Власти обещают ускорить процесс оказания социальной помощи семьям погибших военнослужащих / ՀՀ կառավարական մարմինները խոստացել են հեշտացնել զոհված զինծառայողների ընտանիքներին աջակցության արագ արձագանքման մեխանիզմները

Ситуация, сложившаяся после четырехдневных боев между войсками Нагорного Карабаха и Азербайджана, требует разработки механизмов быстрого реагирования для оказания социальной помощи семьям военнослужащих, погибших или пропавших без вести во время военных действий. Эти механизмы были приняты на заседании правительства РА 13 октября.

Министр труда и по социальным вопросам РА Артем Асатрян отметил, что сведения о получении военнослужащим или добровольцем инвалидности при выполнении боевого задания или на боевом дежурстве, а также при его гибели или пропаже без вести, военкомиссариат обязан предоставить территориальным органам содействия в трехдневный срок. “Это означает, что соответствующий территориальный орган начинает процесс ведения дела, предусмотренный законодательством РА, формирует многопрофессиональную группу в соответствии с потребностями семьи военнослужащего”,- пояснил А. Асатрян.

Группа будет работать в пределах полномочий, определенных законодательством РА, а представители негосударственных организаций или волонтеры – в пределах своих полномочий.

________________________________________________________

ԼՂՀ և ադրբեջանական զորքերի շփման գծում 2016 թվականի ապրիլյան քառօրյա ռազմական բախումների հետևանքով առաջացած իրավիճակը պարտավորեցնում է զոհված (մահացած) կամ անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցություն տրամադրելու համար սահմանել արագ արձագանքման մեխանիզմներ, որոնք սահմանվեցին ՀՀ կառավարության` հոկտեմբերի 13-ի նիստում:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների հետևանքով մարտական հերթապահություն և հատուկ առաջադրանք կատարելիս զինծառայողի կամ կամավորականի հաշմանդամություն ձեռք բերելու, ինչպես նաև կամավորականի զոհվելու կամ անհայտ կորած համարվելու դեպքերում համապատասխան տեղեկությունները զինկոմիսարիատը աջակցության տարածքային մարմիններին կհայտնի եռօրյա ժամկետում: «Սա նշանակում է, որ սոցիալական աջակցության տարածքային գործակալությունը (բաժինը) սկսում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված սոցիալական դեպքի վարման գործընթացը, ձևավորում բազմամասնագիտական խումբ`տվյալ ընտանիքի սոցիալական կարիքներին համապատասխան»,- ասաց Ասատրյանը:

Նրա խոսքով՝ խումբն իր գործունեությունը ծավալելու է ՀՀ օրենսդրությամբ սահմանված լիազորությունների, իսկ աջակցող ցանցի ոչ պետական կազմակերպությունների ներկայացուցիչները կամ կամավոր ֆիզիկական անձինք` իրենց հնարավորությունների և կարողությունների շրջանակում` որպես սոցիալական դեպքի վարման շրջանակում անհատական սոցիալական ծրագրով նախատեսված միջոցառումներ:

ArmenPress
власть военнослужащий Армения Հայաստան կառավարություն զինծառայող
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
2 դիտում մարտին
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։