Госдеп США объявляет о начале приема заявок на участие в лотерее "грин карта" на 2018 год в Ереване/ԱՄՆ պետքարտուղարությունն հայտարարում է հայտերի ընդունում «green card 2018» վիճակախաղի մասնակցության համար Երեւանում

Государственный департамент США объявляет о начале приема заявок на участие в лотерее иммиграционных виз – "грин карта" на 2018 год, сообщает пресс-служба посольства США в Армении.

Заявки принимаются с 4-го октября 2016 года пл 7-го ноября 2016 года. Для участия в лотерее, необходимо заполнить электронную заявку на сайте www.dvlottery.state.gov. Заявки в бумажном виде не принимаются.

Посольство советует не затягивать с регистрацией до последней недели, так как в эти дни сайт работает в перегруженном режиме. Для участия в лотерее не требуется никакой оплаты, кроме того, при заполнении более чем одной заявки система автоматически аннулирует все заявки.

Вместе с тем, обязательно необходимо сохранить страницу подтверждения заявки и отмеченный там уникальный код.

Победителей лотереи выбирает автоматизированная система, и им предоставляется возможность представить заявку на иммиграционную визу.

При заполнении заявки необходимо прикрепить фотографию, сделанную в течение последних шести месяцев. Заявки, в которых будет использоваться фотография, использованная в прошлом году, будут аннулированы.

Согласно требованиям лотереи, заявитель должен иметь среднее, высшее или равносильное ему образование, или же двухлетний опыт квалифицированной работы.

Кроме того, отмечается, что победа в лотерее не является гарантией получения иммиграционной визы. Победители должны отвечать требованиям визы и пройти собеседование.

----------------------------------------------------

ԱՄՆ պետքարտուղարությունն ազդարարում է 2018թ. շնորհվելիք ներգաղթային վիզաների կամ  «գրին քարտի» խաղարկության ծրագրով մասնակցության հայտերի ներկայացման մեկնարկը

Երևան, Հայաստան. ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնում է, որ մեկնարկել է 2018թ. շնորհվելիք ներգաղթային վիզաների խաղարկային ծրագրով կամ «գրին քարտի» խաղարկության մասնակցության հայտերի ներկայացումը: Հայտերի ընդունման ժամկետն է. 2016թ. հոկտեմբերի 4-ից, արևելյան ստանդարտ ժամանակով ժամը 12:00-ից (Գրիվնիչ - 4) մինչև 2016թ. նոյեմբերի 7-, արևելյան ստանդարտ ժամանակով ժամը 12:00 (Գրիվնիչ - 5): Մասնակցության հայտը լրացվում է առցանց www.dvlottery.state.govկայքում վերը նշված ժամկետներում: Թղթային հայտեր չեն ընդունվում: Գրանցումը խորհուրդ չի տրվում թողնել  վերջին շաբաթվան, քանի որ այդ օրերին մեծ պահանջարկի հետևանքով կայքի աշխատանքը կարող է դանդաղել: 2016թ. նոյեմբերի 7-ից հետո հայտերի ընդունումը դադարեցվում է:

Բոլոր հետաքրքրված անձանց հիշեցնում ենք, որ խաղարկությանը մասնակցելու համար որևէ վճարում չի պահանջվում, նաև հիշեք, որ մեկից ավելի հայտերի ներկայացման դեպքում համակարգն ավտոմատ չեղարկում է բոլոր հայտերը, իսկ հայտի ներկայացումն հաստատող էջը և այնտեղ նշված եզակի համարանիշը պետք է անպայման պահել:

Ամեն տարի իրականացվող այս վիճակախաղում մի շարք պարզ ու հստակ չափանիշների բավարարող անձինք կարող են ձեռք բերել ներգաղթային վիզա ստանալու հնարավորություն: Շահողները որոշվում են համակարգչային պատահական ընտրանքի միջոցով և նրանք իրավունք են ստանում ներգաղթային վիզայի դիմում ներկայացնել: Խաղարկության ծրագրի պահանջներից է, որ հիմնական հայտատուն ունենա առնվազն միջնակարգ, կամ դրան համարժեք կրթություն, կամ երկու տարվա որակավորված աշխատանքի փորձ՝ ըստ ԱՄՆ օրենսդրության:  Վիճակախաղով հետաքրքրված անձինք կարող են անձամբ կամ մեկ այլ անձի միջոցով ներկայացնել հայտը: Անկախ այն հանգամանքից  թե ով է հայտը ներկայացրել, ամեն մի մասնակցի անունով պետք է լինի միայն մեկ հայտ: Հայտի ճշգրիտ ու ամբողջական լրացման պատասխանատուն վիճակախաղին մասնակցող հայտատուն է: Վիզաները տեղաբաշխում են վեց աշխարհագրական տարածքներում, ընդ որում ավելի շատ վիզաներ ապահովվում են ներգաղթի ցածր ցուցանիշներ ունեցող երկրների համար: Վիճակախաղին չեն կարող մասնակցել այն երկրների քաղաքացիները, որտեղից վերջին 5 տարվա ընթացքում ԱՄՆ ներգաղթողների թիվը գերազանցել է 50.000-ը: Որևէ երկիր իրավասու չէ ստանալ տվյալ տարվա համար խաղարկվող վիզաների 7 տոկոսից ավելին:

Օրենքով սահմանված է, որ գրանցման յուրաքանչյուր փուլում անձի անունով չեն կարող ներկայացվել մեկից ավել հայտեր: ԱՄՆ պետքարտուղարությունն օգտագործում է ժամանակից տեխնոլոգիաներ, որոնք բացահայտում են կրկնվող հայտերը: Մեկից ավելի հայտ ներկայացնելու դեպքում, բոլոր հայտերը չեղարկվում են: Մասնակիցները հայտին  պետք է կցեն վերջին վեց ամսվա ընթացքում արված լուսանկար: Այն հայտերը, որոնցում կօգտագործվի նախորդ տարվա հայտին կցված լուսանկարը, կչեղարկվեն:

Վիճակախաղին մասնակցելու համար որևէ վճարում չի պահանջվում: Խորհուրդ ենք տալիս դիմումը լրացնել անձամբ՝ առանց դիմելու վիզայի խորհրդատուների կամ գործակալների կամ այլ միջնորդների, ովքեր իրենց օգնությունն են առաջարկում: Եթե ձեզ մեկ այլ անձ օգնում է, ապա դիմումը լրացնելիս դուք պետք է ներկա լինեք, որպեսզի հարցերին ճիշտ պատասխաններ տաք և դիմումը ներկայացնելուց հետո վերցնեք ու պահեք հաստատման ծանուցումն ու եզակի նույնականացման համարը:

Կեղծումների դեմ պայքարելու նպատակով Պետքարտուղարությունը շահումների մասին և հետագա հարցազրույցների ժամկետների մասին տեղեկացնելու համար կիրառելու է կայքի հենքի վրա գործող գործիքներ: Սա նշանակում է, որ շահողները սովորական կամ էլեկտրոնային փոստով շահելու կամ հարցազրույցի նշանակման մասին նամակներ չեն ստանա, այլ հայտի ներկայացման ժամանակ ստացած եզակի համարանիշի միջոցով առցանց կստուգեն իրենց հայտի կարգավիճակը: Այդ համարանիշի միջոցով 2017թ. մայիսի 2-ից հետո հայտատուները կարող են մուտք գործել dvlottery.state.gov կայք, բացել Entrant Status Check բաժինը և պարզել՝ շահել են, թե՞ ոչ:

Նկատի ունեցեք, որ վիճակախաղում շահելը դեռ չի հանդիսանում ներգաղթային վիզայի ստացման երաշխիք. Շահող մասնակիցները պետք է բավարարեն վիզայի պահանջներին և անցնեն հարցազրույց:

greencard госдепСША Ереван Երեւան ԱՄՆպետքարտուղարությունն
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
15 դիտում մարտին
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։