Армения лидирует по числу курильщиков в Европе/Հայաստան առաջատար է Եվրոպայում ծխողների թվով

Армения по наибольшему количеству курящего населения лидирует среди европейских стран, сказал журналистам в среду глава Ассоциации потребителей Армен Погосян. 

"Хотя в Армении 12 октября отмечается как Национальный день борьбы с табакокурением, эта борьба на самом деле является мифом. Необходимо переходить к более решительным мерам, в частности и профилактического характера", - сказал Погосян.

По его словам, гораздо более эффективно можно бороться с курением, строя новые бассейны и фитнес-клубы, пропагандируя здоровый образ жизни. 

Онколог Арам Бадалян также подчеркнул важность этой проблемы для Армении.
"80% больных раком легких (в Армении - ред.) являются курильщиками со стажем более 10 лет. Число больных раком горла в 2015 году составило 3,2 случая на 100 тысяч населения. Причем 85% больных умирает в течение пяти лет после диагностирования этого заболевания", - сказал Бадалян.

Директор Центра социологических исследований "Социометр" Агарон Адибекян, в свою очередь, отметил, что, согласно данным социологических опросов, в Армении курит половина мужского населения.

"По сравнению с советским периодом в разы  увеличилось число курящих женщин. Бум заболеваний раком молочной железы в последние годы объясняется, скорее всего, именно этим обстоятельством", - сказал Адибекян. 

Ранее Адибекян говорил, что в Армении курит около 6% всех женщин, данный показатель вырос со времен СССР в два раза. По данным социолога, в прошлом году в Армении умерло около 28 тыс. человек, из них 21 тыс. (более 75%) – в основном скончались из-за болезней, вызванных курением - сердечно-сосудистых заболеваний, злокачественных опухолей и туберкулеза.
-------------------------------------------------------------
Հայաստանը ծխող բնակչության թվով առաջատարն է եվրոպական երկրների թվում, չորեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի սպառողների ասոցիացիայի ղեկավար Արմեն Պողոսյանը։

«Թեև Հայաստանում հոկտեմբերի 12–ին նշվում է Ծխախոտի դեմ պայքարի ազգային օրը, այդ պայքարն իրականում միֆ է։ Անհրաժեշտ է անցնել ավելի վճռական քայլերի, մասնավորապես, կանխարգելիչ բնույթի», - ասաց Պողոսյանը։

Ըստ նրա, ավելի արդյունավետ կարելի է պայքարել ծխելու դեմ` կառուցելով նոր լողաբազաններ և ֆինտես ակումներ, քարոզելով առողջ ապրելակերպ։
Ուռուցքաբան Արամ Բադալյանը կարևորեց այդ խնդիրը Հայաստանի համար։

«Հայաստանում թոքի քաղցկեղով հիվանդների 80 տոկոսն ավելի քան 10 տարվա ծխողներ են։ Կոկորդի քաղցկեղով հիվանդների թիվը 2015 թվականին բնակչության 100 հազարին բաժին է ընկել 3.2 դեպք։ Ընդ որում` հիվանդների 85 տոկոսը մահանում է այդ հիվանդության ախտորոշումից հինգ տարի անց»,– ասաց Բադալյանը։

«Սոցիոմետր» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանն իր հերթին նշեց, որ սոցիոլոգիական տվյալների համաձայն, Հայաստանում ծխում է արական սեռի բնակչության կեսը։

«Խորհրդային ժամանակաշրջանի համեմատ մի քանի անգամ ավելացել է ծխող կանանց թիվը։ Կրծքագեղձի քաղցկեղով հիվանդացության կտրուկ աճը վերջին տարիներին բացատրվում է, ամենայն հավանականությամբ, հենց այդ հանգամանքով»,– ասաց Ադիբեկյանը։

Ավելի վաղ Ադիբեկյանն ասել էր, որ Հայաստանում ծխում է բոլոր կանանց մոտ 6 տոկոսը, տվյալ ցուցանիշը ԽՍՀՄ–ի տարիներից կրկնակի աճել է։ Սոցիոլոգի տվյալներով, նախորդ տարի Հայաստանում մահացել է մոտ 28 հազար մարդ, նրանցից 21 հազարը կամ ավելի քան 75 տոկոսը հիմնականում մահացել են ծխելու հետևանքով առաջացած հիվանդություններից` սիրտ–անոթային հիվանդություններից, չարորակ ուռուցքներից և տուբերկուլյոզից։
newsarmenia.am
курение Армения Հայաստան ծխողներ
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։