В Музее современного искусства Армении в Ереване откроется вытавка "Независимость"/Ժամանակակից արվեստի թանգարանում կբացվի «Անկախություն» ցուցահանդեսը

В Ереване к 25-летию независимости Армении в числе многих мероприятий запланировано открытие 7 октября в Музее современного искусства выставки “Независимость”.

Она отражает многоплановую гамму армянского изобразительного искусства 20-21 вв.

Центр изобразительного искусства “Высокое искусство” рядом с полотнами классиков выставит и работы современных художников. Во всех залах проходит идея преемственности.

Будут  выставлены картины Г. Башинджагяна, В. Суренянца, В. Махохяна, З. Закаряна, М. Сарьяна, Е. Кочара, М. Аветисяна, А. Петросян, С. Абгарян, М. Торосян и др.

Открытие выставки 7 октября в 16.00.

До 31 октября посетители смогут насладиться многожанровым и разноплановым искусством, прочувствовать глубину и эстетику армянской души.

-------------------------------------------------------

Երևանում ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված բազմաթիվ ցուցահանդեսների խճանկարում առանձնալու է Ժամանակակից արվեստի թանգարանում հոկտեմբերի 7-ին բացվող «Անկախություն» խորագիրը կրող ցուցահանդեսը:

Ցուցադրությունը ներառում է 20-21-րդ դդ. ստեղծագործած հայ արվեստագետների բազմաշերտ մեկնաբանումներն ու տեսակտեները:

«Բարձր արվեստ» կերպարվեստի կենտրոնը մշտապես անվանի դասական հեղինակների աշխատանքների կողքին ներկայացնում է ժամանակակիցների գործեր: Կենտրոնի բոլոր ցուցահանդեսներին շեշտադրված է արվեստի միահյուսվածության և շարունակականության գաղափարը:

Ցուցահանդեսին ներկայացված են լինելու՝ Գևորգ Բաշինջաղյանի, Վարդգես Սուրենյանցի, Վարդան Մախոխյանի, Զաքար Զաքարյանի, Մարտիրոս Սարյանի, Երվանդ Քոչարի, Արշիլ Գորկու, Լևոն Թութունջյանի, Մինաս Ավետիսյանի, Վարուժան Վարդանյանի, Սեյրան Խաթլամաջյանի, Էդուարդ Արծրունյանի, Գայանե Խաչատուրյանի, Ռոբերտ Էլիբեկյանի, Աշոտ Հովհաննիսյանի, Համլետ Հովսեփյանի, Գարիկ Կարապետյանի, Արա Հայթայանի, Ռաֆայել Մելիքյանի(Մեգալ), Արևիկ Պետրոսյանի, Աշոտ Հարությունյանի, Սուրեն Համբարձումյանի, Արման Համբարձումյանի, Սոնա Աբգարյանի, Դիանա Հակոբյանի, Մարիամ Թորոսյանի, Կարինե Ճշմարիտյանի և այլոց աշխատանքներ:

«Անկախություն» ցուցահանդեսի բացումը կկայանա հոկտեմբերի 7-ին ժամը 16.00-ին:

Ժամանակակից արվեստի թանգարանում հանդիսատեսը մինչև 31-ը բացառիկ հնարավորություն ունի կողք-կողքի տեսնել հայ արվեստի մի գեղարվեստական պատառիկ, որն արտացոլում է վերջինիս բազմազանությունը և հայ մարդու գեղագիտական և բովանդակային ողջ խորությունը:

armenpress.am
выставка музейсовременногоискусстваАрмении Ժամանակակիցարվեստիթանգարանում
Եթե Դուք սխալ եք հայտնաբերել, նշե՛ք անհրաժեշտ տեքստը և սեղմե՛ք Ctrl+Enter, որպեսզի հայտնեք այդ մասին խմբագրությանը
13 դիտում հոկտեմբերին
Խորհուրդ եմ տալիս
Դեռ ոչ ոք խորհուրդ չի տվել

Մեկնաբանություններ

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.

Ոչ մի արդյունք չի գտնվել։