Что пишут сегодня газеты. Sputnik Армения представляет обзор прессы на 8 октября/Ի՞նչ են գրում թերթերն այսօր։ Sputnik Արմենիան ներկայացնում է հոկտեմբերի 8–ի մամուլի տեսությունը

Մամուլ. Գառնիկիչի վերջին խաչը, քաղաքապետի երազանքը, ՀՀԿ-ի ցայտնոտն ու «անգեներալ» ՊՆ-ն

«Հայկական ժամանակ». Գառնիկիչի վերջին խաչը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Քաղաքական և իրավապահ շրջանակներում համառ լուրեր են պտտվում, որ եկող շաբաթ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը պաշտոնանկ է արվելու: Այս որոշումը կայացված է եղել վաղուց, սակայն հաշվի առնելով այս կիրակի Ապարանի Սուրբ Խաչ հուշահամալիրում նախատեսված միջոցառումը, պաշտոնանկությունը հետաձգվել է: Բանն այն է, որ Երևան-Ապարան ճանապարհի վրա գտնվող երկաթյա խաչի վրա այս կիրակի կտեղադրվի հերթական 1716-րդ փոքր խաչը՝ հաջորդաբար խորհրդանշելով Հայաստանում քրիստոնեության ընդունման «տարիքը»:
Այս խիստ կասկածելի հոգևոր արժեք ներկայացնող կոնստրուկցիան ստեղծվել է Աղվան Հովսեփյանի մտահղացմամբ և անմիջական մասնակցությամբ:

Ըստ մեր տեղեկությունների, քննարկվում է Քննչական կոմիտեին, Հատուկ քննչական ծառայությունը և Հարկային ծառայության քննչական մարմինը միավորելու և մեկ միասնական կառույց ձևավորելու հարցը: Ըստ որոշ սպասումների, համակարգը սներդափոխություն է ապրելու, Աղվան Հովսեփյանի հետ թոշակի կգնա նաև ՀՔԾ գործող պետ Վահրամ Շահինյանը, և միասնական նոր կառույցի ղեկավարումը կհանձնվի երիտասարդ կադրի: Հիշեցնենք՝ Աղվան Հովսեփյանը ծանր է տանում իր պաշտոնանկությունները: Երբ նա թողեց ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը, հեռանալիս համբուրեց դատախազության մուտքի դուռը»:
«Հայկական ժամանակ». Տարոն Մարգարյանը ուզում է վերընտրվել

«Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը սկսել է պատրաստվել եկող տարվա ընտրություններին։ Տեղեկացնենք, որ 2017թ. ԱԺ ընտրություններից մոտ մեկ ամիս հետո տեղի են ունենալու նաև Երևանի ավագանու կամ քաղաքապետի ընտրություններ։

Տարոն Մարգարյանը թե իշխանության մեջ, թե՛ հասարակական շրջանակներում ամեն ինչ անում Է իր վերընտրվելը ապահովելու համար։ Այսօր կարծես թե նրա դիրքերն ավելի ամուր են, քանի որ հավանական թեկնածուների դիրքերն են թուլացել։ Վերջին պաշտոնանկությունից հետո ջարդվեցին քաղաքապետ դառնալու Գագիկ Բեգլարյանի հույսերը։ Կադրային վերջին փոփոխություններից հետո նվազել են նաև Մհեր Սեդրակյանի և Հովիկ Աբրահամյանի իրենց որդիներին քաղաքապետ դարձնելու հույսերը։ Եվ այս ամենը գիտակցելով, Տարոն Մարգարյանը մեծ թափով սկսել Է ևս մեկ անգամ քաղաքապետ դառնալու գործընթացը։ Հիշեցնենք, որ նա Երևանի քաղաքապետն Է 2011-ից»,-գրում է թերթը։

«Ժամանակ». Հովիկ Աբրահամյանը ինտենսիվ շփումների մեջ է իր հետ պաշտոնանկ արված գրեթե բոլոր նախկին նախարարների և պաշտոնյաների հետ

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը պաշտոնաթողությունից հետո ինտենսիվ շփումների մեջ է իր հետ պաշտոնանկ արված գրեթե բոլոր նախկին նախարարների և պաշտոնյաների հետ։ Հովիկ Աբրահամյանը անձամբ զանգահարում, հանդիպում է նրանց մտերմիկ միջավայրում, կերուխում կազմակերպում։ Արգամիչը հիշում է անգամ նրանց, ում հետ իր վարչապետության ժամանակ լավ հարաբերություն չի ունեցել։ Օրինակ՝ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ հարաբերություններն անհարթ են եղել շուրջ մեկ տարի։ Վերջին շաբաթների ինտենսիվ շփումներից հետո Հովիկ Աբրահամյանի ու Գագիկ Բեգլարյանի հարաբերությունները շատ ջերմացել են»,-գրում է թերթը։

«Հրապարակ». ՀՀԿ հին «գվարդիան» ցայտնոտի մեջ է

«Հանրապետական կուսակցության հին «գվարդիան» ցայտնոտի մեջ է։ Նրանք մասնավոր զրույցներում նեղսրտած ասում են, որ որևէ երաշխիք չկա հաջորդ խորհրդարանում հայտնվելու մասով, և, դատելով կառավարությունում կադրային փոփոխություններից, իրենց ևս չեն խնայի։
«Դե, Եթե Բեգլարյան Գագո, Յոլյան Լևոն, Հովիկ Արգամիչ, Սուրիկ Խաչատրյան հանում են, մեզ կհանեն՝ առանց աչք թարթելու, մոռանալով ընտրություններին փող ծախսելու ու ձայն բերելու մեր գործը։ Գիտեն, թե իրենց բերած նոր մարդիկ կարան մեր պես աշխատեն»,- ասում է հին ՀՀԿ-ականը։
ԱԺ գեներալիտետին՝ Սեյրան Սարոյան, Մանվել Գրիգորյան, նրանց ընկեր Առաքել Մովսիսյան, արդեն հասկացրել են, որ մոտեցումներ, վերաբերմունք է փոխվել, Ի դեպ, ասում են, թե մեզանում բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները պաշտոնն զբաղեցնելուց առաջ նաև իրենց հրաժարականների դիմումներն են գրում։ Դիմումները «ննջում են» Բաղրամյան 26-ի դարակներում և անհրաժեշտ պահի օգտագործվում՝ համապատասխան ամսաթվի մշակմամբ։ Այնպես որ՝ պաշտոնյաները չեն զարմանում, երբ, օրինակ, ծովափին հանգստանալիս իմանում են, որ իրենք հրաժարականի դիմում են գրել»»,-գրում է թերթը։
«Հրապարակ». Գևորգ Կոստանյանը կստանձնի Վրաստանում ՀՀ դեսպանի պաշտոնը. Յուրի Վարդանյանը հեռանում է

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած լուրեր են շրջում, թե Վրաստանում ՀՀ դեսպանի պաշտոնն այնքան էլ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի սրտով չէ, և նա կնախընտրեր Ռուսաստանում ՀՀ դեսպանի պաշտոնը, սակայն երեկ տեղեկացանք, որ նրա ագրեմանն արդեն ուղարկվել է Վրաստանի իշխանություններին։

Եվ կարծում ենք՝ մոտ ապագայում կգա հաստատումը, ու Կոստանյանն առաջիկայում կփոխարինի այս պաշտոնում իրեն չարդարացրած Յուրի Վարդանյանին»:
«Ժողովուրդ». ՊՆ ղեկավար կազմում այլևս ոչ մի գեներալ չի մնացել

«Մովսես Հակոբյանին ՀՀ պաշտպանության փոխնախարար-պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնից ազատելուց և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ նշանակելուց հետո ՊՆ ղեկավար կազմում այլևս ոչ մի գեներալ չի մնացել։ ՀՀ ՊՆ բոլոր երեք տեղակալները՝ Դավիթ Տոնոյանը, Արա Նազարյանը և Դավիթ Փախչանյանը, քաղաքացիական անձինք են։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարարության մյուս ղեկավար պաշտոններից ևս առաջիկայում զինվորականները ազատվելու են։ Երիտասարդ կադրերը կտեղափոխվեն ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ենթակայության ստորաբաժիններ, իսկ տարեցները կուղարկվեն թոշակի։ Ենթադրվում է, որ աստիճանաբար պաշտպանության նախարարությունը կվերածվի մի գերատեսչության, որը մշակում է բանակի զարգացման քաղաքականությունը ու լուծում նյութական ապահովության հետ կապված խնդիրները, իսկ ռազմական գործառույթները կվերապահվեն ՀՀ ԶՈՒ ԳՇ-ին և նրա ստորաբաժիններին»,-գրում է թերթը։
---------------------------------------------------------
Айкакан жаманак: ожидается отставка председателя СК Армении

Газета "Айкакан жаманак" пишет, что в политических и правоохранительных кругах ходят слухи о том, что на следующей неделе председатель Следственного комитета Агван Овсепян будет освобожден от должности.

"Это решение давно было принято, однако, учитывая предусмотренное на это воскресенье мероприятие в мемориальном комплексе Апарана "Сурб Хач", решение было отложено", — пишет издание. Дело в том, что на железном кресте, расположенном на трассе Ереван-Апаран будут установлены 1716 маленьких крестов, которые символизируют "возраст" принятия христианства в Армении. Эта конструкция была создана по замыслу и при непосредственном участии Агвана Овсепяна. Согласно нашим данным, обсуждается вопрос об объединении СК, специальной следственной службы и следственного органа налоговой службы. Ожидается, что в системе произойдет смена поколений, вместе с Агваном Овсепяном на пенсию выйдет и нынешний начальник ССА Ваграм Шагинян, и руководство новой объединенной структуры будет передано представителю более молодого поколения", — пишет издание.

Газета отмечает, Овсепян тяжело переносит свои отставки. "Когда он оставил должность генерального прокурора Армении, уходя, поцеловал входную дверь прокуратуры", — сообщает издание.

"Айкакан жаманак": Тарон Маргарян хочет переизбраться

"Мэр Еревана Тарон Маргарян начал готовиться к предстоящим выборам. Отметим, что через месяц после выборов Национального собрания в 2017 году пройдут также выборы мэра Еревана", — пишет газета. Издание отмечает, что Маргарян, как среди властей, так и в общественных кругах делает все для того, чтобы быть переизбранным.

"Сегодня его позиции, кажется, укрепились, поскольку ослабли позиции других возможных кандидатов. После последних отставок и надежда Гагика Бегларяна стать главой столицы угасла. Произошедшие кадровые изменения снизили также шансы сыновей Мгера Седракяна и Овика Абрамяна. Осознавая все это, Тарон Маргарян с большим размахом начал процесс подготовки к переназначению. Напомним, что он является мэром Еревана с 2011 года", — пишет газета.
"Жаманак": Овик Абрамян интенсивно общается с уже бывшими министрами

Издание сообщает, что экс-премьер Армении Овик Абрамян интенсивно общается почти со всеми бывшими министрами и должностными лицами, которые были освобождены вместе с ним. "Он лично звонит им, встречается в узком кругу, устраивает застолья. Он общается даже с теми, с кем не был в очень дружественных отношениях при должности. Например, с экс-министром транспорта и связи Гагиком Бегларяном его отношения были натянутыми почти год. Однако в последнее время они стали очень теплыми", — пишет газета.
"Грапарак": старая "гвардия" РПА в замешательстве
"Старая гвардия Республиканской партии Армении (РПА) в замешательстве. В беседах они часто отмечают, что нет никаких гарантий, что окажутся в составе следующего парламента, но, наоборот, учитывая кадровые изменения в правительстве, их также не пощадят. Согласно их мнению, если с должностей были освобождены Гагик Бегларян, Левон Елян, Овик Абрамян, Сурик Хачатрян, то и их то уж снимут, не моргнув глазом ", — пишет газета.
Она отмечает, что генералитету НС — Сейрану Сарояну, Манвелу Григоряну, их другу Аракелу Мовсисяну уже дали понять, что подходы изменились.

"Жоховурд": в составе руководства МО не осталось ни одного генерала

"После освобождения от должности начальника департамента по материально-техническому обеспечению Минобороны, замминистра МО РА Мовсеса Акопяна и назначения его на должность начальника ГШ ВС РА, в составе руководства МО не осталось ни одного генерала. Все три заместителя министра обороны Армении — Давид Тоноян, Ара Назарян и Давид Пахчанян являются гражданскими лицами", — сообщает издание. По сведениям газеты, молодые кадры будут переведены в подразделения ГШ ВС Армении, а люди в возрасте — отправлены на пенсию. "Предполагается, что постепенно министерство обороны превратится в ведомство, которое разрабатывает политику развития и решает проблемы, связанные с материальным обеспечением, а военные функции будут осуществлять Генеральный штаб ВС Армении и его подразделения", — пишет издание.

armeniasputnik.am
обзорпрессы газетыАрмении Ի՞նչենգրումթերթերնայսօր
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
10 դիտում մարտին
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։