Зал Национального академического театра имени Г. Сундукяна готов к эксплуатации / Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դահլիճը պատրաստ է շահագործման

В рамках программы по переоснащению Национального академического театра имени Габриэла Сундукяна в третьем квартале 2016 года осуществлены работы по замене сценического покрытия, шлифовке пола в зрительном зале и установке в нем новых зрительских кресел.

Полностью завершены работы по переоснащению сценических механизмов: установлены системы для движущихся декораций и сцены, софиты, системы точечного подъема, противопожарные занавеси и занавеси «Арлекин», система удаления дыма; внедрены системы программного и сетевого обеспечения для общего сервера.

По части светотехники полностью обновлены пульт управления, диммерная и сетевая системы, кабельная сеть, установлены новые светильники.

По части звукового оборудования установлены системы для руководства сценой, управления спектаклем и его трансляции, внутренней связи, программного обеспечения интеркома, с разнообразной аппаратурой (наушники, стойки для микрофонов и микрофоны, громкоговорители, пульты для управления и усиления звука).

Однако, как сообщили журналисту сайта города Еревана city01.am в администрации театра, точная дата открытия театрального сезон пока неизвестна. Первые постановки планируются на конец ноября - начало декабря. 

___________________________________________________________ 

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի վերազինման ծրագրի շրջանակում 2016 թվականի երրորդ եռամսյակում իրականացվել են բեմի տախտակամածի փոխարինման, ինչպես նաև դահլիճի հատակի հղկման աշխատանքները, դահլիճում տեղադրվել են հանդիսատեսի համար նախատեսված նոր աթոռներ:

Այսպիսով, ամբողջովին ավարտվել են բեմա­կան մեխանիզմների վերազինման աշխատանքները. ներդրվել են դեկորացիոն շարժաձողի, լուսային սոֆիտների, կետային վերելքի, «Առլեկին», հակահրդեհային վարագույրների, ծխահեռացման և պտտվող բեմի համակարգերը, ներդրվել են ընդհանուր սերվերի ծրագրային և ցանցային համակարգերը:

Լուսային տեխնիկայի մասով ամբողջությամբ նորացվել է ղեկավարման վահանակը, դիմերային և ցանցային համակարգը, մալուխային ցանցը, տեղադրվել են նոր լուսատուներ:

Ձայնային սարքավորումների մասով ներդրվել է բեմի ղեկավարման, ներկայացման կառավարման և հեռարձակման, ներքին կապի, ինտերկոմ ծրագրային ապահովման համակարգեր (ականջակալ, խոսաձողեր և միկրոֆոններ, բարձրախոսներ, ձայնի ղեկավարման և ուժեղացման վահանակներ):

Սակայն, ինչպես հայտնել են city01.am Երևան քաղաքի կայքի լրագրողին թատրոնի ադմինիստրացիայից, թատերական շրջանի բացման մասին հստակ տեղեկություն չկա: Ամենայն հավականությամբ առաջին բեմադրությունը տեղի կունենա նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին:

театр Ереван Երևան թատրոն Սունդուկյան Сундукян
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։