Армения изъявила желание стать связующим звеном между портами Персидского залива и Черного моря / Հայաստանը հավակնում է դառնալ Պարսից ծոցի նավահանգիստները Սև ծովի նավահանգիստներին կամրջող ամենակարճ տարանցիկ երթուղին

Участием в больших инфраструктурных проектах и строительством автодороги Север-Юг Армения претендует на создание самого короткого маршрута, связывающего порты Персидского залива и Черного моря. Об этом заявил президент РА Серж Саргсян на нью-йоркском форуме “Армения. Инвестиционный форум – 2016”, открывшемся 10 октября.

“Армения, разделяя общие ценности ЕС, пользуется также и системой GSP+, предоставленной ЕС. В экономике Армении растет и вовлеченность Китая – с новыми экономическими перспективами, с задействованием проекта экономического пояса Шелкового пути. Помимо этого, у нас исторически тесные связи со странами Ближнего Востока, торговый оборот с которыми в последние годы растет”, - сказал президент РА.

Президент отметил также, что географическое положение Армении, политические и экономические договоренности с соседями позволяют легко войти на более чем 300 миллионный рынок, где уже сформировался спрос на армянские товары и услуги.

“Как член ЕАЭС мы имеем возможность выхода без таможенного обложения на  180-ти миллионный рынок ЕАЭС.  Общая граница с Ираном, безвизовое перемещение граждан и традиционно дружеские отношения с ним – это еще один 80-ти миллионный рынок. Аналогичные отношения с Грузией открывают для нас черноморские порты, а также обеспечивают товарооборот  с Российской Федерацией, остальными странами ЕАЭС и Европы, - подчеркнул президент РА.

_______________________________________________________________

Ենթակառուցվածքային խոշոր նախագծերով, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցումով Հայաստանը հավակնում է դառնալ Պարսից ծոցի նավահանգիստները Սև ծովի նավահանգիստներին կամրջող ամենակարճ տարանցիկ երթուղին: Այս մասին հայտարարել է աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը` ելույթ ունենալով Նյու Յորքում հոկտեմբերի 10-ին բացված «Հայաստան. ներդրումային համաժողով 2016»-ին:

«Հայաստանը, կիսելով ԵՄ ընդհանուր արժեքները, նաև օգտվում է Եվրամիության արտոնությունների ընդհանրացված GSP+ համակարգից: Հայաստանի տնտեսության մեջ մեծանում է նաև Չինաստանի ներգրավվածությունը՝ նոր տնտեսական հեռանկարներով, այդ թվում` Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի ծրագրի կյանքի կոչմամբ: Բացի դրանից, մենք պատմականորեն սերտ հարաբերություններ ունենք տարբեր մերձավորարևելյան երկրների հետ, որոնց հետ վերջին մի քանի տարիների ընթացքում առևտրի ծավալները հետևողականորեն աճում են»,- ասել է երկրի ղեկավարը:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի աշխարհագրական դիրքը, քաղաքական և տնտեսական պայմանավորվածությունները գործընկեր երկրների հետ երկրին թույլ են տալիս դյուրին մուտք ունենալ ավելի քան 300 միլիոնանոց սպառողական շուկաներ, որտեղ բազմաթիվ հայկական ապրանքներ և ծառայություններ արդեն իսկ իրենց պահանջարկն են ձևավորել:

«Հանդիսանալով Եվրասիական տնտեսական միության անդամ՝ մենք հնարավորություն ունենք առանց մաքսային տուրքերի դուրս գալու ավելի քան 180 միլիոնանոց ԵԱՏՄ սպառողական շուկա: Իրանի Իսլամական Հանրապետության հետ ընդհանուր սահմանը, առանց մուտքի արտոնագրի քաղաքացիների տեղաշարժը և ավանդական բարիդրացիական հարաբերությունները բացում են ևս 80 միլիոնանոց սպառողական շուկայի դռներ: Իսկ պատմականորեն բարեկամական հարաբերությունները Վրաստանի հետ հասանելի են դարձնում սևծովյան նավահանգիստները, ինչպես նաև ապահովում Ռուսաստանի Դաշնության, ԵԱՏՄ մնացյալ երկրների և Եվրոպական Միության հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը», - ընդգծել է ՀՀ Նախագահը:

ArmenPress
Армения президент Հայաստան նախագահ
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
6 դիտում մարտին
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։