Тарон Маргарян присутствовал на торжественном открытии парка "Ереван" в столице Латвии/Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Ռիգայի քաղաքապետի հետ

В ходе официального визита в Ригу мэр Еревана Тарон Маргарян встретился с мэром Риги Нилом Ушаковым. На встрече также присутствовал почётный консул Латвийской Республики в РА Армен Гасабоглян.

Поприветствовав мэра Еревана и выразив благодарность за принятие приглашения и визит, Нил Ушаков придал особую важность готовности и усилиям мэра Еревана по расширению сотрудничества между двумя городами и заверил, что этот визит, в свою очередь, будет способствовать дальнейшему укреплению взаимодействия и партнерских связей, а также расширению рамок сотрудничества между двумя городами.

«Господин мэр, рад снова приветствовать Вас в Риге. Это еще одно свидетельство теплых и дружественных отношений между двумя городами. Сотрудничество между Ереваном и Ригой развивается с каждым годом, результаты чего становятся все более ощутимыми. Сегодня мы вместе торжественно откроем парк «Ереван», который станет лучшим свидетельством успешного сотрудничества двух городов»,-подчеркнул Нил Ушаков.

Выразив благодарность за теплый прием, мэр Еревана Тарон Маргарян в свою очередь отметил, что дружба двух стран и народов является важным стимулом для дальнейшего укрепления и развития дружественных и партнерских отношений между Ереваном и Ригой. Поблагодарив за открытие парка, построенного усилиями городских властей и армянской общины Риги, мэр Тарон Маргарян выразил уверенность в том, что парк станет одним из любимых мест как для рижан, так и для гостей города.

«Рига для Еревана действительно надежный партнер, и мы выражаем свою готовность в вопросе дальнейшего расширения двустороннего взаимодействия. Мы приветствуем инициативу создания парка «Ереван» в Риге, что еще раз свидетельствует о том, что наше сотрудничество является эффективным и успешным. Господин мэр, уверен, что эта зона отдыха станет для всех любимым местом, символизирующем присутствие Еревана в Риге»,-подчеркнул Тарон Маргарян.

В рамках встречи стороны обсудили также вопросы расширения рамок программ сотрудничества.

---------------------------------------------------------

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ռիգա կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանը:

Ողջունելով Երևանի գործընկերոջը` Ռիգայի քաղաքապետը նախ շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու և Ռիգա այցելելու համար, ապա առանձնակի կարևորելով երկու քաղաքների միջև համագործակցության ընդլայնմանն ուղղված Երևանի քաղաքապետի պատրաստակամությունն ու ջանքերը` համոզմունք է հայտնել, որ այս այցն իր հերթին կնպաստի երկու քաղաքների միջև առկա փոխգործակցության և գործընկերային կապերի էլ ավելի ամրապնդմանն ու համագործակցության շրջանակների ընդլայնմանը:

«Պարոն քաղաքապետ, ուրախ եմ կրկին ողջունելու Ձեզ Ռիգայում, ինչը ևս մեկ վկայությունն է երկու քաղաքների միջև հաստատված ջերմ ու բարեկամական հարաբերությունների: Իսկապես ողջունելի է այն փաստը, որ Երևանի և Ռիգայի միջև փոխգործակցությունը տարեցտարի գրանցում է նոր զարգացումներ, որոնց արդյունքները դառնում են տեսանելի: Այսօր միասին հանդիսավորությամբ կբացենք Ռիգայի «Երևան» այգին, որը, համոզված եմ, կդառնա մեր երկու քաղաքների հաջողված համագործակցության լավագույն վկան»,- ընդգծել է Նիլ Ուշակովը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին նկատել է, որ երկու երկրների և ժողովուրդների միջև առկա բարեկամությունն իսկապես կարևոր խթան է Երևանի և Ռիգայի բարեկամական ու գործնական հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու և զարգացնելու համար: Շնորհակալություն հայտնելով Ռիգայի քաղաքային իշխանության և հայ համայնքի ջանքերով կառուցված այգու համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ այն կդառնա ինչպես Ռիգայի բնակիչների, այնպես էլ քաղաքի հյուրերի սիրված հանգստի գոտիներից մեկը:

«Երևանի համար Ռիգան իսկապես վստահելի գործընկեր է, և մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում երկուստեք փոխգործակցությունն էլ ավելի ընդլայնելու հարցում: Իսկապես ողջունելի է Ռիգայում «Երևան» անունը կրող այգու կառուցման նախաձեռնությունը, ինչը մեկ անգամ ևս փաստում է, որ մենք ունենք հաջողված ու արդյունավետ համագործակցություն: Պարոն քաղաքապետ, համոզված եմ, որ հանգստի այդ գոտին կդառնա սիրված վայր բոլորի համար և Ռիգայում կլինի Երևանի յուրօրինակ ներկայության գեղեցիկ վկայություն»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Հանդիպման շրջանակում կողմերը մտքեր են փոխանակել նաև համագործակցության ծրագրերի շրջանակների ընդլայնման շուրջ:

yerevan.am
паркЕреван Рига Երևանայգին Ռիգա
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։