Сотрудники СНБ Армении задержали налогового инспектора в момент получения взятки/Հարկայինի ավագ տեսուչը ձերբակալվել է կաշառք ստանալու պահին

По итогам проведенных Службой национальной безопасности Армении оперативных мероприятий, в момент получения взятки задержан старший инспектор Маштойкого отдела налоговой инспекции Комитета по государственным доходам Г.Б.

Как сообщает пресс-центр СНБ, сотрудник налоговой инспекции промышлял «крышеванием» хозяйствующих субъектов, созданием условий для теневого бизнеса, печатанием меньшего числа кассовых чеков, чем следовало, и другие махинации.

Возбуждено уголовное дело по признакам получения взятки (п.3 ч. 3 статьи 311 УК).

-------------------------------------------------

ՀՀ  Ազգային  անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, կաշառք ստանալու պահին  ձերբակալվել է ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի Մաշտոցի հարկային տեսչության հարկային հսկողության բաժնի ավագ տեսուչ Գ.Բ.-ն:

ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռք բերված նախնական տվյալների համաձայն, Գ.Բ.-ն իր կողմից ի պաշտոնե սպասարկվող տարածքում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին իր լիազորությունների շրջանակում հովանավորելու, ստվեարային եղանակով աշխատելու համար  նպաստավոր պայմաններ ստեղծելու, այդ թվում՝ ՀԴՄ կտրոնները պակաս տպելու, իրական շրջանառության ծավալները ցույց չտալու և հարկային օրենսդրության խախտումներին  սահմանված կարգով չարձագանքելու դիմաց, նրանցից որպես կաշառք պահանջել և պարբերաբար ստացել է տարբեր չափերի գումարներ:

Նշված փաստերի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնատար անձի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու հատկանիշներով ( ՀՀ քրեական օրենսգրքի  311 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետ): Կատարվում է նախաքննություն:

news.am
налоговыйинспектор взятка СНБАрмении арест ՀՀԱԱԾ կաշառքը Հարկայինիավագտեսուչը
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
11 դիտում մարտին
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։