Мэр Парижа Анн Идальго почтила память жертв Геноцида Армян, а также посадила дерево/Փարիզի քաղաքապետը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Мэр Парижа  Анн Идальго  в Мемориале  Цицернакаберда почтила память жертв  Геноцида армян.  

Анн Идальго сопровождали вице-мэр Еревана Камо Ареян, посол Франции в Армении Жан-Франсуа Шарпантье, члены  Городского совета  Парижа.

Анн Идальго и члены  Городского совета  Парижа возложили цветы к вечному  огню, затем посетили Музей-институт Геноцида армян и оставили запись в Книге почетных гостей.

«Человечество не может двигаться вперед, не отдав дань памяти своей  истории. Человечество должно признать истину, что даст возможность идти вперед и развиваться. Моя запись – призыв к человечеству принять правду и признать Геноцид. Многие  страны  уже завершили этот процесс. Франция  тоже сделал это, и мы  надеемся, что наши ряды  пополнят новые  страны», - в беседе с журналистами после  посещения  музея сказала  она.

Мэр Парижа также побывала в Сквере памяти и посадила  дерево. 

--------------------------------------

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն  Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Փարիզի քաղաքապետին ուղեկցում էին Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտյեն: Փարիզի քաղաքապետի հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում էին նաև Փարիզի քաղաքային խորհրդի անդամները:

Անն Իդալգոն և Փարիզի քաղաքային խորհրդի անդամները ծաղիկներ դրեցին Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, որից հետո շրջայց կատարեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: Շրջայցի ավարտին Փարիզի քաղաքապետը գրառում կատարեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հյուրերի հուշամատյանում:

«Մարդկությունը չի կարող առաջ գնալ առանց իր պատմությանը հարգանքի տուրք մատուցելու: Մարդկությունը պետք է ընդունի և ճանաչի ճշմարտությունը, որը պիտի հնարավորություն տա առաջ ընթանալ և զարգանալ: Իմ գրառումը կոչ է մարդկությանը ընդունել ճշմարտությունը և ճանաչել Ցեղասպանությունը: Շատ երկրներ արդեն ավարտել են այդ գործընթացը: Ֆրանսիան էլ արդեն արել է դա, և ցանկություն ունենք, որ մեր բանակը համալրվի նոր երկրներով»,-Ցեղասպանության թանգարանում կատարած շրջայցից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Փարիզի քաղաքապետը նաև շրջեց Ծիծեռնակաբերդի Հիշատակի ծառուղում և ծառ տնկեց:

armenpress.am
мэрПарижаАннИдальго ՓարիզիքաղաքապետըԱննԻդալգոն Цицернакаберд
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։