Выставка "Сделано в Ереване: ГОСТ..." открылась сегодня в Музее истории Еревана [ФОТО] / Երևանի պատմության թանգարանում բացվել է «Արտադրված է Երևանում. ԳՕՍՏ...» ցուցահանդեսը [ՖՈՏՈ]

В рамках праздничных мероприятий  «Эребуни-Ереван» новинка – в Музее истории Еревана открылась выставка «Сделано в Ереване: ГОСТ...», на которой  представлены образцы изделий ереванского производства советских времен – товары  легкой и пищевой  промышленности.

На открытии выставки присутствовали вице-мэр Камо Ареян, заммэра Арам Сукиасян, члены  Совета  старейшин.

Директор музея Армине Саркисян отметила: «Выставка «Сделано в Ереване: ГОСТ...» посвящена 2798-летию столицы и 85-летию нашего музея. Советское  время – это период выдающихся достижений экономики Армении. По отдельным видам производства Ереван занимал одно из первых мест в стране. Особым спросом пользовались коньяк, вино, сигареты, обувь, ковры и другие  товары, произведенные в Ереване».

ПОЛНЫЙ ФОТООТЧЁТ СМОТРИТЕ ЗДЕСЬ   http://www.city01.am/photo/77.

Посетители могут увидеть образцы продукции Коньячного завода (в 1953-1991гг. – монополиста этой  сферы), Табачного комбината, обувного объединения  «Масис», Часового завода, швейного комбината  «Гарун», Художественного комбината, коврового объединения  «Айгорг» и др.

Выставка «Сделано в Ереване: ГОСТ...» работает с 11-17.30 часов, с понедельника по субботу.

---------------------------------------------------------------

«Էրեբունի-Երևան» տոնակատարության շրջանակում կազմակերպվող ավանդական միջոցառումների շարքում հաճելի նորություն էր Երևանի պատմության թանգարանում բացված «Արտադրված է Երևանում. ԳՕՍՏ...» խորագիրը կրող ցուցահանդեսը, որտեղ ներկայացվել են խորհրդային տարիներին Երևանում արտադրված թեթև և սննդի արդյունաբերական արտադրանքների նմուշներ՝ թանգարանի արտադրական ֆոնդի հարուստ հավաքածուից:

Ցուցահանդեսի բացմանը ներկա է եղել քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, Երևանի ավագանու անդամներ:

Երևանի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանի փոխանցմամբ՝ «Արտադրված է Երևանում. ԳՕՍՏ...» ցուցահանդեսը նվիրված է ինչպես Երևանի 2798, այնպես էլ թանգարանի 85-ամյա հոբելյաններին: «Խորհրդային իշխանության տարիները Երևանի համար եղան տնտեսական հաջողությունների ժամանակաշրջան: Կառուցվեցին արդյունաբերական մանր ու խոշոր բազմաթիվ ձեռնարկություններ: Արդյունաբերական որոշ ճյուղերի համախառն արտադրանքով Երևանը Խորհրդային Միության տնտեսական համակարգում գրավում էր առաջնային տեղերից մեկը: Արդյունաբերական ձեռնարկությունների արտադրանքն արտահանվում էր միության մյուս հանրապետություններ և արտասահմանյան երկրներ: Մեծ պահանջարկ էին վայելում հատկապես Երևանում արտադրված կոնյակը, գինին, ծխախոտը, կոշիկները, գորգերը»,- նշել է Արմինե Սարգսյանը՝ հավելելով, որ ձևավորված ավանդույթի համաձայն, արդյունաբերական ձեռնարկություններն իրենց արտադրանքի առաջին նմուշներից նվիրում էին Երևան քաղաքի պատմության թանգարանին, որոնցից և կազմավորվել է թանգարանի հավաքածուի արտադրական ֆոնդը:

ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺԸ ԿԱՐՈՂ ԵՔ ՆԱՅԵԼ ԱՅՍՏԵՂ  http://www.city01.am/photo/77:

Ցուցահանդեսի այցելուներն այստեղ կտեսնեն գինու կոմբինատի և կոնյակի գործարանի (1953-1991թթ. այս գործարանին էր պատկանում Հայաստանում կոնյակի արտադրության մենաշնորհը), ծխախոտի կոմբինատում արտադրված գլանակների, սովորական և ֆիլտրով բարձրորակ մակնիշի սիգարետների, կոշիկի «Մասիս» արտադրական միավորման, ժամացույցի գործարանի արտադրած զարթուցիչների, էլեկտրոնային և մեխանիկական ժամացույցների, կարի«Գարուն» արտադրական միավորման, հախճապակու գործարանի ազգային բովանդակությամբ, Գեղարվեստական կոմբինատի և «Հայգորգ» արտադրական միավորման արտադրանքի շուրջ 600 նմուշ:

«Արտադրված է Երևանում. ԳՕՍՏ...» խորագիրը կրող ցուցահանդեսը կգործի մինչև տարեվերջ` երկուշաբթիից- շաբաթ, ժամը 11-17.30:

pa080109_147592504776pa080107_147592503175

выставка Ереван ցուցահանդես Երևան
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
28 դիտում մարտին
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։