Пострадавшие в аварии с участием автобуса Москва-Ереван выписаны из больницы/Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժածները դուրս են գրվել

Пострадавшие  в  аварии автобуса Москва-Ереван выписаны.

11 из прибывших в аэропорт «Звартноц» доставлены  в  МЦ  «Святой Григор Лусаворич», где их встретили уже полностью готовые  врачи во главе с   директором Ара Минасяном  и замдиректора Гагиком  Манукяном.

После  оказания  необходимой  помощи и обследования  некоторые были выписаны.

А по данным на утро 15 октября  выписаны  все. Дальнейшее лечение  они могут получать амбулаторно.

Организация переезда и медпомощи находятся в центре  внимания министерства здравоохранения  и лично министра.

---------------------------------------------------

Մոսկվայից Երևան վերադարձող ավտոբուսի վթարից՝ Հայաստան վերադարձված բոլոր տուժածները դուրս են գրվել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը:

Հատուկ չվերթով Հայաստան տեղափոխված ՀՀ քաղաքացիներին օդանավակայանում դիմավորողների թվում նաև շտապբուժոգնության բրիգադներն էին, ովքեր մարմնական տարբեր վնասվածքներ ունեցողներին հորդորում էին հիվանդանոցում ևս մեկ անգամ հետազոտություն անցնել։  Նրանցից 11­ը հոսպիտացվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Այնտեղ արդեն տնօրեն Արա Մինասյանի և փոխտնօրեն Գագիկ Մանուկյանի գլխավորությամբ կազմ ու պատրաստ էին բոլոր բաժանմունքների վարիչները, նեղ մասնագետները։

Թիմային աշխատանքն արագ և կազմակերպված իրականացնելու նպատակով, ընդունված տուժածները տեղավորվել են շտապբուժօգնության հետազոտման սենյակում, որտեղ էլ հենց կատարվել են ռենտգեն և սոնոգրաֆիական հետազոտությունները։

Ընդունվելուց մի քանի ժամ անց, մասնագիտական անհրաժեշտ խորհրդատվություն և բուժօգնություն ստանալուց հետո, հիվանդանոցային բուժման կարիք չունեցողներն սկսել են դուրս գրվել։ Հոկտեմբերի 15-ի առավոտյան տվյալներով, բոլորը դուրս են գրվել։ Նրանց հետագա հսկողությունը կիրականացվի ամբուլատոր պայմաններում՝ ըստ բնակավայրերի։

Տուժածների տեղափոխումը և բուժօգնության կազմակերպումը ՀՀ առողջապահության նախարարության և նախարարի ուշադրության ներքո էր:

armenpress.am
ДТП пассажирскийавтобусМосква-Ереван Մոսկվա-Երեւան Վթարի
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։