Всемирно известная пианистка Светлана Навасардян получила квартиру в подарок от мэрии Еревана / Հայտնի դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը բնակարան ստացավ Երևանի քաղաքապետարանի կողմից

Всемирно известная пианистка Светлана Навасардян получила квартиру в подарок от мэрии Еревана. Об этом сообщает управление информации и по связям с общественностью мэрии Еревана.

По предложению мэра Еревана Тарона Маргаряна, по случаю 2798-летия Еревана Совет старейшин предоставил квартиру, которая считается собственностью города Ереван, народной артистке Армянской ССР, обладательнице государственной премии, лауреату 4-х международных конкурсов, обладательнице Ордена Святого Месропа Маштоца, Ордена Почёта, кавалеру ордена «Сурб Саак — Сурб Месроп», профессору Ереванской государственной консерватории Светлане Навасардян.

По предложению мэра Еревана Тарона Маргаряна, по случаю 2798-летия города Ереван, а также принимая во внимание необходимость в улучшении жилищных условий, Совет старейшин Еревана одобрил проект о предоставлении квартиры, считающейся собственностью города Ереван, семье погибшего в апреле 1991 года в селе Геташен (Шаумяновский район) азатамартика Артура Карапетяна. Другим решением Совета старейшин был одобрен проект решения о предоставлении квартиры с правом на безвозмездное пользование большой семье участника самообороны и освободительных боев на границах РА и НКР, члена ополченческого отряда «Сасунци Давид», получившего ранение азатамартика Вираба Саргсяна.

С учетом заслуг во время Арцахской освободительной войны, за значительный вклад в дело создания и распространения армянских национальных и патриотических песен, а также в связи с острой необходимостью улучшения жилищных условий решением Совета квартира предоставлена также заслуженному деятелю культуры Армении Гусану Айказуни. Квартиры получат также семьи Артура Сафаряна и Лусине Бакунц, имеющих восемь несовершеннолетних детей. 

Другими решениями Совета старейшин, право на безвозмездное пользование квартирами будет предоставлено еще четырем семьям, нуждающимся в улучшении жилищных условий.

_____________________________________________________________________

Հայտնի դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը բնակարան ստացավ Երևանի քաղաքապետարանի կողմից: Այդ մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկով, Երևան քաղաքի 2798-րդ տարեդարձի առթիվ, ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի և միջազգային չորս մրցույթի դափնեկիր, «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» և «Պատվո» շքանշանակիր, «Սուրբ Սահակ, Սուրբ Մեսրոպ» շքանշանի ասպետ, Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր Սվետլանա Նավասարդյանին, Երևանի ավագանու որոշումով նույնպես կտրամադրվի Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարան:

Երևանի ավագանին նաև հաստատել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկը՝ Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանը նվիրել 1991թ. ապրիլին Շահումյանի շրջանի Գետաշեն գյուղում հերոսաբար զոհված ազատամարտիկ Արթուր Կարապետյանի ընտանիքին: Ավագանու մեկ այլ որոշմամբ հաստատվել է ՀՀ և ԼՂՀ սահմանների ինքնապաշտպանական, ազատագրման մարտերին և ՀՀ սահմանների պաշտպանության, «Սասունցի Դավիթ» աշխարհազորային ջոկատի անդամ, վիրավոր ազատամարտիկ Վիրաբ Սարգսյանի բազմանդամ ընտանիքին անհատույց օգտագործման իրավունքով բնակարանի տրամադրման որոշման նախագիծը:

Հաշվի առնելով Արցախյան ազատամարտում ունեցած ներդրումը, հայ ազգագրական ու հայրենասիրական երգերի ստեղծման և տարածման գործում ունեցած զգալի ավանդը, ինչպես նաև բնակարանային պայմանների խիստ կարիքավորությունը՝ Երևանի ավագանու որոշումով բնակարան կտրամադրվի նաև ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գուսան Հայկազունուն:

Ավագանին հաստատել է նաև ութ անչափահաս երեխաներ ունեցող Արթուր Սաֆարյանի և Լուսինե Բակունցի ընտանիքին անհատույց օգտագործման իրավունքով բնակարանի տրամադրման որոշման նախագիծը:

Երևանի ավագանու այլ որոշումներով անհատույց օգտագործման իրավունքով բնակարաններ կտրամադրվեն նաև բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ևս 4 ընտանիքի:

Ереван мэрия квартира Երևան քաղաքապետարան բնակարան
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։