Армянский депутат призвала ПАСЕ восстановить справедливость в отношении борца Миграна Арутюняна/Նաիրա Կարապետյանը ԵԽԽՎ-ին կոչ է անում աչք չփակել Միհրան Հարությունյանին ոսկե մեդալից զրկելու վրա

Депутат Национального Собрания Армении, член армянской делегации в Парламентской Ассамблее Совета Европы Наира Карапетян распространила текст своего выступления на пленарном заседании осенней сессии ПАСЕ, которая стартовала в Страсбурге 10 октября.

В докладе Н. Карапетян обратилась к вопросу о том, что на XXXI летних Олимпийских играх в Рио-де-Жанейр армянский борец греко-римского стиля Мигран Арутюнян по итогам финального поединка с сербским борцом Давором Штефанеком был лишен золотой медали из-за предвзятого судейства.

Отметим, борец греко-римского стиля Мигран Арутюнян стал вице-чемпионом 31-х летних Олимпийских игр в Рио после финального поединка с сербом Давором Штефанеком. При равной борьбе судьи присвоили победу сербу. В беседе с журналистами спортсмен отметил:

«Не хочу показаться скромным, это все – грязь. Не хочу находиться здесь, участвовать в этом. Хочу все бросить и уйти. Меня это уже не интересует».

В докладе члена армянской делегации в ПАСЕ, в частности, говорится: «Как мы видим, к сожалению, и в спорте много несправедливости, при которой судьи, выполняя свою работу, не полагаются на совесть и соответствующие правила, а пытаются оказать те или иные услуги определенным влиятельным людям. Этому мы стали свидетелями в ходе Олимпийских игр в Рио, когда армянский борец греко-римского стиля Мигран Арутюнян лишился золотой медали и получил “серебро” исключительно из-за предвзятой и несправедливой оценки судьи. 

Не обязательно быть специалистом, чтобы убедиться в сказанном мною. Достаточно увидеть удивление и поведение присутствующих после объявления результатов поединка: все освистывали так называемого чемпиона и аплодировали Миграну Арутюняну. И это не единственный случай: в боксе мы увидели то же самое. Спортсмены Нарек Абгарян и Ованнес Бачков также стали жертвами несправедливого судейства».

В докладе депутат НС Армении Н. Карапетян призвала ПАСЕ не закрывать глаза на все произошедшее, принять соответствующие меры и повлиять на спортивные международные федерации, в особенности на Федерацию по греко-римской борьбе,  с целью проведения объединенной борьбы и восстановления справедливости.

«Любое проявление несправедливости омрачает не только славу Олимпийских игр, но и рушит характер спорта, надежду и веру в победу», – говорится в докладе члена армянской делегации в Парламентской ассамблее Совета Европы.  

-------------------------------------------------

ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյանը տարածել է  ԵԽԽՎ լիագումար նիստի ելույթը, որով անդրադարձել է հայ ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանին անարդար գնահատման պատճառով ոսկե մեդալից զրկելու փաստին:

Զեկույցը վերաբերում է մի հարցի, որն առաջին հայացքից ոչ շատ կարևոր է թվում, բայց իրականում մի ոլորտ է, որ միավորում է մարդկանց, ժողովուրդներին և հասարակությունների: Սպորտն իրոք համաշխարհային ճանաչում ունի: Եվ միանշանակ այն պետք է ազատ լինի և հեռու լինի քաղաքականությունից, անարդարությունից և անհավասարությունից, սրանց ցանկացած ձևից: Սպորտը պետք է լինի հստակ և մաքուր: Եվ հիրավի, ցանկացած մարզիկի համար ամենացանկալի բարձրագույն նպատակը Օլիմպիական խաղերին հաղթանակն է:

Այս տարին Օլիմպիական տարի էր, և այստեղ գտնվող երկրներից շատերը պատիվ ունեցան մասնակցելու և հաղթելու այդ խաղերին: Իմ երկիրն էլ ունի ոսկե մեդալ, և ես ուզում եմ ևս մեկ անգամ շնորհավորել հունահռոմեական ոճում օլիմպիական չեմպիոն դարձած հայ ըմբիշ Արթուր Ալեքսանյանին:

Բայց ցավոք, սպորտում ևս, ինչպես մենք տեսնում ենք, շատ են նաև անարդարությունները, երբ մրցավարները դատելիս չեն հենվում խղճի և կանոնների վրա, այլ փորձում են ինչ-ինչ ծառայություններ մատուցել որոշ ազդեցիկ մարդկանց: Դրա վառ օրինակն մենք ականատես եղանք Ռիոյի խաղերի ժամանակ, երբ հունահռոմեական ոճի հայ ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանը զրկվեց ոսկե մեդալից և ստացավ արծաթ միմիայն մրցավարի կողմնակալ և անարդար գնահատման պատճառով:

Պարտադիր չէ լինել մասնագետ, որպեսզի համոզվե իմ ասածում, բավական է դիտել ներկաների զարմանքը և վերաբերմունքը, երբ հայտարարվեցին արդյունքները. բոլորը սուլում էին այսպես կոչված չեմպոնին և ծափահարում Միհրանին: Այս օրինակը միակը չէ. բռնցքամարտում մենք տեսանք նույնը՝ Նարեկ Աբգարյանը և Հովհաննես Բաչկովը ևս անարդար մրցավարների տուժողներ են:

Հարգելի գործընկերներ, ես կոչ եմ անում Խորհրդարանական Վեհաժողովին աչք չփակել այս ամենի վրա և համապատասխան միջոցառումներ ձեռնարկել և ազդել միջազգային տարբեր սպորտային ֆեդերացիաների, հատկապես հունահռոմեական ֆեդերացիայի վրա, միասնական պայքար մղել և վերականգնել արդարությունը: Անարդարություն ցանկացած դրսևորում մթագնում է ոչ միայն Օլիմպիական խաղերի համբավը, այլև կոտրում սպորտի բնույթը, մարզվելու, առաջ գնալու և հաղթելու հավատը և հույսը:

Ժամանակակից Օլիմպիական խաղերի հայր Պիեռ դե Կուբերտեն մի անգամ ասել է.

«Օլիմպիական խաղերում կարևորը հաղթանակը չէ, այլ մասնակցությունը. Էականը կյանքում ոչ թե նվաճելն է, այլ պայքարելը»: Թույլ տվեք հավելել. եթե անարդարության հետևանքով մեռնում է հույսը, որևէ մեկը այլևս չի հավատալու սպորտին:

Այնպես որ, հարգարժան գործընկերներ, եկե՛ք վերականգնենք հավատը»,-ասված է պատգամավորի ելույթում:

panorama.am
МигранАрутюнян ПАСЕ ՄիհրանՀարությունյանին ԵԽԽՎ
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
9 դիտում մարտին
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։