Мэр Еревана поздравил граждан с Днём библиотекаря / Երևանի քաղաքապետը շնորհավորեց քաղաքացիներին Գրադարանավարի օրվա առթիվ

На официальном сайте мэрии Еревана было опубликовано послание Тарона Маргаряна по случаю Дня библиотекаря.

Мэр поздравил работников библиотечной сферы с их профессиональным праздником, пожелал их семьям благополучия, а также успехов в их ответственной работе.

"Особая любовь и особое отношение нашего народа к письменности и литературе идёт из глубины веков. Сегодня вам доверена почетная и ответственная миссия – сохранить эту любовь и это отношение и передать их последующим поколениям", - сказано в послании.

По словам Тарона Маргаряна, в условиях развития современной науки и техники, когда компьютеры, высокие технологии вошли в нашу жизнь, благодаря добросовестной работе библиотекарей книга продолжает оставаться важной составляющей образования, воспитания и всестороннего развития молодого поколения. 

"Я уверен, - пишет мэр, - что сохраняя наши лучшие традиции библиотечной работы, эффективно применяя современные технологии, вашим преданным трудом вы внесете свой неоценимый вклад в обучение и развитие общества, в частности подрастающего поколения, а также в дело воспитания достойных граждан нашей страны".

________________________________________________________

Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում հրապարակվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Գրադարանավարի օրվա առթիվ:

Տարոն Մարգարյանը շնորհավորեց գրադարանային համակարգի աշխատողներին, բարօրություն մաղթեց իրենց ընտանիքներին:

«Գրի ու գրականության, գրքի նկատմամբ մեր ժողովրդի առանձնահատուկ սերն ու վերաբերմունքը գալիս է դարերի խորքից: Այսօր ձեզ է վստահված ոչ միայն այդ սերն ու վերաբերմունքը պահպանելու, այլև խորացնելու և հարստացնելով եկող սերունդներին փոխանցելու պատվաբեր, բայցև պատասխանատու առաքելությունը», - նշվում է ուղերձում: 

Ըստ Տարոն Մարգարյանի՝ գիտության և տեխնիկայի զարգացման ժամանակակից պայմաններում, երբ համակարգիչը, բարձր տեխնոլոգիաները մտել են մեր կյանքի ու կենցաղի գրեթե բոլոր ոլորտներ, գրադարանավարերի բարեխիղճ աշխատանքի շնորհիվ է գիրքը, ընթերցանությունը շարունակում մնալ մատաղ սերնդի կրթության, դաստիարակության ու համակողմանի զարգացման կարևոր բաղադրիչներից մեկը:

«Համոզված եմ, - գրում է քաղաքապետը, - որ պահպանելով գրադարանային գործի մեր լավագույն ավանդույթները, ձեր նվիրված աշխատանքով, նաև արդյունավետորեն կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաները, ձեր անուրանալի ներդրումը կունենաք մատաղ սերնդի և, ընդհանրապես, մեր հասարակության կրթման ու զարգացման, նաև մեր երկրի արժանավոր քաղաքացիներ դաստիարակելու կարևոր գործում»:

библиотекарь Ереван мэр праздник Երևան գրադարանավար տոն
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։