Делегация Бундестага почтила память жертв Геноцида армян, посетив Цицернакаберд/Գերմանիայի Բունգեսթագի պատվիրակությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Прибывшая в Армению с официальным визитом делегация Бундестага Германии во главе с послом ФРГ в РА Матиасом Кислером посетила мемориал жертв Геноцида и воздала дань уважения их памяти. После возложения венка к памятнику члены делегации с германским священником вознесли молитву Богу.

Члены делегации во главе с вице-председателем Йоганнесом Зингхаммером возложили цветы к вечному огню  и преклонили перед ним головы.

В рамках официального визита 4 октября делегацию во главе с с вице-председателем Йоганнесом Зингхаммером принял председатель НС РА Галуст Саакян.

2 июня 2016 г. Бундестаг Германии принял резолюцию о признании Геноцида армян под названием “ «В память Геноцида армян и других христиан в Османской империи 101 год назад”.  Резолюция была принята при одном “против” и одном воздержавшемся.

--------------------------------------------------------

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակությունը ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերի գլխավորությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ցեղասպանության զոհերի հուշարձանին ծաղկեպսակ դնելուց հետո պատվիրակության անդամները գերմանացի քահանայի հետ միասին աղոթք հղեցին առ Աստված: Բունդեսթագի փոխնախագահ Յոհաննես Զինգհամմերի գլխավորած պատվիրակության անդամները ծաղիկներ զետեղեցին և գլուխ խոնարհեցին անմար կրակի մոտ:

Պաշտոնական այցի շրջանակում հոկտեմբերի 4-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Յոհաննես Զինգհամմերի գլխավորած պատվիրակությանը:

Գերմանիայի Բունդեսթագը 2016թ. հունիսի 2-ին ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, որն ունի «1915 թ. հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» անվանումը: Բանաձևն ընդունվեց ունենալով ընդամենը մեկ դեմ, մեկ ձեռնպահ ձայն: Ելույթ ունեցողները միաձայն ընդգծում էին անցյալի հետ առերեսման անհրաժեշտությունը, նաև` Հայաստանի և Թուրքիայի հաշտեցման գործընթացին նպաստելու մղումները:Բունդեսթագում բարձրաձայնվել է Օսմանյան Թուրքիայի ոճրագործության մասին` նշելով, որ Գերմանիայի քայլը ոչ թե հայց է և մեղադրանք, այլ խոնարհում զոհերի հիշատակի առջև: 

65498

armenpress.am
Цицернакаберд делегацияБундестага памятьжертвГеноцидаармян Բունդեսթագիպատվիրակություն Ցեղասպանություն Ծիծեռնակաբերդ
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
2 դիտում սեպտեմբերին
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։