На международной туристической конференции в Ереване обсудят проблемы образования в области туризма/Քսան երկրի պատվիրակներ Երևանում կքննարկեն զբոսաշրջային կրթության ոլորտի խնդիրները

13-16 октября в Ереване пройдет 23-я ежегодная конференция международной ассоциации обучения туризму и приему гостей и профессиональной подготовки “Евродип”, проведению которой содействует Фонд развития Армении.

Как заметил на организованной в «Арменпресс» встрече с журналистами ректор Армянского института туризма, член совета директоров “Евродип” Роберт Минасян, 40 делегатов из 20 стран обсудят в Ереване вопросы туробразования.

Ассоциация “Евродип” (EURHODIP) действует под эгидой Евросоюза. Ее членами являются 40 стран и более ста учебных организаций, готовящих кадры для туризма, с более чем 150 000 студентов.

Первый вице-председатель “Евродип” (EURHODIP) Мартин Данеман отметил, что конференция отличное место для обмена опытом и укрепления, расширения сотрудничества.

В работе конференции принимают участие специалисты туристической сферы из Франции, Германии, Словении, Австрии, Сенегала, России и др. стран.

Роберт Минасян отметил, что будет презентовано пособие “Профессиональное образование и обучение в сфере приема гостей и туризма”, написанное председателем совета директоров  “Евродип” Кис ван дер Клипом, рекомендованное министерством образования и науки РА в качестве методического пособия.

Мы должны понять, что туризм не просто посещение страны. На каждого туриста могут работать несколько человек – это рабочие места, может  развиваться экономика. Туризм может стать локомотивом развития других сфер. А для этого нужно правильно подать себя миру”, - сказал Р. Минасян.

-----------------------------------------------

Երևանում հոկտեմբերի 13-16-ը կանցկացվի «Եվրոդիպ» հյուրընկալության և տուրիզմի ուսուցման ու մասնագիտական պատրաստության միջազգային ասոցիացիայի 23-րդ ամենամյա համաժողովը, որի անցկացմանն աջակցում է Հայաստանի զարգացման հիմնադրամը:

Ինչպես «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նշեց Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր, «Եվրոդիպ»-ի տնօրենների խորհրդի անդամ Ռոբերտ Մինասյանը, 20 երկրի 40 պատվիրակ Երևանում կքննարկեն զբոսաշրջային կրթության ոլորտի խնդիրները:

«Նման միջոցառում մեր տարածաշրջանում դեռ չի կազմակերպվել: Ինչպես գիտենք, տուրիզմի զարգացման համար կարևորագույն խնդիր է որակյալ կադրերի առկայությունը, որը մեզ մոտ բացակայում է: Այսօր սերունդների փոփոխության, նոր մոտեցումների անհրաժեշտություն կա, որպեսզի կարողանանք ներկայանալ որակյալ կադրերով: Զբոսաշրջիկի պահանջները տարեցտարի փոխվում են, պետք է շարժվել դրանց համահունչ: Ահա այս համաժողովը հնարավորություն կտա ծանոթանալու այլ երկրների կրթական տուրիզմի ոլորտում իրականացվող աշխատանքներին»,-ասաց Ռոբերտ Մինասյանը:

«Եվրոդիպ» ասոցիացիան գործում է Եվրամիության հովանու ներքո: Կառույցին անդամակցում են շուրջ 40 երկիր և 100-ից ավելի կրթական հաստատություններ, որտեղ սովորում են ավելի քան 150 հազար ուսանող:  

«Եվրոդիպ»-ի միության առաջին փոխնախագահ Մարտին Դանեմանը նշեց, որ այս համաժողովը փորձի փոխանակման հիանալի հարթակ է:
«Մենք համաժողով անցկացնում ենք տարին մեկ անգամ` մեկ տեղում հավաքելով բազմաթիվ երկրների զբոսաշրջության կրթության ոլորտի մասնագետների: Մեծ ուշադրություն է դարձվում կրթության թեմային, մասնագետների պատրաստմանը: Այս համաժողովը հնարավորություն է տալիս ինչպես փորձի փոխանակում իրականացնել, այնպես էլ սերտացնել համագործակցությունը»,-ասաց Մարտին Դանեմանը:

Համաժողովին մասնակցության համար Հայաստան են ժամանում զբոսաշրջային ոլորտի մասնագետներ Ֆրանսիայից, Գերմանիայից, Սլովենիայից, Ավստրիայից, Սենեգալից, Ռուսաստանից, Պակիստանից, Հորդանանից, Ղազախստանից, Լիտվայից, Մեծ Բրիտանիայից, Իրանից, Թուրքիայից, Իտալիայից, Խորվաթիայից, Պորտուգալիայից և Իսպանիայից:

Ռոբերտ Մինասյանը նշեց, որ համաժողովին ներկայացվելու է «Հյուրընկալության և զբոսաշրջության վերաբերյալ մասնագիտական կրթություն և ուսուցմում» ձեռնարկը, որի հեղինակը «Եվրոդիպ»-ի տնօրենների խորհրդի նախագահ Կիս Վան Դեր Կլիպն է: Այն ԿԳՆ-ի կողմից բուհերում երաշխավորվել է որպես մեթոդական ձեռնարկ: 

«Մենք պետք է հասկանանք, որ տուրիզմը պարզապես զբոսաշրջիկի այց չէ, այն լուրջ նպաստ կարող է բերել տնտեսության զարգացմանը: Մեկ զբոսաշրջիկի այցով 1-5 աշխատատեղ կարող է ստեղծվել, տնտեսության բազմաթիվ ուղղություններ զարգանալ: Տուրիզմը կարող է լինել լոկոմոտիվ այլ ոլորտների զարգացմանը համար: Դրա համար անհրաժեշտ է աշխարհին ճիշտ ներկայանալ»,-հավելեց Ռոբերտ Մինասյանը:  

Երեւան Ереван туризм Զբոսաշրջություն конференцияEURHODIP
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։