Близятся к завершению работы по укладке бетонной тротуарной плитки на улицах города Еревана / Ավարտին են մոտենում մայթերի բետոնե սալիկների տեղադրման աշխատանքները Երևանում

Близятся к завершению работы по укладке бетонной тротуарной плитки на улицах города Еревана. Об этом сообщает управление по информации и по связям с общественностью мэрии Еревана.

Работы начались в апреле и осуществлялись сразу в нескольких направлениях:  те плитки, на которых за долгие годы появились отложения, были очищены. Повреждённые, сломанные или пришедшие в негодность плитки были заменены новыми.

На сегодняшний день проделано 85% работ. Из 4000 квадратных км отремонтированных бетонных плиток только 1300 км были очищены и возвращены на место, остальные заменены новыми. По мере надобности были отремонтированы и бордюры.

Окончание работ было запланировано на конец октября, однако, по всей вероятности, работы закончатся реньше установленного срока.

________________________________________________

Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2016թ. ծրագրով մայրաքաղաքի վարչական շրջաններում ավարտին են մոտենում մայթերի բետոնե սալիկների տեղադրման աշխատանքները: Այդ մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ապրիլ ամսից մեկնարկած գործընթացն իրականացվում է մի քանի ուղղություններով. այն հատվածները, որտեղ տարիների ընթացքում առաջացել են նստվածքներ, սակայն նախկինում տեղադրված սալիկներն անվնաս են մնացել, դրանք վերատեղադրվում են: Զուգահեռաբար նորերով են փոխարինվում վնասված կամ կոտրված ու հետագա շահագործման համար ոչ պիտանի դարձած սալիկները:

Մինչ օրս իրականացվել է նախատեսված ընդհանուր ծավալի 85 տոկոսը: Այսօրվա դրությամբ շուրջ 4000 քմ մակերեսով բետոնե նոր սալիկներ են տեղադրվել, որից ընդամենը 1300 քմ-ն է վերատեղադրվել` վերացնելով անհարթությունները: Ըստ անհրաժեշտության` նորոգվել են նաև սալիկապատվող հատվածների վնասված կամ տեղաշարժված եզրաքարերը:

Մայրաքաղաքի մայթերի սալիկապատման 2016թ. աշխատանքների ավարտը նախատեսված է հոկտեմբերի վերջին, սակայն ծրագիրն ամենայն հավանականությամբ նախատեսված ժամկետից շուտ կավարտվի:

քաղաքապետարան Երևան мэрия Ереван
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
7 դիտում մարտին
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։