Состоялось открытие выставки "Независимость" в Ереване [ФОТО] / «Անկախություն» ցուցահանդեսի բագումն է տեղի ունեցել Երևանում [ՖՈՏՈ]

Вчера, 7 октября, в Музее современного искусства состоялось открытие выставки "Независимость", где работы современных художников представлены в одном ряду с полотнами классиков. 

"Мы назвали нашу выставку "Независимость" не только в честь 25-летия независимости Армении, но и с целью отметить, что независимость в искусстве очень важна", – рассказала журналисту сайта города Еревана city01.am представитель центра изобразительного искусства "Высокое искусство" Анна Григорян. Вне зависимости от возраста художника и страны, в которой он жил, и стиля, в котором творил, его работы должны быть выставлены, чтобы посетители выставки смогли увидеть и прочувствовать связь прошлого и настоящего. "С этой целью мы и организовали выставку", - пояснила Анна Григорян.

Она также отметила, что 22 и 29 октября будут проведены два аукциона по заявкам: на продажу будут выставлены те работы художников, которые заинтересуют зрителей больше всего.

На выставке представлены работы многих армянских художников, живших и творивших на территории Франции. Среди них Леон Тотонджян, Вардан Махохян, Жан Гарзу и многие другие, чьи работы редко выставляются в Армении. Большинство художников – беженцы, покинувшие родину в 1915 году.

На здании музея вывешен плакат, на котором представлены здания, пустующие сегодня. Среди них старое здание аэропорта "Звартноц" и кинотеатра "Айреник". Как пояснили журналисту city01.am работники музея, цель данного проекта – привлечение внимание властей к проблеме здания самого музея, которое вмещает в себя далеко не все экспонаты, которые могли бы быть выставлены.

Посетить выставку "Независимость" можно будет до 31 октября.

___________________________________________________________
   Երեկ՝ հոկտեմբերի 7-ին, տեղի ունեցավ «Անկախություն» ցուցահանդեսի բացումը, որտեղ դասական հեղինակների աշխատանքների կողքին ներկայացված են ժամանակակիցների գործերը։
   «Մենք «Անկախություն» ենք դրել այս ցուցահանդեսի անվանումը՝ ոչ միայն նվիրելով մեր անկախության 25 ամյակին, այլև խոսելով նրա մասին, որ արվեստի անկախությունը շատ կարևոր է», – պատմեց city01.am Երևան քաղաքի կայքի լրագրողին «Բարձր արվեստ» կերպարվեստի կենտրոնի ներկայացուցիչ Աննա Գրիգորյանը։ Անկախ տարիքից, երկրից, որտեղ ապրել է հայ արվեստագետը, կամ ուղղութունից, որի մեջ ստեղծագործել է, նրա աշխատանքները պիտի ցուցադրվեն, որպեսզի հասարակությունը տեսնի ներկայի կապը անցյալի հետ։ «Այդ իսկ նպատակով ցուցադրութուն ենք անում», – բացատրեց Աննա Գրիգորյանը։
   Նա նաև նշեց, որ ամսի 22-ին և 29-ին տեղի կունենան բաց աճուրդները՝ ըստ հայտերի։ Այսինքն որ արվեստագետների աշխատանքները կհետաքրքրեն, դրանք էլ կդրվեն աճուրդի։
   Ցուցահանդեսին ներկայացված են ֆրանսիահայ արվեստագետների աշխատանքները, այդ թվում են նաև Լեոն Թոթոնջյանը, Վարդան Մախոխյանը, Ժան Գառզուն և այլ արվեստագետներ, ովքեր Հայաստանում շատ քիչ են ցուցադրվում։ Նրանցից շատերն են լքել Հայաստանը 1915 թվականին, ապրել և ստեղծագործել Ֆրանսիայում, այնտեղ են ճանաչվել։
   Ժամանակակից արվեստի թանգարանի պատին նաև շատ հետաքրքրական պլակատ կար, որտեղ ներկայացված էին այսօրվա օրով դատարկ շենքերը, այդ թվում նաև «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը և «Հայրենիք» կինոթատրոնի շենքը։ Ինչպես բացատրեցին city01.am կայքի լրագրողին թանգարանի աշխատակիցները, դա կոչ է պետական մարմիններին, քանի որ թանգարանի շենքը չի տեղավորում ամբողջ հավաքածուն, որը կարող էր ցուցադրված լինել։ Դա հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե թանգարանը տեղափոխվի այդ շենքերից մեկը։
   Հանդիսատեսը կկարողանա վայելել «Անկախություն» ցուցահանդեսը մինչև հոկտեմբերի 31-ը։
անկախություն ցուցահանդես Երևան Ереван выставка независимость
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
31 դիտում մարտին
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։