Армения сможет развить агротуризм / Հայաստանը կարող է զարգացնել գյուղական տուրիզմը

“Армения имеет большой потенциал развития сельского туризма”, – заявил председатель общественной организации “Сохранение и развитие армянских кулинарных традиций” Седрак Мамулян.

“На днях в селе Зоракан-Чардахлу Тавушской области прошел фестиваль “1000-летнее село”. Это великолепный образец сохранения и передачи сельских традиций. Это готовый туристический продукт. Я потрясен этим. А сколько таких сел в Армении…”, - сказал С. Мамулян, добавив, что в Армении используется едва 10% ее туристического потенциала.

“Сейчас в мире наблюдается тенденция к росту сельского туризма, интереса к быту, обычаям, жизни села. Многоэтажные здания везде одинаковы – а жизнь в каждом селе своя, свои обычаи”, - рассказал Мамулян.

По его словам, в некоторых селах нужны инвестиции, нужно строить гостевые дома, ремонтировать старые. Инвестиции вернутся быстро и с выгодой. Инфраструктура в нормальном состоянии, но ей есть куда развиваться.

“Прибавьте к этому еще и национальную кухню, приготовленную на глазах туриста по традиционным рецептам – получится рай для туриста. Поверьте, в этом плане мы намного более конкурентоспособны, чем наши дальние и близкие соседи”, - заключил Мамулян.

_____________________________________________________

Հայաստանը գյուղական տուրիզմը զարգացնելու մեծ ներուժ ունի: Այս մասին հայտնեց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը:

«Օրերս Տավուշի մարզի Զորական-Չարդախլու գյուղում անցկացվեց «1000 տարվա գյուղամեջ» փառատոնը: Այն հիանալի օրինակ է ցույց տալու, թե մենք գյուղական տուրիզմը զարգացնելու ինչպիսի ներուժ ունենք: Ես շատ տպավորված եմ: Մենք ունենք բազմաթիվ գյուղեր, որոնք պահպանել են ու սերունդներին փոխանցել ավանդույթները: Ահա այդ ամենը պետք է օգտագործել և ներկայացնել որպես տուրիստական արտադրանք»,-ասաց Սեդրակ Մամուլյանը:

Նա նշեց, որ, ընդհանուր առմամբ, Հայաստանը զբոսաշրջությունը զարգացնելու մեծ հնարավորություններ ունի, այնինչ, տուրիստական ներուժի 10 տոկոսը չի օգտագործվում:

«Աշխարհը գնում է դեպի ագրո տուրիզմ, դեպի գյուղական կյանք, կենցաղ: Զբոսաշրջիկին ոչ այդքան շենք շինություն է հետաքրքրում. նա ձգտում է ուսումնասիրել կենցաղը, լինել կենցաղավարության մեջ: Իսկ մենք ունենք գյուղեր, որոնք ավանդույթները պահպանել են և զբոսաշրջիկին գրավելու հնարավորություններ կան»,-ավելացրեց Սեդրակ Մամուլյանը:

Նրա խոսքով, իհարկե, որոշ տեղերում ներդրումների կարիք կա, հյուրատների կառուցման, տների վերանորոգման անհրաժեշտություն կա: Սեդրակ Մամուլյանը համոզված է, որ այս ոլորտում ներդրումները կարճ ժամանակում հետ կվերադարձվեն: Ինչ վերաբերում է ենթակառուցվածքներին, ապա Սեդրակ Մամուլյանը նշեց, որ դրանք նույնպես նորմալ վիճակում են, սակայն զարգացնելու տեղ կա:

«Եթե այս ամենը զուգորդվի խոհանոցի հետ, ապա կլինի հրաշալի տուրիստական արտադրանք: Խոհանոցն առաջին զբոսաշրջային արդյունքն է, մարդկանց հետաքրքրում է սնունդը, ուտեստները, և, ի դեպ, խոհանոցից ստացված տպավորությունները մոռացվում են վեջինը: Վստահաբար կարող եմ ասել, որ այդ առումով մենք շատ ավելի մրցունակ ենք, քան մեր հարևանները կամ այլ բազմաթիվ երկրներ»,-հավելեց Սեդրակ Մամուլյանը:

Հայաստանում առաջին անգամ հոկտեմբերի 8-9-ը Տավուշի մարզի Զորական-Չարդախլու գյուղում անցկացվեց «1000 տարվա գյուղամեջ» փառատոնը: Այն ուղղված է Հայաստանում գյուղական տուրիզմի, սահմանամերձ համայնքների զարգացմանը: Փառատոնի ընթացքում այցելուները հնարավորություն են ունեցել ծանոթանալու գյուղական կենցաղին, համտեսելու տեղի բազմազան ավանդական ճաշատեսակները: Փառատոնի շրջանակներում  իրականացվել է ճանաչողական տուր գյուղի պատմական և գեղատեսիլ վայրերով:

ArmenPress
գյուղականտուրիզմ Армения агротуризм Հայաստան
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
7 դիտում մարտին
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։