О чём написано в газетах сегодня? Sputnik Армения представляет обзор прессы на 15 октября/Ի՞նչ են գրում թերթերն այսօր։ Sputnik Արմենիան ներկայացնում է հոկտեմբերի 15–ի մամուլի տեսությունը

Հրապարակ. Նախարար աշխատել չեն ուզում

Թերթը գրում է, որ որքան էլ պարադոքսալ՝ Հայաստանում նախարար դառնալն այլևս «հաճելի ու օգտակար» չի համարվում, ոչ ոք չի ցանկանում կամիկաձե դառնալ՝ «կոպեկ» չաշխատել, սակայն կրել մեծ լուծ ու պատասխանատվություն։ «Պարզվում է՝ ոչ միայն ՊԵԿ նոր ղեկավարն է դժկամությամբ «եկել» պաշտոնավարման, որովհետև մինչ այժմ ինքն էր նեղվում ՊԵԿ-ի պահանջած կանխավճարներից, իսկ հիմա ոչ միայն ինքը պետք է կանխավճար պահանջի, այլև տրանսպորտի և կապի նորանշանակ նախարար Իգնատի Առաքելյանը, որի «պորտալարը» մինչև վերջ դեռ չի կտրվել «Պեռնո Ռիկարից»։ Եղել են անգամ դեպքեր, երբ առաջարկը մերժվել է։ Մեր տեղեկություններով՝ քաղաքաշինության կոմիտեի ստեղծումն ուշացավ, որովհետև առաջարկ էր եղել «էլիտ գրուպի» ղեկավար, երևանյան էլիտար շինարարության «հայր», ֆիզմաթգիտությունների թեկնածու Արմեն Մկոյանին՝ ղեկավարելու այդ կոմիտեն, սակայն վերջինս մերժել էր՝ գտնելով, որ իր տեղը չէ։ Ստիպված՝ ընտրությունը կրկին կանգ է առել Նարեկ Սարգսյանի վրա։ Նույնը և գյուղնախարարի դեպքում, սկզբում բոլորովին այլ թեկնածու է քննարկվել, որը մերժել է, ստիպված՝ կանգնել են Առաքելյանի թեկնածության վրա»,-գրում է թերթը։
Առավոտ. Օտար խաղեր

Թերթի խմբագիրը նշում է, որ Հայաստանում անցած ՀԱՊԿ միջոցառումների գլխավոր արդյունքն այն չէր, որ մեր երկրի ներկայացուցիչն այդպես էլ չդարձավ այդ կազմակերպության գլխավոր քարտուղար։ Ոչ էլ այն էր, որ Ղազախստանի նախագահ Նազարբաևը «դիվանագիտական հարբուխով» հիվանդացավ։ Դրանք մանրուքներ էին։

«Ռուսները հովանավորում են Ասադին, իսկ ամերիկացիները՝ «կալաշնիկով» և հրետանի ունեցող «ընդդիմադիրներին»։ Եվ ահա այս վեճին Ռուսաստանը մասնակից է դարձնում ևս չորս երկրների, մասնավորապես՝ Հայաստանին, որը բազմաթիվ պատճառներով, այդ թվում՝ Սիրիայում բազմահազարանոց հայ համայնք ունենալու պատճառով ավելի լավ է՝ չեզոք դիրք զբաղեցներ։ Բայց ոչ՝ մենք հայտնվել ենք «ռուսական դաշինքում» և մեր բախտակիցների հետ միասին պարտադրված ենք ստորագրել Ռուսաստանի դեմ տված «ահաբեկչական խմբերի ցուցակները։ Իդեալական կլիներ ընդհանրապես չմտնել օտար խաղերի մեջ։ Բայց քանի որ դա գործնականում հնարավոր չէ, պետք է գոնե, խաղի մեջ մտնելով, ինչ-որ օգուտներ քաղել։ Ահա այդ օգուտներն են, որ չեն երևում»,-գրում է թերթի խմբագիրը։
Հայկական ժամանակ. Ում է վաճառվելու կապի և տրանասպորտի նախարարության շենքը

Թերթի տեղեկություններով` Երևանի Հանրապետության հրապարակում գտնվող ՀՀ կապի և տրանսպորտի նախարարության շենքը կվաճառվի «Ռոստելեկոմ» ընկերությանը։ Շենքը վաճառելու մասին որոշումը ՀՀ կառավարությունը ընդունեց անցած շաբաթ։ «Ըստ կառավարության որոշման` շենքը իրեն ամրացված հողակտորով վաճառվելու Է դասական աճուրդով։ Այն գնահատված Է132 միլիարդ դրամ կամ մոտ 27 մի|իոն դոլար։ Մեր տեղեկություններով, շենքը վաճառելու մասին որոշումը կառավարությանը կայացրել Է հիմք ընդունելով հենց «Ռոստելեկոմից» ստացված առաջարկը։ Այսինքն, եթե չլիներ պոտենցիալ գնորդ, շենքն օտարելու որոշումը չէր կայացվի։ Հնարավոր այլ գնորդներ գոնե այս պահին դեռ չկան, ինչը նշանակում Է, որ «Ռոստելեկոմը» շենքը կգնի աճուրդի մեկնարկային գնով՝ 27 միլիոն դոլարով։ Նշենք, որ նոր կառավարությունը վարձելու Է պետության սեփականությանը հանդիսացող հնարավորինս շատ անշարժ գույք վաճառել պետական բյուջեի անմխիթար վիճակը փոքր-ինչ բարելավելու նկատառումներով։ Սակայն գնորդներ գտնելը շատ դժվար Է լինելու»,-գրում է թերթը։
Ժողովուրդ. Հանրապետականի ներսում «ռազբորկաներ» են սկսվել

Թերթը գրում է, որ Գյումրու և Վանաձորի ավագանիների ընտրություններից հետո իշխող Հանրապետականի ներսում «ռազբորկաներ» են սկսվել, թե ինչու ձախողեցին։ Եվ կոնկրետ շրջանակներում արդեն որոշվել է, որ այդ կուսակցության քարոզչության պատասխանատուները պետք Է փոխվեն։

«Նշենք, որ վերջին երկու տարիներին ՀՀԿ-ի քարոզչությունը «տնօրինում» են այդ կուսակցության, այսպես կոչված, հնաբնակների վստահությունը վայելող երիտհանրապետականները։ Այս տարի տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո ակնհայտ է դարձել, որ քարոզչության համար հատկացված գումարները նրանք, մեղմ ասած, արդյունավետ չեն ծախսել։ Ավելին՝իշխանական լրատվամիջոցները ՀՀԿ-ի թեկնածուներից (օրինակ՝ Վանաձորի թեկնածուի թիմից) գումարներ են պահանջել՝ հարցազրույցներ տեղադրելու համար։ Լուրջ կասկածներ կան, որ եթե պատասխանատուները չփոխվեն, ապա նրանք կտապալեն խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը, որի ժամանակ արդեն հարյուրավոր միլիոն դրամներ կհատկացվեն քարոզչության համար»,-գրում է թերթը։
Հրապարակ. Ալամ աշխարհի հայերի միության նախագահը ֆինանսական խնդիրներ ունի

Թերթը գրում է. «Այս օրերին Վլադիմիր Վլադիմիրովիչին զուգահեռ Հայաստանում գտնվող, այդպես էլ կուսակցություն չբացած, այցով Ռուսաստանին ծառայություն չմատուցած ալամ աշխարհի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը չի ցանկանում հետ մնալ Հայաստանում սկսված ռուսական «հաղթարշավից», փորձում է «երևալ» նորանշանակ վարչապետ, Մոսկվայից Հայաստան «բերված» Կարեն Կարապետյանի և սիրիահայերի խնդրով լրջորեն զբաղվող մյուս ռուսահայ Ռուբեն Վարդանյանի կողքին՝ կազմակերպելով Հայաստանին ոչինչ չտվող տնտեսական ֆորում։ Մեր տեղեկություններով՝ Կարեն Կարապետյանի և Ռուբեն Վարդանյանի հետ վերջինիս հարաբերություններն առանձնակի ջերմ չեն։ Ի դեպ, Արա Աբրահամյանը մեկ այլ անհանգստություն էլ ունի, նա այդպես էլ չի կարողանում ավարտին հասցնել Հյուսիսային պողոտայում իր մի քանի շենքերի շինարարությունը՝ ֆինանսական խնդիրների պատճառով։ Ինչպես տեղեկացրեց մեր աղբյուրը, «ի վերջո, հնարավոր է և պետությունը դատական գործընթացների դիմի, պարտադրի ավարտել, և կամ սեփականատեր փոխվի»»,-գրում է թերթը։
-----------------------------------------
"Грапарак": нежеланная должность министра

Газета пишет, что, как бы ни парадоксально это звучало, но в Армении должность министра больше не считается "приятной и полезной". Никто не желает нести на себе большой груз и ответственность, не зарабатывая при этом денег. "Оказывается, не только глава Комитета государственных доходов с трудом согласился занять эту должность, но и новоназначенный министр транспорта и связи Игнатий Аракелян, который все еще очень тесно связан с "Перно Рикар".

По нашим сведениям, создание Комитета градостроительства затянулось, потому что ранее руководитель "Элит групп", главный застройщик Еревана, кандидат физико-математических наук Армен Мкоян отказался от этого предложения, сказав, что это не его место.

Поэтому выбор снова пал на Нарека Саркисяна. То же самое произошло и в случае министра сельского хозяйства", — пишет издание.
"Грапарак": у председателя Союза армян России финансовые проблемы
"Председатель Союза армян России Ара Абрамян, который в эти дни также находится в Армении, организовал ненужный экономический форум, чтобы "показать себя" на фоне новоназначенного премьер-министра Карена Карапетяна, а также другого российского бизнесмена Рубена Варданяна, который серьезно занимается проблемой армян Сирии. По нашим сведениям, отношения Абрамяна с Карапетяном и Варданяном не особо теплые. Кстати, председатель Союза армян России обеспокоен еще одной проблемой: он не может завершить строительство нескольких зданий на Северном проспекте", — пишет газета.

armeniasputnik.am
обзорпрессы газетыАрмении Ի՞նչենգրումթերթերնայսօր
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։