Кусочек Еревана появился в немецком городе Леер [ФОТО]/ Մայրաքաղաքի տոնը նշվել է նաև գերմանական Լեեր քաղաքում [ՖՈՏՈ]

По инициативе нашего соотечественника, проживающего в Германии Альберта Товмасяна в немецком городе Леер торжественно было отмечено 2798-летии Еревана.

В праздничном мероприятии приняли участие вице-мэр города Леер Бруно Шахнер, депутат Европарламента Маттиас Гроте, многочисленные армяне, проживающие в Германии и местные жители.

Во время торжественного мероприятия, организованного в Армянском сквере центрального парка Инзелгарден, были установлены привезенные из Еревана и подаренные мэром Еревана Тароном Маргаряном скамейки, символизирующие дружбу Еревана и Леера.

Поздравив присутствующих с Днем столицы, Альберт Товмасян выразил особую благодарность мэру Тарону Маргаряну, а также городскому совету за оказанную поддержку в деле создания Армянского сквера и реализации этой инициативы.

Отметим, что еще год назад усилиями, проживающей в городе Леер единственной армянской семьи Товмасян на том же месте был установлен армянский хачкар, приуроченный к 100-летней годовщине Геноцида армян.

---------------------------------------

Երևանի ծննդյան 2798-ամյակը գերմանահայ մեր հայրենակից Ալբերտ Թովմասյանի նախաձեռնությամբ մեծ հանդիսավորությամբ նշվել է նաև գերմանական Լեեր քաղաքում:

Տոնական միջոցառմանը մասնակցել են Լեերի փոխքաղաքապետ Բրունո Շախները, Լեերի մարզպետ, Եվրախորհրդարանի պատգամավոր Մաթիաս Գրոթեն, բազմաթիվ գերմանահայեր ու գերմանացիներ։

Երևանի ծննդյան օրվան նվիրված միջոցառումը նշանավորվել է գերմանական այս քաղաքի կենտրոնական այգու՝ Ինզելգարդենի նորաստեղծ Հայկական պուրակում Երևան-Լեեր բարեկամությունը խորհրդանշող նստարանների տեղադրմամբ, որոնք Լեերին է նվիրել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

Շնորհավորելով ներկաներին մեր հինավուրց մայրաքաղաքի տարեդարձի առթիվ՝ Ալբերտ Թովմասյանը Հայկական պուրակի ստեղծմանն աջակցելու համար հատուկ շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, Լեերի քաղաքային խորհրդին, ում գործուն ջանքերի շնորհիվ կյանքի է կոչվել գեղեցիկ այս նախաձեռնությունը:

Հարկ է նշել, որ դեռևս ամիսներ առաջ երկու քաղաքների բարեկամությունը խորհրդանշող նստարանների ձեռքբերման և Լեեր տեղափոխելու հարցում աջակցության խնդրանքով Ալբերտ Թովմասյանը դիմել էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, և քաղաքապետի հանձնարարությամբ ծրագիրն արագ կյանքի է կոչվել:

Ի դեպ նշենք, որ դեռ մեկ տարի առաջ Լեեր քաղաքում բնակվող միակ հայ ընտանիքի՝ Թովմասյանների ջանքերով նույն վայրում տեղադրվել է նաև հայկական խաչքար՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։

1f15590d8b7378f9bb0417cc050b96fb624d2593

yerevan.am
Ереван Леер Германия Լեեր Երեւան Գերմանիա
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
8 դիտում մարտին
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։