В Ереване полицейские задержали подозреваемого в избиении священнослужителя/Ոստիկանները Երեւանում հայտնաբերել եւ բերման են ենթարկել հոգեւորականի ծեծի մեջ կասկածվող Արկադի Փելեշյանին

В Ереване задержан подозреваемый в избиении главы Армянской евангелистской церкви в Ванадзоре Рафика Григоряна, Аркадий Пелешян.

На выборах в Совет старейшин города он возглавлял список партии «Армянское возрождение».

Аркадий Пелешян подвергнут приводу.

По информации Новости Армении - NEWS.am, Пелешян прибыл в Ереван на встречу с руководством партии.

Инцидент произошел накануне вечером. Пройдя обследование в больнице, избитый Рафик Григорян отправился домой.

---------------------------------------------------

Քիչ առաջ ոստիկանությունը Երեւանում հայտնաբերել է Վանաձորում Հայ Ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆիկ Գրիգորյանին ծեծի ենթարկելու մեծ կասկածվող, «Հայկական Վերածնունդ» կուսակցության Վանաձորի ավագանու ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանին: Նրան բերման են ենթարկել եւ, հավանաբար, այս պահին տեղափոխում են Վանաձոր:

NEWS.am-ի տեղեկություններով, Փելեշյանը եկել էր Երեւան «Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավարության հետ հանդիպելու նպատակով:

ՀՀ քննչական կոմիտեն հաղորդում ստացել է Հայ Ավետարանական եկեղեցու հովիվի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի մասին: ՀՀ  քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կատարվում է քննություն, նշանակվել է դատաբժշկական  փորձաքննություն:

Ավելի վաղ «Ժամանակ» թերթը գրել էր, որ երեկ՝ երեկոյան, «Հայկական Վերածնունդ» կուսակցության Վանաձորի ավագանու ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը՝ Ական, դաժան ծեծի է ենթարկել Վանաձորի Հայ Ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆիկ Գրիգորյանին:

Վանաձորի հիվանդանոցից NEWS.am-ի թղթակցին հայտնել են, որ Գրիգորյանը զննվել է եւ գնացել տուն. «Ռաֆիկ Գրիգորյանը չի հոսպիտալացվել, ստուգվել է ընդունարանում եւ գնացել տուն»:

Նշվում է, որ Արկադի Փելեշյանը եկեղեցի է եկել մոտ մեկ տասնյակ մարդկանց ուղեկցությամբ, ու հենց եկեղեցու ներսի սենյակում հարվածներ է հասցրել Ռաֆիկ Գրիգորյանին՝ նրան մեղադրելով այն բանի մեջ, որ ՀՀ փոխոստիկանապետ Անուբաղ Համբարյանից փող է վերցրել եւ ընտրությունների ժամանակ աշխատել ՀՀԿ-ի թեկնածուի օգտին:

Արկադի Փելեշյանի զավակները ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի եղբոր՝ Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի պետ Էրիկ Շարմազանովի սանիկներն են:

news.am
АркадийПелешян ԱրկադիՓելեշյանին Ванадзор партияАрмянскоевозрождение
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
16 դիտում սեպտեմբերին
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։