420 иностранных студентов приступили к занятиям в армянских вузах / Հայաստանի բուհերում ուսումնառություն է սկսել 420 օտարազգի ուսանող

В вузах Армении 1 октября приступили к занятиям 550 армян из диаспоры и 420 иностранных студентов, в средние специальные учебные заведения обратились 70 зарубежных армян. Об этом сообщил начальник управления внешних связей и диаспоры МОН РА Артур Казарян.

23 поступивших - из  Грузии, 170 – из России, 190 – из Ирана, 220 – из Индии и 90 – из Сирии. Есть студенты из Бразилии, Ирака, Китая, Германии, Греции, Израиля, США и др. стран. Четверо приехавших из Турции – армяне, дети граждан РА.

Как заявил начальник управления, по сравнению с прошлым годом число студентов существенно не уменьшилось. “Мы настроены на более активную работу по привлечению студентов в сотрудничестве с посредниками, что будет способствовать повышению интереса к образованию в Армении”, - подчеркнул А. Казарян.

Получившие образование в Армении жители стран СНГ часто остаются в стране на постоянное жительство.

_____________________________________________________________

Հայաստանի բարձրակարգ ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 1-ից ուսումնառություն է սկսել 550 սփյուռքահայ և 420 օտարազգի ուսանող: Ինչպես հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արթուր Ղազարյանը, ՀՀ միջին մասնագիտական հաստատություններ դիմել է 70 սփյուռքահայ:  

Վրաստանից Հայաստանի բուհեր դիմել էր 23 դիմորդ, Ռուսաստանից` 170, Իրանից` 190, Հնդկաստանից` 220 և Սիրիայից` 90: Կան ուսանողներ նաև Բրազիլիայից, Իրաքից, Չինաստանից, Գերմանիայից, Հունաստանից, Իսրայելից, ԱՄՆ-ից, Տաջիկստանից, Թուրքմենստանից, Ուրուգվայից, Շվեդիայից, Ռումինիայից, Ուկրաինայից, Թուրքիայից: Թուրքիայից ժամանած 4 դիմորդներն ազգությամբ հայեր են` ՀՀ քաղաքացիների երեխաներ:

Վարչության պետի հավաստմամբ` նախորդ երկու տարվա համեմատությամբ դիմորդների քանակը էապես չի աճել կամ նվազել: «Մենք հակված ենք ավելի ակտիվ քայլեր ձեռնարկել քարոզչական աշխատանքների ուղղությամբ` համագործակցելով միջնորդ կազմակերպությունների հետ, ինչն էլ կնպաստի Հայաստանի բուհերի նկատմամբ հետաքրքրության բարձրացմանը»,-ընդգծեց Արթուր Ղազարյանը:

ԱՊՀ երկրներից Հայաստանում իրենց կրթությունը շարունակողներից շատերը հաճախ հաստատվում են Հայաստանում և շարունակում իրենց գործունեությունը:

ArmenPress
вуз Армения բուհ Հայաստան
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
8 դիտում մարտին
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։