Артур Алексанян получил звание "Почётный гражданин Гюмри"/Արթուր Ալեքսանյանին Գյումրու ավագանին շնորհեց «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումը

Совет старейшин города Гюмри 4 октября в ходе внеочередного заседания единогласно принял решение о присвоении армянскому греко-римскому борцу, чемпиону Олимпийских игр Артуру Алексаняну звания «Почетный гражданин Гюмри».

Совет также принял решение о денежном вознаграждении одержавших победы на чемпионатах мира и Европы спортсменов и их тренеров, предоставив для этой цели из бюджета города 11,7 млн драмов.

На заседании обсуждался также вопрос о лишении председателя Совета попечителей фонда «Пюник» Левона Азатовича Саргсяна звания «Почетный гражданин Гюмри».

Все члены совета, кроме Левона Барсегяна, проголосовали против лишения Саргсяна отмеченного звания.

-----------------------------------------------------

Գյումրու ավագանին  հոկտեմբերի 4-ին կայացած արտահերթ նիստի ժամանակ միաձայն հաստատեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումը տալու մասին որոշումը:

Ավագանին նաև որոշեց  2016 թվականին օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում առավել բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկներին և նրանց մարզիչներին դրամական պարգև հատկացնել` այդ նպատակով համայնքային բյուջեից հատկացնելով  11 միլիոն 700 հազար դրամ գումար:

Այս հարցերից բացի, ավագանու նիստի մնացած հատվածն անցավ բավականին բուռն քննարկումներով: Օրակարգի ամենավերջին հարցը «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Ազատի Սարգսյանին «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումից զրկելու հարցն էր։ Ավագանու վերջին նիստի ժամանակ որոշվել էր «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչում շնորհել նաև Լևոն Սարգսյանին: Հարցը դրվեց ավագանու քննարկման՝ նիստին մասնակցող ավագանու բոլոր անդամները, բացառությամբ Լևոն Բարսեղյանի, միաձայն դեմ քվեարկեցին Լևոն Սարգսյանին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից զրկելուն: 

Արձագանքներ և մեկնաբանություններ

Write feedback
Write comment

Please leave a constructive, reasoned and informative text relating to the quality of the company's work, on the example of personal experience.

Not allowed: use of non-normative obscenities, threats or insults; direct comparison with other competing companies; placing a links to third-party Internet resources; advertising and self-promotion, statements related to the company's activities.

Մուտքագրե՛ք էլ. փոստի հասցեն:
Your e-mail will not be shown on the site
կամ log_in , for write feedback
Feedback:
Load photo:
Ընտրել

Comments are designed to communicate and discuss the features of an enterprise or event, as well as to find out the interesting questions on it.