Армянские компании «Армат», Sinergy и Lokalz получили премии на Всемирном форуме информационных технологий/«Արմաթ»-ը, Synergy և Localz հայկական ընկերությունները ՏՏ համաշխարհային համաժողովում մրցանակի են արժանացել

Инженерные лаборатории «Армат» удостоились премии «Стабильное развитие» (Sustainable growth) в конкурсе WITSA Global Excellence Award.

Как сообщили в пресс-службе Союза ИТ предприятий, конкурс традиционно проходит в 6 номинациях в рамках Всемирного форума информационных технологий (WCIT).

В двух из 7 номинаций конкурса WITSA Emerging Digital Solutions в рамках форума победители две армянские компании - Sinergy и Lokalz.

Напомним, что в Бразилии с 3 по 5 октября проходит Всемирный форум информационных технологий. При содействии правительства в форуме от Армении принимают участие Союз ИТ предприятий, компании «Юком», «Инстигейт консультативный», «Инстигейт дизайн», «Идрам» и «ВОЛО». Из Армении также принимают участие представители центра «Тумо», компаний «Синерджи» и «LocalZ».

В WCIT 2016 принимает участие около 2000 делегатов из более 80 стран.

Отметим, что по инициативе Союза ИТ предприятий и при поддержке правительства Армении, WCIT 2019 пройдет в Армении.

---------------------------------------------------

«Արմաթ» ինժեներական լաբորատորիները WITSA Global Excellence Awardմրցանակաբաշխությունում «Կայուն զարգացման» (Sustainable growth) անվանակարգում մրցանակի են արժանացել:

Այս մասին տեղեկացրին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից։ Մրցանակաբաշխությունն ավանդակաբար անց է կացվում 6 անվանակարգում ՏՏ համաշխարհային համաժողովի (WCIT) շրջանակում` Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) կողմից:

Բրազիլիայում անցկացվող ՏՏ համաշխարհային համաժողովում անցկացվող WITSA Emerging Digital Solutions ծրագրի 7 անվանակարգերից երկուսում էլ հաղթել են հայկական Sinergy և Lokalz ընկերությունները: 

Այս օրերին ՏՏ ոլորտի հայկական պատվիրակությունը գտնվում է Բրազիլիայում: Պատվիրակների թվում են UITE, Ucom, Instigate consulting, Instigate design, eDram, VOLO, Synergy, Localz ընկերությունների և Tumo ստեղծարար տեխնոլոգիական կենտրոնի ներկայացուցիչները: 

WCIT 2019-ը կանցկացվի Հայաստանում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախաձեռնությամբ և ՀՀ կառավարությանաջակցությամբ:

ՀՀ հանրակրթական համակարգում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագիրը»  ԻՏՁՄ-ն իրականացնում է 2014թ-ից: Ծրագրի հովանավոր ընկերությունների և ՀՀ կառավարության աջակցության շնորհիվ  Հայաստանում և Արցախում գործող ռոբոտաշինության խմբակների և ինժեներական խմբակ-լաբորատորիաների թիվն արդեն հասել է 160ի, որտեղ սովորում են ավելի քան 3500 դպրոցականներ: ԻՏՁՄ ծրագրում է ժամանակակից ՏՏ կրթության հնարավորություն ստեղծել ՀՀ բոլոր դպրոցականների համար:
Synergy International Systems-ը ծրագրային ապահովման և խորհրդատվության ընկերություն է, որը մշակում է տվյալների կառավարման համակարգեր մոնիտորինգի և գնահատման, սոցիալական ապահովության, դատական, ֆինանսական, կրթության, առողջապահության և այլ ոլորտներում ՝ ինչպես պետական և միջազգային կազմակերպությունների, այնպես էլ ՀԿ-ների և մասնավոր սեկտորի կազմակերպությունների համար: Ընկերությունը հիմնադրվել է 1997 թ-ին:
Localz-ը զբոսաշրջիկների համար ստեղծված հարթակ է, որը գործում է 2015 թ-ից: Հարթակի շնորհիվ, զբոսաշրջիկները կարող են ընտրել իրենց նախընտրելի երթուղին և ուղիղ կապ հաստատել մասնագիտացված էքսկուրսավարների հետ:

armenpress.am
компанияАрмат всемирныйфоруминформационныхтехнологийWCIT Արմաթ
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։