевального искусства Карена Геворгяна, с большим удовольствием приняли приглашение участвовать в проекте.

Участники флешмоба представили зрителям 6-минутный танцевальный номер.

_______________________________________

Շաբաթ օրը Երևանի կենտրոնում կայացավ «Անսահմանափակ շարժում» նախագծի ֆլեշմոբը, որի շրջանակներում հաշմանդամություն ունեցող և չունեցող մասնակիցները միասին վալս պարեցին:

Նախագծի համակարգող Արինա Արարատյանի խոսքով` ակցիայի նպատակը հասարակության ուշադրությունը հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրների վրա հրավիրելն է: «Հաշմանդամություն ունեցող մարդիկ պարում են պրոֆեսիոնալ պարողների հետ: Մեր նպատակն է ցույց տալ, որ հաշմանդամություն ունենալը խոչընդոտ չէ պարելու կամ լիարժեք կյանքով ապրելու համար»,- ասաց Արինա Արարատյանը:

Գոհար Նավասարդյանն արդեն 13 տարի է` ունի շարժողական խնդիրներ, բայց անվասայլակով տեղաշարժվելու հանգամանքը, երազանքներն իրագործելու հարցում չի խանգարում: «Եթե կա ցանկություն, երազանք կամ նպատակ իրագործելու, չեմ կարծում, որ հաշմանդամությունը խնդիր կլինի: Պարել որոշեցի հենց երազանքս իրականացնելու համար: Երբ առաջին ներկայացումը ունեցանք ու ներկայացումից հետո ծափողջույնները չէին դադարում, ես հասկացա, որ երազանքն իրականացել է»,- պատմեց Գոհարը:

Ֆլեշմոբին որպես պրոֆեսիոնալ պարողներ մասնակցում էին ՀՊՄՀ պարարվեստի բաժնի ուսանողները, ովքեր, պարարվեստի ամբիոնի վարիչ Կարեն Գևորգյանի խոսքով,  մեծ սիրով են ընդունել նախագծին մասնակցելու հրավերը:

Ֆլեշմոբի մասնակիցները հանդիսատեսին ներկայացան 6 րոպեանոց պարային համարով:

флешмоб Ереван ֆլեշմոբ Երևան
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
19 դիտում մարտին
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։