Виноделие в Армении. Фестиваль вина в таверне "Кавказ" [ФОТО, ВИДЕО] / Գինեգործությունը Հայաստանում: Գինու փառատոն «Կովկաս» պանդոկում [ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ]

Армения издревле славится своими винами. Согласно Библии, именно Армения является родиной виноделия. По легенде, Ной, сойдя на гору Арарат, посадил виноградную лозу и из плодов её получил вино — так было положено начало традиции армянского виноделия.

Как сказал однажды всемирно известный шансонье Шарль Азнавур, «особенность армянского вина заключается в том, что чувствуешь то, что нельзя выразить словами». Лишний раз убедиться в этом довелось гостям фестиваля вина, который состоялся вчера, 14 октября, в таверне «Кавказ».

ПОЛНЫЙ ФОТООТЧЁТ МОЖНО ПОСМОТРЕТЬ ЗДЕСЬ

Свою лучшую продукцию представили на фестивале винные дома Армении, среди них Zara Wines, Ijevan, Armenia Wine, Van Ardi, Karas, винный завод «Воскеваз» и многие другие. Гости фестиваля смогли не только продегустировать широкий ассортимент представленных вин, но и, как обещали организаторы, насладиться музыкой в исполнении ансамбля Mezzo String Quartet.

«Винный завод «Воскеваз» был основан в 1932 году. В 2004 году было основано ООО «Винный завод Воскеваза», и сегодня мы производим высококачественные армянские вина. Наша основная концепция заключается в следующем: всё должно быть армянским. Мы используем только армянские сорта винограда и сохраняем армянские традиции виноделия, а наши винные бочки изготовлены из армянского дуба», – рассказала одна из представительниц винного завода «Воскеваз», пообещав, что совсем скоро на рынке появится новая коллекция их вин.

Журналисту сайта города Еревана city01.am довелось также поговорить с главным виноделом компании Zara Wines – Заруи Мурадян. «Компания «Zara Wines» была основана в 2013 году. Мы имеем скорее научную направленность, – объяснила Заруи. – Наша цель – выявить те сорта винограда, которые были получены нашими учёными и которые постепенно исчезают. То, что вы видите, изготавливается только у нас из сортов "Тиграни", "Ахтанак", "Саперави" и "Чаренци"». Заруи также добавила, что продукция их компании продаётся только в специализированных винных магазинах.

На мероприятии ожидалось около тысячи гостей, однако казалось, что пришло их намного больше. Фестиваль посетили гости из разных стран мира. «По национальности я – эстонец, - рассказал один из гостей фестиваля, который был очень впечатлён происходящим. – Я был во многих странах Европы и мира. Армянский народ – один из очень редких, имеющий такое гостеприимство и такую культуру».  

_______________________________________________________

Հայաստանում հնուց ի վեր զարգացած է եղել խաղողի մշակումը։ Ըստ Աստվածաշնչի՝ Հայաստանն է հանդիսանում խաղողագործության և գինեգործության բնօրրանը։ Աստվածաշնչյան լեգենդում ասվում է, որ մարդկությունը բացահայտեց գինու համը այն ժամանակ, երբ Նոյ Նահապետը ջրհեղեղից հետո Արարատ լեռան ստորոտին տնկեց խաղողի առաջին որթը և նրա պտուղներից գինի ստացավ։

Հայտնի շանսոնյե Շառլ Ազնավուրի գնահատմամբ` «Հայկական գինու առանձնահատկությունն այն է, որ զգում ես այն, ինչ չես կարող արտահայտել բառերով»: Դրանում մեկ անգամ ևս կարողացան համոզվել գինու փառատոնի հյուրերը, որը տեղի է ունեցել երեկ՝ հոկտեմբերի 14-ին, Կովկաս պանդոկում։ 

ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ԱՅՍՏԵՂ

Միջոցառման ընթացքում հայկական արտադրության լավագույն գինիների տեսականին ներկայացրել են Zara Wines-ը, Ijevan-ը, Armenia Wine-ը, Van Ardi-ն, Karas-ը, Ոսկեվազի գինու գործարանը և այլ գինետներ: Փառատոնի հյուրերը հնարավորություն ստացան ոչ միայն համտեսել գինիների տեսականին, այլև, ինչպես խոստացել էին կազմակերպիչները, վայելել Mezzo String Quartet-ի հաճելի երաժշտությունը:

«Ոսկեվազի գինու գործարանը հիմնադրվել է 1932 թվականին։ 2004 թվականից սկսած, երբ հիմնադրվեց Ոսկեվազի գինու գործարանի ՍՊԸ-ն, մենք վերաբացեցինք գործարանը ու հիմա արտադրում ենք բարձրորակ հայկական գինիներ։  Մեր հիմնական կոնցեպտը հետևյալն է. ամեն ինչը հայկական պետք է լինի։ Այսինքն մենք օգտագործում ենք միայն հայկական խաղողի տեսակներ, հին հայկական գինեգործական տեխնոլոգիաներ գինիների հնացման և պահպանման համար, և օգտագործում ենք տակառներ, որոնք պատրաստված են հայկական կաղնուց», – պատմեց Ոսկեվազի գինու գործարանի ներկայացուցիչներից մեկը և խոստացավ նաև, որ շուտով հանրությանը կներկայացնեն շատ հետաքրիր հավաքածու:

City01.am Երևան քաղաքի կայքի լրագրողին նաև հաջողվեց զրուցել Zara Wines-ի գլխավոր գինեգործի՝ Զառուհի Մուրադյանի հետ: «Zara wines հիմնադրվել է 2013 թվականին։ Ավելի շատ գիտական ուղղվածություն ունի, – ասաց Զառուհին: – Մենք նպատակ ունենք վերհանել մեր գիտնականների ստացած սորտերը, որոնք արդեն գրեթե վերանում են։ Այն, ինչը որ դուք տեսնում եք, միայն Zara wines-ն է արտադրում՝ Տիգրանի, Հաղթանակ, Սապերավի և Չարենցի սորտերը։ Մեր գինիները վաճառվում են միայն մասնագիտացված խանութներում և մասնագիտացված գինետներում»։

Միջոցառմանը սպասվում էր մոտ 1000 հոգի հյուր, սակայն թվում էր, որ հյուրերի թիվը հազարից ավել է: Նրանք եկել էին աշխարհի տարբեր երկրներից։ «Ես ազգությամբ էստոնացի եմ, – պատմեց փառատոնի հյուրերից մեկը, ով շատ հիացած էր միջոցառմամբ։ –  Եվրոպա և աշխարհ ման եկած մարդ եմ։ Հայի նման ազգ աշխարհում մատների վրա կարող ես հաշվել, որ ունեն այսպիսի հյուրասիրություն և այսպիսի կուլտուրա»։

      6      2     jazz2

  96

գինի փառատոն Երևան фестиваль вино Ереван
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։