Главный тренер сборной Армении по футболу Варужан Сукиасян прокомментировал поражение от Румынии/Վարուժան Սուքիասյան. Եթե չլիներ այս ծանր վիճակը, ես հրաժարական կտայի

Матч сборных Армении и Румынии, состоявшийся 8 октября в Ереване в рамках отборочного цикла чемпионата мира-2018, завершился сокрушительным поражением армянских футболистов со счетом 0:5. Всю ответственность за поражение главный тренер команды Варужан Сукиасян взял на себя.

Соперник был силен, однако начало матча было крайне неудачным для нас, заявил Сукиасян на послематчевой пресс-конференции.
По словам главного тренера сборной, в первом туре отборочного цикла против сборной Дании армянская команда играла в пять защитников, сегодня — в четыре.

"Всю ответственность за поражение я беру на себя, это моя ошибка", — сказал Сукиасян. Вместе с тем он отметил, что не собирается уходить в отставку.
"Всю вину я беру на себя, но не могу оставить команду в таком положении. У меня достаточно мужества, чтобы не покидать сборную в тяжелую минуту", — сказал наставник сборной Армении.
-----------------------------------------------------------
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում անցկացրեց իր երկրորդ հանդիպումը ու խոշոր՝ 0:5 հաշվով «Հանրապետական» մարզադաշտում պարտվեց Ռումինիայի ընտրանուն:
Հայաստանի հավաքականի կազմում արդեն նախօրոք պարզ էր, որ բացակայելու է Հենրիխ Մխիթարյանը:
Բայց խնդիրները դրանով չավարտվեցին ու սկսվեցին թիմի նախախաղային վարժանքի ժամանակ:
Նախապես մեկնարկային կազմում հայտավորված էր հարձակվող Գեղամ Կադիմյանը, սակայն «Կարպատների» հարձակվողը նախավարժանքի ժամանակ վնասվածք ստացավ, համենայնդեպս արագորեն մեկնարկային կազմում հայտավորվեց Վարդան Պողոսյանը: Երկրպագուները տրամադրվեցինք խաղին. նման բաներ լինում են: Բայց արդեն երկրորդ րոպեին նոր «անակնկալ» էր սպասվում:
Անկյունայինի փոխանցումից հետո Հայաստանի դարպասին հետևած հարվածը Գոռ Մալաքյանը փորձեց հետ մղել ու խաղաց ձեռքով: Անմիջապես հետևեց կրկնակի պատիժը: Մալաքյանը հեռացվեց ու մեր դարպասին ստացանք 11 մետրանոց հարված: Բոգդան Ստանկույի դիպուկ հարվածից հետո Հայաստանի թիմը փլուզվեց:

Այլ բառ դժվար է գտնել, որովհետև արդեն 12-րդ րոպեին հայերը պարտվում էին 0:3 հաշվով: Մնալով տասը խաղացողներով և պարտվելով երեք գնդակի տարբերությամբ՝ արդեն դժվար էր հավատալ հրաշքի:

Հայ ֆուտբոլիստներից ոչ ոքին առանձնացնել հնարավոր չէ, անգամ մեծ ցանկության դեպքում: Առանց Հենրիխ Մխիթարյանի և Յուրա Մովսիսյանի հավաքականը խաղեր անցկացրել է (հիշենք Հայաստան — Սերբիա խաղը): Եվ ի՞նչ: Թիմը այդ խաղում նույնպես շատ ծանր վիճակում էր, բայց ոչ-ոքին այդ խաղից հետո ցավալի արդյունք համարվեց, որովհետև հայերը պատասխան գնդակն ընդունեցին խաղավերջում ու մինչ այդ էլ չէին իրացրել 11 մետրանոցը:

Հայաստանի հավաքականը, մեղմ ասած, ձախողեց այս խաղը, ու հիմա էլ շատ մեծ հարց է՝ նման խաղով կկարողանա՞ միավոր վաստակել խմբում, թե ոչ: Հայաստանի ընտրանին լուրջ խնդիրների առաջ է կանգնած և՛ կազմի առումով, և՛ հետևաբար խաղի առումով: Ֆուտբոլում նման իրավիճակներում ասում են, որ պարտվել է մարզիչը: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանն այս պարտության «մեղքն» արդեն վերցրել է իր վրա, սակայն հայտարարել է նաև, որ այնքան տղամարդկություն ունի, որ չթողնի թիմն այսպիսի վիճակում»:
Մի քանի օր անց Հայաստանի հավաքականը մրցելու է Լեհաստանի հավաքականի հետ մրցակցի հարկի տակ: Ի՞նչ սպասելիքներ ունի հայ երկրպագուն այսօրվա նոկդաունից հետո:
Ամբողջ խաղի ընթացքում Հայաստանի հավաքականը չուներ գոլային պահ, բացառությամբ մի դրվագի, որը ստեղծվեց Արազ Օզբիլիսի անցումից հետո: Ինչպես և Դանիայի հետ խաղում, Մարկոս Պիզելին չիրացրեց գոլային հնարավորությունը: Գոռ Մալաքյանի հեռացումից հետո հենակետային գոտին պարզապես չդիմացավ մրցակցի ճնշմանը: Պաշտպաններն էլ արժանի օգնություն չստանալով խաղընկերներից սկսեցին սխալվել: Գաել Անդոնյանի նման սառնասիրտ ֆուտբոլիստը տարրական սխալ թույլ տալով պարզապես գոլ նվիրեց մրցակցին, իսկ հետո էլ չկարողացավ շարունակել հանդիպումը:
Հայաստանի հավաքականը հայտնվել է ծանր հոգեբանական վիճակում: Բայց թիմի կազմում կան ֆուտբոլիստներ, որոնք բազմաթիվ խաղեր են անցկացրել հավաքականի կազմում: Ու՞ր է թիմի ոգեշնչվածությունը, ու՞ր են տղաների խելացի ու սլացիկ փոխանցումների միջոցով գրոհները: Մի՞թե հայ երկրպագուն պետք է ապրի միայն հիշողություններով: Հայաստանի թիմն արժանի չէր նման հաշվով պարտության, բայց արդարացի լինենք՝ Ռումինիան արժանի հաղթանակ տարավ:
armeniasputnik.am
ֆուտբոլ матчАрмения-Румыния Հայաստան-Ռումինիահանդիպում тренер
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
9 դիտում մարտին
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։