Накануне вечером в результате ДТП дотла сгорели 3 машины [ФОТО]/Խոշոր հրդեհ Մխչյան գյուղում․ 3 մեքենաները վերածվել են մոխրակույտի [ՖՈՏՈ]

Крупное ДТП произошло накануне в Араратской области Армении. 

Как передает сайт shamshyan.com, в селе Мхчян на перекрестке улиц Арташисян и Ханджян автомобиль ВАЗ-2106 с прицепом марки Ford, за рулем которого находился 26-летний житель города Гавара Геворк Торчян, столкнулся с машиной ВАЗ-21099, которую вел 24-летний ереванец Спартак Базеян. От удара автомобиль врезался в электрический столб, что, по предварительной информации, вызвало короткое замыкание и пожар, от которого все три машины сгорели дотла.  

На место прибыли спасательные расчеты МЧС, сотрудники Дорожной полиции. 

Согласно предварительной информации, жертв и пострадавших в результате инцидента нет, огонь повредил также расположенный поблизости сельский фруктовый магазин.

------------------------------------------------------------

Երեկ՝ հոկտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 20։40-ի սահմաններում Մխչյան գյուղի Արտաշատյան խճուղի և Խանջյան փողոցների խաչմերուկում Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի բնակիչ 26-ամյա Գևորգ Թոռչյանը իր վարած Ford մակնիշի 80 AM 707 համարանիշի քարշակ, որի վրա եղել է Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի բնակիչ 62-ամյա Հակոբ Միրիբյանին պատկանող ВАЗ 2106 մակնիշի 34 AN 677 համարնիշի ավտոմեքենան, բախվել է Երևան քաղաքի Նորագավիթ 1-ին փողոցի բնակիչ 24-ամյա Սպարտակ Բազեյանի վարած ВАЗ 21099 համարանիշի ավտոմեքենային, վերջինը բախվել է նաև էլեկտրասյանը։

Ըստ նախնական տեղեկությունների էլեկտրական հոսանքի լարերը միացել են իրար և առաջացել է կայծ, որից բռնկվել է Էլեկտրասյան վրայի արագիլների բույնը և ընկնելով մեքենաների վրա առաջացել է հրդեհ, ինչի հետևանքով 3 մեքենաներն էլ վերծվել են մոխրակույտի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արտաշատի փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով, ովքեր մարել են մոխրակույտի վերածված մեքենաների հրդեհը։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ առաջացած հրդեհից վնասվել է նաև Մխչյան գյուղի բնակիչ Ռոբերտ Մաթևոսյանին պատկանող մթերային խանութը։ Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ այս խաչմերուկում հաճախ են լինում վթարներ և խնդրում են պատկան մարմիններին համապատասխան միջոցներ ձեռնարկել դրանցից խուսափելու համար, իսկ եթե պատկան մարմինները հետևություն չանեն, ապա վթարների պակաս չի լինի և ցավոք որոշ վթարներ էլ ունենում են ողբերգական ավարտ։

shamshyan.com
ДТП Араратскаяобласть Արարատիմարզում վթար
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։