Всемирно известный дирижер Константин Орбелян готовится к первому концерту в Ереване/Երևանում նախատեսված համերգն առաջին անգամ կղեկավարի Կոնստանտին Օրբելյանը

Произведения Винченцо Беллини, Джакомо Пуччини, Жоржа Бизе и Петра Чайковского будут исполнены 8 октября в Национальном академическом театре оперы и балета имени Спендиаряна. Это будет первый концерт в Оперном театре известного дирижера, художественного руководителя Оперного театра Константина Орбеляна.
"Пикантность" подготовки к большим концертам состоит в работе с исполнителями, признался Орбелян корреспонденту Sputnik Армения.

По словам маэстро, ему очень повезло в жизни, ведь он уже 16 лет работает с Золотым баритоном России Дмитрием Хворостовским, а также его друзьями из "Метрополитен-опера".
"Самое главное для меня — творческий процесс, а также работа с понимающими, любящими свое дело партнерами. Я вижу, что в Армении тоже есть талантливые исполнители, которые хотят хорошо петь. В Армении замечательные голоса", — сказал Орбелян. Он надеется, что оперные певцы из других стран будут приезжать в Армению, выступать в нашей стране, сотрудничать с армянскими коллегами.

"Это мой первый концерт в оперном театре. Оркестр, хор, ведущие солисты театра исполнят в этот день арии из опер "Аида", "Трубадур", "Кармен", "Норма". Зрителям будет представлена также постановка "Евгения Онегина", которого здесь давно не исполняли", — сказал Орбелян.

Словом, любителей классической музыки, по словам маэстро, ждет чудесная атмосфера гала-концерта. Орбелян сообщил, что специальным гостем концерта будет Стефан Харис, музыкант из Великобритании. "До конца весны 2017 года в Национальном театре оперы и балета будет много премьер, в частности, оперы "Тоска". Сейчас идет подготовка к этой постановке", — отметил дирижер. Орбелян также отметил, что много гастролирует, но в Ереване у него есть квартира. Так что скоро он переедет в Армению и всецело займется работой.

В свою очередь директор Академического театра оперы и балета им. Спендиаряна Андраник Арзуманян отметил, что у Орбеляна, несмотря на постоянные разъезды, не возникает никаких проблем с подготовкой к концертам.

Он также отметил, что работа маэстро в должности художественного руководителя Национального академического театра оперы и балета поможет нашим оперным артистам наладить тесные контакты с ведущими зарубежными музыкантами.
--------------------------------------------------------------------
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հոկտեմբերի 8-ին կհնչեն Վինչենցո Բելինիի, Ջակոմո Պուչինիի, Ժորժ Բիզեի և Պյոտր Չայկովսկու ստեղծագործությունները։
Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը Sputnik Արմենիայի թղթակցին հայտնել է, որ մեծ համերգին նախապատրաստվելու գործում ամենահետաքրքիրը երգիչների հետ աշխատանքն է։

Մաեստրոյի խոսքով` նրա բախտը բերել է, քանի որ արդեն 16 տարի է` աշխատում է Դմիտրի Խվորոստովսկու (Ռուսաստանի ոսկե բարիտոն) և «Մետրոպոլիտեն օպերայի» երգիչների հետ։
«Ինձ համար ամենակարևորը ստեղծագործական գործընթացն է, ինչպես նաև` հասկացող և սիրելի գործընկերների հետ աշխատելը։ Հայաստանը հրաշալի ձայներ ունի», — ասաց Օրբելյանը։
Նա հույս ունի, որ մեր երկրում հանդես գալու համար այլ երկրներից էլ երգիչներ կգան Հայաստան, կհամագործակցեն հայ երգիչների հետ։
«Սա իմ առաջին համերգն է օպերային թատրոնում։ Նվագախումբը, երգչախումբը, առաջատար մեներգիչների մի մասն այդ օրը կկատարեն «Աիդա», «Տրուբոդուր», «Կարմեն», «Նորմա» և այլ օպերաներ։ Հանդիսատեսը կդիտի նաև «Եվգենի Օնեգին» ներկայացումը, որը վաղուց այստեղ չէր ներկայացվել», — ասաց Օրբելյանը։

Նրա խոսքով` հանդիսատեսը կլսի արիաներ, նվագախմբային կատարումներ, կվայելի գալա համերգի գեղեցիկ մթնոլորտը։

Ըստ Օրբելյանի` համերգի հատուկ հյուրն է երաժիշտ Ստեֆան Հարիսը (Մեծ Բրիտանիա)։ «Մինչև 2017 թվականի գարնան ավարտը օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մի շարք պրեմիերաներ կլինեն, մասնավորապես, «Տոսկա» օպերան: Հիմա նախապատրաստական աշխատանքներ են տարվում», — ասաց դիրիժորը։ Օրբելյանը նշեց նաև, որ շատ զբաղված երաժիշտ է և անընդհատ հյուրախաղերի է մեկնում, սակայն Երևանում բնակարան ունի և շուտով կտեղափոխվի Հայաստան ու ամբողջովին կնվիրվի աշխատանքին։ Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանն իր հերթին նշեց, որ ուղևորություններն Օրբելյանին չեն խանգարում, և նա հանգամանորեն պատրաստվում է առաջիկա համերգին։ Նա նաև նշեց, որ այն փաստը, որ մաեստրոն է ղեկավարում օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, կօգնի կապ հաստատել միջազգային մակարդակի երաժիշտների հետ։
90195e645809cba1a5e9ff8d19aa36da
armeniasputnik.am
КонстантинОрбелян концертвЕреване ԿոնստանտինՕրբելյանը համերգ Երեւան
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։