Президент России Владимир Путин прибыл в Ереван/Վլադիմիր Պուտինը ժամանել է Հայաստան. Նրան դիմավորել է Սերժ Սարգսյանը

Президент России Владимир Путин прибыл в Ереван для участия в саммите глав государств-членов ОДКБ.

В аэропорту «Звартноц» российского президента встретил  глава Армении Серж Саргсян.

На сессии будет обсуждаться ход реализации решений предыдущих саммитов ОДКБ, а также приоритеты, предложенные Республикой Армения в период своего председательства в Организации.

Среди включённых в повестку заседания двух десятков вопросов участники заседания обсудят международную ситуацию и актуальные вопросы обеспечения коллективной безопасности, рассмотрят проекты решений о Стратегии коллективной безопасности Организации Договора о коллективной безопасности на период до 2025 года и о создании Центра кризисного реагирования ОДКБ, выполнение решений по совершенствованию деятельности ОДКБ, а также по противодействию международному терроризму. Ожидается принятие ряда политических заявлений.

-----------------------------------------

Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինը քիչ առաջ ժամանել է Հայաստան:

«Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 14¬-ին Երեւանում կկայանա ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, որը կվարի Կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդում 2015-2016թթ. նստաշրջանների միջեւ ընկած ժամանակահատվածում նախագահությունն ստանձնած Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:

Նստաշրջանում կքննարկվեն ՀԱՊԿ նախորդ տարվա գագաթնաժողովների որոշումների իրականացման ընթացքը, ինչպես նաեւ Կազմակերպությունում նախագահության ընթացքում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրված առաջնահերթությունները:

Նիստի օրակարգում ընդգրկված երկու տասնյակ հարցերի շրջանակում կքննարկվեն միջազգային իրավիճակը եւ հավաքական անվտանգության ապահովման արդիական հարցեր, կդիտարկվեն մինչեւ 2025թ. ժամանակահատվածի համար ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարության եւ ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման կենտրոնի ստեղծման վերաբերյալ որոշումների նախագծերը, ՀԱՊԿ գործունեության կատարելագործման, ինչպես նաեւ միջազգային ահաբեկչությանը հակազդեցության վերաբերյալ որոշումների իրականացումը:

Նախատեսվում է մի շարք քաղաքական հայտարարությունների ընդունում: Նիստում ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները որոշում կկայացնեն Կազմակերպության գլխավոր քարտուղարի վերաբերյալ:

news.am
ВладимирПутин сессияОДКБ Ереван ՎլադիմիրՊուտինը ՀԱՊԿ Երեւան
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
12 դիտում մարտին
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։